Artsakhpress

Վերլուծական

Թուրքիան խայտառակում է ինքն իրեն՝ ժխտելով Հայոց ցեղասպանությունը Բայդենի ճանաչումից հետո. Հարութ Սասունյան

Թուրքիան խայտառակում է ինքն իրեն՝ ժխտելով Հայոց ցեղասպանությունը Բայդենի ճանաչումից հետո:

Թուրքիան խայտառակում է ինքն իրեն՝ ժխտելով Հայոց ցեղասպանությունը Բայդենի ճանաչումից հետո. Հարութ Սասունյան

Թուրքիան խայտառակում է ինքն իրեն՝ ժխտելով Հայոց ցեղասպանությունը Բայդենի ճանաչումից հետո. Հարութ Սասունյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 26 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը, հայտնում է News.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին գրավոր հայտարարություն է տարածել՝ երկրորդ տարին անընդմեջ պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։
Ահա մի հատված Բայդենի ճանաչումից. «1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում Օսմանյան իշխանությունների կողմից հայ մտավորականների և համայնքի ղեկավարների ձերբակալությամբ սկսվեց Հայոց ցեղասպանությունը՝ 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային վայրագություններից մեկը։ Այսօր մենք հիշում ենք մեկուկես միլիոն հայերին, որոնք տեղահանվեցին, սպանվեցին կամ մահվան երթի ուղարկվեցին ոչնչացման արշավի ընթացքում, և սգում ենք այդքան շատ կյանքերի ողբերգական կորուստը․․․ Այսօր՝ 107 տարի անց, ամերիկացի ժողովուրդը շարունակում է հարգել բոլոր հայերը, որոնք զոհ գնացին ցեղասպանությանը»։
Իր հայտարարության մեջ Բայդենը չորս անգամ օգտագործեց «Ցեղասպանություն» բառը և մեկ անգամ՝ «Մեծ եղեռն» հայերեն եզրույթը, որն օգտագործվում էր զանգվածային սպանությունները նկարագրելու համար՝ նախքան Ռաֆայել Լեմկինի կողմից 1940-ականներին Ցեղասպանություն եզրի ստեղծումը։ Բայդենը հիշատակեց նաև «Օսմանյան իշխանությունները» որպես Հայոց ցեղասպանության իրագործողները։
Մինչ հայերը գնահատում են Բայդենի կարեկցական խոսքերը, նրան պետք է հիշեցնել, որ այսօր բնաջնջման նման վտանգ կախված է Արցախի գլխին։ Նա չպետք է հավանություն տա Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությանը, մի երկրի, որը մտադիր է ոչնչացնել թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը։
Նախագահ Բայդենը պետք է Հայոց ցեղասպանության իր բարոյական ճանաչումը վերածի գործնական արտաքին քաղաքականության՝ ճնշում գործադրելով Թուրքիայի վրա՝ ճանաչելու իր հանցագործությունը, փոխհատուցելու իր նախորդ վարչակարգի կողմից իրականացված կոտրորածները և վերադարձնելու բռնազավթված Արևմտյան Հայաստանի հողերը։ Ճանաչումն առանց հատուցման անիմաստ է...
Ինչպես Արևմուտքի երկրները ոտքի կանգնեցին ի պաշտպանություն Ուկրաինայի՝ տրամադրելով հսկայական ռազմական և մարդասիրական օգնություն, այնպես էլ նրանք պետք է պաշտպանեն Արցախը։ 2020 թվականի պատերազմի ժամանակ Արցախը ենթարկվեց դաժան հարձակման Ադրբեջանի, Թուրքիայի և վարձկան ջիհադիստ ահաբեկիչների կողմից՝ իրականացնելով ռազմական հանցագործություններ և մարդկության դեմ հանցագործություններ։ Բայց աշխարհը լուռ էր։ Չպետք է նախընտրություն ցուցաբերվի մի ժողովրդի տառապանքի նկատմամբ, քան մյուսի: Բոլոր մարդ արարածներն արժանի են միևնույն պաշտպանության:
Բայդենի հայտարարությունից բացի, Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հայտարարություններ են տարածել Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին, Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոն, Արգենտինայի փոխնախագահ Քրիստինա Ֆերնանդեսը, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը,  Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլուն, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը և մի շարք այլ ղեկավարներ: Այնուամենայնիվ, Միացյալ Թագավորությունը, Ավստրալիան և Իսրայելը այն երկրներից են, որոնք դեռ վախենում են Թուրքիայից՝ ճանաչելու ճշմարտությունը մեկուկես միլիոն հայերի զանգվածային սպանությունների մասին:
Ցեղասպանություն իրագործող Թուրքիան և նրա ստրուկ պետությունը՝ Ադրբեջանը, շարունակում են ժխտել Հայոց ցեղասպանությունը։ Աշխարհասփյուռ հայությունը և բարի կամքի տեր բոլոր մարդիկ շարունակում են բողոքի ցույցեր անցկացնել՝ մերկացնելով նրանց սուտը և աշխարհին հիշեցնել կոտորածների մասին։
Այս տարի ապրիլի 23-ին, երբ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն գտնվում էր Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքում, մի խումբ հայեր բողոքի ցույց արեցին նրա այցի կապակցությամբ։ Չավուշօղլուն ծաղրեց հավաքված հայերին՝ թուրքական «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման ձեռքի սպառնալից ժեստն անելով։ Մեհմեդ Ալի Աղջան, որը 1981 թվականին կրակեց և վիրավորեց Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապին, «Գորշ գայլերի» անդամ էր։ Պատկերացրեք, եթե Գերմանիայի արտգործնախարարը նացիստական նշաններ ցույց տար Հոլոքոստը վերապրած հրեաներին: Ուրուգվայի նախագահը դատապարտեց Թուրքիայի արտգործնախարարի ոչ դիվանագիտական ժեստը, իսկ Ուրուգվայի ԱԳՆ-ն կանչեց Թուրքիայի դեսպանին՝ բացատրություն պահանջելով Թուրքիայի արտգործնախարարի ոչ պատշաճ պահվածքի վերաբերյալ։
Այնուամենայնիվ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն սկսում է գիտակցել Հայոց ցեղասպանության իր ժխտողականության անիմաստությունը։ Տարիներ շարունակ ԱՄՆ-ին սպառնալուց հետո, եթե նա ճանաչի Հայոց ցեղասպանությունը, Էրդողանը վերածվել էր մի մկան՝ Բայդենի կողմից անցյալ տարի այն ճանաչելուց հետո։ Էրդողանը  ամբարտավանորեն հայտարարել էր, որ բողոքելու է ԱՄՆ նախագահին Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Այնուամենայնիվ, երբ նրանք հանդիպեցին անցյալ հունիսին, նա չհամարձակվեց որևէ բառ ասել այդ մասին Բայդենին։ Այնուհետև, երբ թուրքական մամուլը Էրդողանին հարցրեց, թե արդյոք նա բողոքել է Բայդենին Ցեղասպանության մասին, նա անհեթեթորեն ասաց. «Ոչ, Բայդենը այդ հարցը չի բարձրացրել»: Էրդողանն ամբողջովին խայտառակված էր։
Ապրիլի 24-ին Պոլսո Հայոց պատրիարքարանի մոտ հավաքված հայերին ուղղված ուղերձում Էրդողանը Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին գրել է. «Ես կարծում եմ, որ մենք պետք է միասին կերտենք ապագան՝ ոգեշնչված մեր հազար տարվա խորը արմատացած միասնությունից՝ տառապանքը չափազանցնելու փոխարեն»։ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փոխարեն Էրդողանը պնդել է, որ Օսմանյան կայսրության քաղաքացիները (և հայերը, և թուրքերը) մահացել են Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով՝ տարբերություն չդնելով ցեղասպանության և պատերազմի զոհերի միջև:
Ավելին, Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ մերժում է ապրիլի 24-ին տարբեր երկրների կողմից արված հայտարարությունները. «Սա ներառում է ԱՄՆ նախագահ Բայդենի այսօրվա դժբախտ հայտարարությունը, որը կրկնում է 2021 թվականին կատարած սխալը։ Մենք մերժում ենք նման հայտարարությունները և որոշումները, որոնք խեղաթյուրում են պատմական փաստերը քաղաքական դրդապատճառներով և դատապարտում ենք նրանց, որոնք պնդում են այս սխալը»։ Այս մասին հայտնում է Թուրքիայի արտգործնախարարը, որն Ուրուգվայում ձեռքի ահաբեկչական ժեստ կատարեց։
Միևնույն ժամանակ, Ստամբուլի նահանգապետն արգելեց Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումները, որոնք անցկացվում էին ամեն տարի՝ սկսած 2010 թվականից, բացառությամբ վերջին երկու տարիներին՝ կորոնավիրուսի պատճառով։
Վերջապես, Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը անցյալ շաբաթ խորհրդարան ներկայացրեց մի համարձակ բանաձև՝ պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բացահայտել մեղավորներին, հանել նրանց անունները հասարակական վայրերից և Թուրքիայի քաղաքացիություն շնորհել զոհերին ու նրանց ընտանիքներին։ Փայլանը ենթարկվեց թուրք պաշտոնյաների դաժան հարձակումներին: Խորհրդարանի նախագահը մերժեց նրա առաջարկը։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակը Փայլանից ներողություն պահանջեց և սպառնաց դատի տալ նրան։ Ավելին, Էրդողանը դատապարտեց  Փայլանին և խորհրդարանին հորդորեց «զբաղվել նրանով»։
Եթե թուրք ղեկավարները դեմ չեն նվաստացմանը և մերկացմանը աշխարհի առաջ՝ իրենց երկրի իրագործած ցեղասպանության ժխտման համար, ապա հայերը կշարունակեն բացահայտել նրանց՝ որպես բարբարոսական գործողությունների կողմնակիցներ։ Ինչքան շուտ նրանք խելքի գան, ընդունեն ցեղասպանությունը և փոխհատուցեն, այնքան շուտ կազատվեն խայտառակվելուց։

     

Քաղաքական

Ինտեգրման օրակարգի ընդունումը կնշանակեր հրաժարում Արցախի բնիկ հայ ժողովրդի՝ Հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու իղձից. Մասիս Մայիլյան

Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, ԱՀ ԱԳ նախկին նախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ միջազգայնորեն ճանաչված Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի ապօրինի շրջափակման 100-րդ օրվա վերաբերյալ՝ նշելով, որ  եզրույթների օգտագործումը կարևոր դեր է խաղում քաղաքականության մեջ, և դրանց չկշռադատված կիրառումն ունակ է կանխորոշելու բանակցությունների արդյունքները։

Արցախի հայերին անվտանգություն խոստացող Ալիևի խամաճիկը սպառնում է սպանել հայերին․ Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը

Ի հեճուկս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե Ադրբեջանը պատրաստ է իր օրենսդրության շրջանակներում ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները՝ Լաչինի միջանցքը արդեն 100 օր շարունակ փակ պահող այսպես կոչված բնապահպան ակտիվիստները հայերին սպանելու բացահայտ սպառնալիքներ են հնչեցնում։

Տնտեսական

Հասարակական

Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարը ներկայացրել է արդեն 100 օր  շարունակվող շրջափակման հետևանքներն ու խնդիրները

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման առաջին օրերից սկսած` կապված դիզվառելիքի ներկրման անհնարինության և այլ խնդիրների հետ, Ասկերանի շրջանում ևս  բազմաթիվ ագրոմիջոցառումներ հետաձգվեցին  կամ չեղարկվեցին:

Արցախի շրջափակման ընթացքում 422 անձինք վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ. ԿԽՄԿ-ն տվյալներ է ներկայացնում

Արցախը Մայր Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհի փակվելուց ի վեր ԿԽՄԿ առաքելության ջանքերով, ըստ մինչ այսօր հանրայնացված տվյալների,  422 անձինք վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ։

Շրջափակում, օր 100-րդ։ Չափար(լուսանկարներ)

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Չափար համայնքում, գյուղտեխնիկայով պայմանավորված,  գարնանացանի աշխատանքները սահմանված ժամկետներում չեն ավարտվում:

Առաջիկա օրերին կմեկնարկի տնտեսվարող սուբյեկտների աջակցության հերթական ծրագիրը, գնաճի հեղինակ սուբյեկտները կզրկվեն դրանից․ Գուրգեն Ներսիսյան

Առաջիկա օրերին կմեկնարկի տնտեսվարող սուբյեկտների աջակցության հերթական ծրագիրը, գնաճի հեղինակ սուբյեկտները կզրկվեն դրանից։

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակը քիմիական նյութերով հատուկ մշակված է. Գյուղնախարարությունը հորդորում է սննդի մեջ այն հանկարծ չօգտագործել

Նախագահ Հարությունյանը նոր նախարարի նշանակման մասին հրամանագիր է ստորագրել

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը

ՌԴ խաղաղապահները կրկին հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել Արցախում

Ադրբեջանի գործողությունների պատճառով խիստ նվազել են Սարսանգի ջրային պաշարները

Ադրբեջանական դիրքերից կրակ է արձակվել խաղողայգիներում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. ՆԳՆ

Վթարի հետևանքով չորս զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց

Եվրոպական խորհրդարանը նոր զեկույցով դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան. Շահան Գանտահարյան

Պետք է թեթևացնել սոցիալապես անապահով քաղաքացիների կոմունալ ծառայությունների դիմաց ձևավորվող բեռը. Պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Search