Artsakhpress

Հարցազրույց

«Շարունակում ենք մեր պայքարն Արցախյան շարժման դրած նպատակների համար». Արտակ Բեգլարյան

ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը «Արցախի վերածնունդը» նախագծի շրջանակներում պատասխանել է Dialogorg.ru տեղեկատվական-վերլուծական հանդեսի հարցերին:

«Շարունակում ենք մեր պայքարն Արցախյան շարժման դրած նպատակների համար». Արտակ Բեգլարյան

«Շարունակում ենք մեր պայքարն Արցախյան շարժման դրած նպատակների համար». Արտակ Բեգլարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 12 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հարցազրույց ամբողջությամբ ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը։
-Պարոն Բեգլարյան, Դուք շատ հարուստ կենսագրություն ունեք, բայց այնուամենայնիվ, Ձեր կենսագրությունից որ էջերը կառանձնացնեիք?
-Ի հակառակ կյանքի հարուցած դժվարությունների՝ մշտապես ցանկացել եմ որակյալ կրթություն ստանալ և օգտակար մարդ դառնալ մեր հասարակության համար: Այդ նպատակին հասնելու ճանապարհին էլ իմ կյանքի ցանկացած էջում կարելի է գտնել ինքնակատարելագործվելու և մարդկանց ծառայելու ձգտումը, որը կհամարեի իմ կյանքի ամենակարևոր սկզբունքը:
Իսկ որպես հանրության առջև պատասխանատվություն կրող պաշտոնատար անձ՝ կառանձնացնեի հատկապես Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը, որն ինձ վստահել է օրենսդիր իշխանությունը: Դա իսկապես ծանրակշիռ աշխատանք է և ուղիղ հնարավորություն մարդկանց ծառայելու, խնդիրները խորությամբ հասկանալու, և, հատկապես, պատերազմի ժամանակ այ տեսանկյունից նայելու իրականությանը: Որքան էլ պատերազմի ժամանակ կատարել եմ իմ հնարավորությունների առավելագույնը Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները փաստագրելու և աշխարհին ներկայացնելու առումով, սակայն, մյուս կողմից, վերջնականորեն գիտակցել եմ, որ ժողովրդին ու հայրենիքին ծառայությունը հնարավոր է արդյունավետորեն իրականացնել գործադիր իշխանությունում: Ահա այդ պատճառով ընդունել եմ նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկը տեղափոխվելու գործադիր իշխանություն և այստեղ շարունակելու իմ ծառայությունը:
 
-Չնայած Ձեր երիտասարդ տարիքին, Դուք ունեք պետականաշինության փորձ: Արդյոք բարդ չէ լինել ղեկավար պաշտոնում մի երկրում, որն անցել է պատերազմի և այլ տարերքների միջով:
 
-Բնականաբար, բարդ է, բայց գլխավորը աշխատելու և ծառայելու ցանկությունն է: Կարևոր է նաև այն պարզ իրողության գիտակցումը, որ պետք է անընդհատ ուղիներ փնտրել աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով՝ օգտվելով նույնիսկ ճգնաժամային իրավիճակի հարուցած հնարավորություններից:
Հնարավորինս անում եմ, որ երիտասարդ տարիքս լինի առավելությունների, ոչ թե թերությունների աղբյուր: Իհարկե, համեմատաբար քիչ փորձառությունը կարող է թույլ կողմ լինել, սակայն ձգտում եմ իմ մասնագիտական կրթության, նախաձեռնողականության, ճկունության ու վերլուծական կարողությունների միջոցով փոխհատուցել փորձի պակասի հնարավոր հետևանքները:
 
-Չնայած Արցախի Հանրապետության անվտանգության հետ կապված բազմաթիվ մարտահրավերներին, պետության կայացման գործընթացները չեն դադարել: Բայց ակներև է, որ 2020թ 44-օրյա պատերազմից հետո ի հայտ են եկել հրատապ խնդիրներ, որոնք սպասում են լուծման: Ինչ խնդիրների է բախվել հանրապետությունը և կարողանում եք իրագործել արդիական խնդիրները:
 
-Խնդիրը, որին առաջնահերթ բախվել է հանրապետությունը, անվտանգային բնույթի է: Շնորհիվ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի առաքելության և մեր սեփական անվտանգային մեխանիզմների՝ Արցախի կարճաժամկետ ու միջնաժամկետ անվտանգային հարցերը մեծամասամբ լուծված էին՝ առնվազն մինչև մարտի 24-ի ագրեսիան Փառուխի ուղղությամբ: Սակայն Ադրբեջանը հաճախակի սադրանքների է դիմում, որոնք լրացուցիչ անվտանգային ու տեղեկատվական-հոգեբանական խնդիրներ են ստեղծում հասարակության համար:
Կարևոր է ընդգծել, որ այդ պայմաններում մենք շարունակել ենք պետականության կայացման գործընթացը՝ բարեփոխումներ իրականացնելով տարբեր համակարգերում, ձևավորելով նոր ինստիտուտներ, կազմակերպելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ և այլն: Հենց անվտանգային առկա երաշխիքների ու պետական ինստիտուտների աշխատանքի շնորհիվ շուրջ 120,000 արցախցի վճռական կերպով ապրում է հայրենիքում:
Որպես մեկ այլ առաջնահերթ հիմնախնդիր՝ պետք է առանձնացնել պատերազմի հումանիտար հետևանքների վերացումը՝ բնակարանաշինությունից մինչև սոցիալ-հոգեբանական խնդիրների կարգավորում: Ժողովրդագրական բնույթի խնդիրների, այդ թվում՝ բռնի տեղահանված անձանց արժանապատիվ բնակարանային պայմաններով ապահովելու խնդրի կարգավորման ուղղությամբ արդեն շոշափելի զարգացումներ ունենք և պլանավորում ենք երեք տարվա ընթացքում լուծել տեղահանվածների բնակարանային հիմնախնդիրները՝ անցնելով ավելի լայն խմբերի համար բնակարաններ կառուցելու նոր փուլի:
Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում նաև սոցիալ-տնտեսական զարգացմանը, որը հետպատերազմյան շրջանում պահանջված է և այդ ուղղությամբ անելիքները շատ են: Այդ բոլոր ուղղություններին բնորոշ է մասնագիտական ու նյութական անհրաժեշտ ռեսուրսի սղությունը, որը մեկ այլ էական հիմնախնդիր է մեզ համար: Այնուամենայնիվ, մենք համոզված ենք, որ մեր ընտրած ճանապարհը ճիշտ է և աստիճանաբար հաջողություններ ենք արձանագրելու մեր ռազմավարական նպատակներին հասնելու ճանապարհին:
 
-Ցավոք, ժողովրդագրական ցուցանիշների հետ կապված հարցն Արցախում միշտ բարդ էր: Չնայած հանրապետությունում արձանագրված սոցիալ-տնտեսական դրական ցուցանիշներին, բնակչության թիվը ավելացել է հիմնականում աննշան բնական աճի և շատ քիչ նոր վերաբնակիչների շնորհիվ: Ինչպիսի ծրագրեր է իրականացնում Ձեր կառավարությունը, որպեսզի լուծի առկա ժողովրդագրական խնդիրները:
 
-Պատերազմական գործողությունների դադարեցումից հետո Արցախի իշխանությունների գերխնդիրն է, անվտանգային երաշխիքների ապահովումից բացի, տեղահանված մեր հայրենակիցների խնդիրների համակարգային լուծումների ապահովումը: Մասնավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը թույլ չի տալիս իրականացնել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթը տեղահանված անձանց վերադարձի մասին՝ մեր գլխավոր անելիքն այդ առումով բնակարանային լրացուցիչ ֆոնդի ձևավորումն է, որպեսզի օր առաջ տեղահանված ընտանիքները վերադառնան ու արժանապատիվ պայմաններում ապրեն Արցախում:
Այդ նպատակին հասնելու համար արդեն լայնամասշտաբ բնակարանաշինական ծրագրեր ենք մեկնարկել՝ և՛ պետական, և՛ բարեգործական միջոցներով: Տեղահանվածների բնակարանային հիմնախնդիրները կարգավորելուց հետո ձեռնամուխ ենք լինելու լրացուցիչ բնակարանային պայմաններ ստեղծելու գործին՝ զանգվածային ներգաղթի կազմակերպման նպատակով, քանի որ միայն ժողովրդագրական բնական աճով չենք կարողանալու հասնել մեր նախընտրելի ցուցանիշներին:
Մշակվել և արդեն գործում են սոցիալական մի շարք ծրագրեր, որոնք նպատակաուղղված են ժողովրդագրական առկա իրավիճակի բարելավմանը: 2022թ. հունվարից միջինը 20 տոկոսով աճել են պետական բյուջեից վճարվող աշխատավարձերը և սոցիալական բոլոր վճարները, իսկ որոշ նպաստատեսակներ (հատկապես՝ երեխաներին առնչվող) բարձրացել են շուրջ 40 տոկոսով:
Այս ամենին զուգահեռ սկսել ենք ժողովրդագրական նոր ռազմավարության մշակման աշխատանքները՝ հաշվի առնելով նոր իրողությունները, մարտահրավերներն ու հնարավորությունները: Մենք քաջ գիտակցում ենք, որ Արցախի երկարաժամկետ ու կայուն ապագան մեծապես կախված է ժողովրդագրական վիճակից:
 
-Կադրային ինչպիսի քաղաքականություն է վարում հանրապետությունը: Մասնակցում է արդյոք Սփյուռքը պետականաշինության ծրագրերին, թե այդ աշխատանքներում հիմնականում ներգրավվում եք տեղի մասնագետներին:
 
-Հանրապետությունում կադրային քաղաքականությունն իրականացվում է ներքին ռեսուրսների հաշվին, սակայն առկա մարտահրավերների պայմաններում դա բավարար չէ: Ուստի, Սփյուռքից ու Հայաստանի Հանրապետությունից արհեստավարժ կադրեր ներգրավելու ինստիտուցիոնալ մեխանիզմների ձևավորելու և բարելավելու հարցը մնում է օրակարգում, որպեսզի հնարավոր լինի  արագ արդյունքներ ապահովել: Մյուս կողմից, եղած կադրերի արդյունավետ կառավարման ու զարգացման հետ կապված ևս խնդիրներ ունենք, և առաջիկայում այդ առումով ևս պլանավորում ենք որոշակի բարեփոխական գործընթացներ:
 
-2018-2020 թթ Դուք հանդիսանում էիք ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը: Ձեր զեկույցներին արձագանքեց միջազգային հանրությունը, դժվարություններ եղե՞լ են համաշխարհային հանրությանը Արցախի Հանրապետության ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը փոխանցելու հարցում, և որո՞նք են եղել այն հիմնական հետևությունները, որ դուք ինքներդ արեցիք Արցախի օմբուդսմենի պաշտոնում աշխատելու ընթացքում։
 
-Դժվարությունները, մեղմ ասած, քիչ չէին՝ հաշվի առնելով թե՛ Արցախի չճանաչվածությամբ պայմանավորված միջազգային մեկուսացումը, թե՛Ադրբեջանի ու Թուրքիայի աշխարհաքաղաքական մեծ ազդեցությունը միջազգային տարբեր դերակատարների ու լրատվամիջոցների վրա: Ամեն դեպքում, Արցախի Հանրապետության ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ ու քսենոֆոբ քաղաքականությունը միջազգային հանրությանը փոխանցելու հարցում մենք օգտագործում էինք և՛ ուղիղ շփումների, և՛ ՀՀ գործընկերների ու սփյուռքյան կառույցների հնարավորությունները: Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները հասել են համապատասխան կառույցներին և անհատներին, որոնք մեծապես օգտվում էին այդ զեկույցների նյութերից, սակայն գլխավոր դժվարությունը նրանցից համարժեք գնահատական ու գործողություններ ստանալն էր:
Իմ հիասթափության պատճառներից մեկն էլ այն էր, որ միջազգային հանրությունը, հակառակ միջազգային փաստաթղթերի և գեղեցիկ ելույթների, չի ապրում մարդու իրավունքների անաչառ պաշտպանության օրակարգով և «մարդու իրավունքներ» ու «ժողովրդավարություն» ասվածը փաստարկներ են իրենց շահերն ապահովելու համար: Բոլորի համար ակնհայտ էր 2020թ.-ի պատերազմի ընթացքում, որ Ադրբեջանը նպատակ ուներ Արցախի բնիկ հայ ժողովրդի էթնիկ զտում իրականացնել բոլոր հնարավոր ձևերով, այդ թվում՝ ամենադաժան պատերազմական հանցագործություններով, սակայն քանի որ միջազգային հանրության շահերին չէր համապատասխանում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ ու այլ զսպիչ մեխանիզմներ կիրառելը, այդ պատճառով էլ որևէ գործուն քայլ չի ձեռնարկվել: Այդ առումով միակ արդյունավետ միջամտությունը եղավ Ռուսաստանի միջնորդությամբ կնքված հրադադարը նոյեմբերի 9-ին, որը թեև բավականին ուշացած հրադադար էր, սակայն ապահովեց նոր զոհերի ու տառապանքների կանխումը և Արցախի մնացած հատվածի փրկությունը, որի շնորհիվ կարողացանք այս գրեթե մեկուկես տարվա ընթացքում համեմատաբար անվտանգ միջավայր ապահովել շուրջ 120,000 բնակչության կենսագործունեության համար: Կուզեի ընդգծել, որ նույնիսկ հրադադարի պայմաններում Ադրբեջանը շարունակել և շարունակում է արցախցիների իրավունքների կոպտագույն խախտումները, սակայն կրկին չկան պատժիչ ու զսպիչ միջոցներ՝ բացառությամբ ռուս խաղաղապահների ներկայությամբ պայմանավորված ռազմաքաղաքական զսպման:
 
-34 տարի առաջ ձևավորվեց արցախյան շարժումը, որը կանխորոշեց նաև Հայաստանի ապագան: Կարելի է ասել, որ արցախյան շարժումը չի հասել իր վերջնական հանգրվանին և ըստ Ձեզ, ինչ է անհրաժեշտ ամբողջապես Արցախի ինքնորոշման իրավունքն իրացնելու համար:
 
-Արցախյան շարժումը առաջնահերթորեն մեր ինքնորոշման և այլ հիմնարար իրավունքներ ու ազատություններ  իրացնելու համար պայքարն էր: Մենք նշանակալի ճանապարհ ենք անցել պետականակերտման ուղղությամբ, բայց քանի որ մեր գլխավոր նպատակը հայության՝ իր սեփական հայրենիքում ազատ ու միացյալ կերպով արարելն է, պետք է արձանագրենք, որ խաթարվել է այդ ուղին 2020թ. ադրբեջանական ագրեսիայի հետևանքով: Այնուամենայնիվ, մենք շարունակում ենք մեր պայքարն Արցախյան շարժման կողմից դրված նպատակների համար, և համոզված ենք, որ հետևողական ու խելացի ջանքերի արդյունքում վաղ թե ուշ հասնելու ենք մեր պատմական նպատակին:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search