Artsakhpress

Մշակույթ

Մայրաքաղաքում ասմունքի մրցույթ է կազմակերպվել. ամփոփվել են նաև «Իմ հերոսը» էսսեների մրցույթի արդյունքները

Այսօր՝ ապրիլի 23-ին, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում Եղիշե Չարենցի 125-ամյակին նվիրված ասմունքի մրցույթ է կազմակերպվել։ Ամփոփվել են նաև բուհի կողմից հայտարարված «Իմ հերոսը» թեմայով էսսեների մրցույթի արդյունքները։

Մայրաքաղաքում ասմունքի մրցույթ է կազմակերպվել. ամփոփվել են նաև «Իմ հերոսը» էսսեների մրցույթի արդյունքները

Մայրաքաղաքում ասմունքի մրցույթ է կազմակերպվել. ամփոփվել են նաև «Իմ հերոսը» էսսեների մրցույթի արդյունքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ապրիլի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»֊ի թղթակցի հաղորդմամբ՝ բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը ողջունել է մասնակիցներին ու նրանց ակտիվությունը դրվատանքի արժանի համարել։
 2.jpg (1.56 MB)
Պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ էսսեների մրցույթն ունեցել է 15 մասնակից։
 
3.jpg (1.50 MB)«Մենք ավելի մեծ սպասելիքներ ունեինք։ Ցանկալի է, որ մեր աշակերտներն ու ուսանողները երևույթին ավելի ստեղծագործաբար մոտենան։ Ասմունքի մրցույթին մասնակցել է 19 հոգի։ Յուրաքանչյուրը կարողացավ յուրովի ներկայացնել, հետաքրքիր ձայներ կային, առավել ևս ոգևորիչ էր, որ տղաներ կային և շատ հետաքրքիր մոտեցումներով հանդես եկան»,-ասել է Ա. Բաղդասարյանը։
 1.jpg (1.54 MB)
Մրցույթի մասնակից Սառա Մարգարյանի խոսքով՝ նման միջոցառումները շատ կարևոր են։ Դրանք խթան են հանդիսանում ինքնաբացահայտման։
 
Ասմունքի մրցույթի ժյուրիի անդամ, բ.գ.թ., դոցենտ Զարինե Սառաջյանն էլ ընդգծեց, որ Չարենցի ստեղծագործությունները բոլոր ժամանակներում էլ մնում են արդիական, և յուրաքանչյուր սերունդ նրան ու ստեղծագործությունները բացահայտում է նորովի, նոր լույսի ներքո։
 
Նշենք, որ մասնակիցներից հինգը ռեկտորի կողմից հատուկ մրցանակի արժանացան։
Բնութագրությունը հասանալի չէ
5.jpg (2.01 MB)

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հաշվի առնելով վերահաս աղետի վտանգը՝ համոզված եմ, որ միակ լուծումը հատկապես ՀՀ-ում բոլոր հիմնական դերակատարների ջանքերի համատեղումն է. Նախագահ Հարությունյան

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերից և հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. կա վիրավոր

Պետական կառավարման համակարգում առաջիկայում կարևոր կադրային ու ինստիտուցիոնալ փոփոխություններ կկատարվեն. Նախագահ Հարությունյան

Արցախցի մարզիկը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Չափազանց կարևոր է դադարեցնել թշնամական հակառուսական հռետորաբանությունը. Սամվել Կարապետյան

Ալիևն օկուպացված Բերձորում կրկին սպառնալիքներ է հնչեցրել

Ժամանակավորապես կհոսանքազրկվեն մայրաքաղաքի որոշ հասցներ

Արձանագրվել է 11 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն

Լևոն Տեր-Պետրոսյանը մեկ հարկի տակ կհավաքի Հայաստանի ու Արցախի բոլոր նախագահներին. երբ կկայանա հանդիպումը

Search