Ապրիլի 18-24-ը Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում անց է կացվել ՀՀ բասկետբոլի 14 և 16 տարեկան աղջիկների առաջնության եզրափակիչ փուլը, որին մասնակցել են Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի սաները և թեժ պայքարի արդյունքում գրավել մրցանակային 1-ին պատվավոր հորիզոնականը։
Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի սաները ՀՀ բասկետբոլի առաջնությունից հաղթանակով են վերադարձել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այսօր մարզիկներին դիմավորել են Ստեփանակերտում։
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում գլխավոր մարզիչ Գևորգ Շահնազարյանը նշել է, որ կանանց և աղջիկների հավաքական թիմն այս տարի արդեն երկրորդ հաղթանակն է բերել Արցախ։