Artsakhpress

Հարցազրույց

ԵՄ-ն ճանաչում է 2020թ․ պատերազմի դադարեցման գործում Ռուսաստանի գործադրած առանցքային եւ որոշիչ ջանքերը․ Տոյվո Կլաար

Եվրամիությունը ճանաչում է 2020թ․ պատերազմի դադարեցման գործում Ռուսաստանի գործադրած առանցքային եւ որոշիչ ջանքերը, ինչպես նաեւ մինչ այժմ կատարած դիվանագիտական աշխատանքը։

ԵՄ-ն ճանաչում է 2020թ․ պատերազմի դադարեցման գործում Ռուսաստանի գործադրած առանցքային եւ որոշիչ ջանքերը․ Տոյվո Կլաար

ԵՄ-ն ճանաչում է 2020թ․ պատերազմի դադարեցման գործում Ռուսաստանի գործադրած առանցքային եւ որոշիչ ջանքերը․ Տոյվո Կլաար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 10 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ բացառիկ հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ արձագանքելով Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին։
Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնարարել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին աշխատել ապագա խաղաղության պայմանագիրը նախապատրաստելու ուղղությամբ, որով, ըստ Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարության, լուծվելու են անհրաժեշտ բոլոր հարցերը։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն արդյո՞ք լուծվելու է խաղաղության ապագա պայմանագրով՝ ի թիվս անհրաժեշտ բոլոր հարցերի, ինչպես նշված է հայտարարությունում։ Այս հարցը խաղաղության պայմանագրի հնարավոր բանակցությունների համատեքստում քննարկվե՞լ է։
Ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած եռակողմ երկրորդ հանդիպման ժամանակ Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը հիշատակել է նախագահ Ալիեւի եւ վարչապետ Փաշինյանի հայտնած ցանկությունը երկրների միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանն արագ անցում կատարելու վերաբերյալ։ Այդ նպատակով որոշվել է հանձնարարել արտգործնախարարներին աշխատել խաղաղության պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ, որում ներառված կլինեին անհրաժեշտ բոլոր հարցերը։ Չէի ցանկանա թվարկել՝ ինչը ներառված կլինի պայմանագրում, ինչը՝ ոչ։ Վերջին հաշվով, հենց կողմերը պետք է պայմանավորվեն, թե ինչ բովանդակություն պետք է ունենա խաղաղության երկկողմ պայմանագիրը։ Մեր կողմից կարող եմ կրկնել բոլորին հայտնի մեր դիրքորոշումը՝ հօգուտ հայ-ադրբեջանական համապարփակ կարգավորման, որով կլուծվեին արդիական բոլոր հարցերը։ Մեզ հայտնի են տարածաշրջանի ապագայի հարցում Հայաստանի եւ Ադրբեջանի ունեցած տարաձայնությունները։ Այդ մասին բազմիցս հրապարակավ հայտարարվել է։ Հուսով ենք, որ կողմերին կհաջողվի շրջել հակամարտության էջն ու կառուցողական մասնակցություն ունենալ խաղաղության բանակցություններին։ Եռակողմ երկրորդ հանդիպման ընթացքում Եվրամիությունը վերահաստատել է այդ ուղղությամբ շարժվելու հարցում կողմերին աջակցելու իր պատրաստակամությունը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ մինչեւ ապրիլի վերջ Սահմանային համատեղ հանձնաժողով ձեւավորել, որը հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծում կատարելու մանդատ է ունենալու։ Հնարավոր սահմանագծումը կապ ունի՞ ղարաբաղյան հիմնախնդրի եւ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հետ։ Այս հարցը սահմանագծման համատեքստում քննարկվե՞լ է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ։
Ինչպես հայտնի է Շ․ Միշելի հայտարարությունից, 2021թ․ նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարությանը համապատասխան, որոշվել է նաեւ մինչեւ ապրիլի վերջին Սահմանային համատեղ հանձնաժողով ձեւավորել, որը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում եւ սահմանի երկայնքով եւ դրա մոտակայքում անվտանգություն եւ կայունություն ապահովելու մանդատ կունենա։ Շ․ Միշելը վերահաստատել է խորհրդատվական եւ այլ աջակցություն տրամադրելու Եվրամիության պատրաստակամությունը։ Ինչպես տեսնում եք, հայտարարության մեջ հստակ խոսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ սահմանի մասին։ Սակայն, ինչպես արդեն պատասխանեցի նախորդ հարցին, մենք ընդհանուր առմամբ կարծում ենք, որ անհրաժեշտ է համապարփակ կարգավորում, որը թույլ կտա լուծել ավելի քան 30 տարի տեւած հակամարտության հիմքում ընկած բոլոր հարցերը։
Հայաստանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ խաղաղության պայմանագիր կնքելու հարցով բանակցություններ կազմակերպելու համար։ Ի՞նչ ձեւաչափերում են ընթանալու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։ Այս գործընթացում Մինսկի խմբի համանախագահության դերի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի Եվրամիությունը։
Ինչպես հայտարարվել է ապրիլի 6-ին, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են իրենց արտգործնախարարներին հանձնարարել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։ Այդ պատճառով մեր ըմբռնումն այն է, որ  այս բանակցությունները նախ եւ առաջ վարելու են երկրների արտգործնախարարները։ Քանի որ մենք խոսում ենք ապագա համապարփակ կարգավորման մասին, մենք կարծում ենք, որ շատ այլ գերատեսչությունների եւ կողմերի ներկայացուցիչների մասնակցություն կպահանջվի։ Իհարկե, մեզ հայտնի է ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահների դերի վերաբերյալ Երեւանի դիրքորոշումը։ Երեկ ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունը եւս «ողջունեց Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը, ինչպես նաեւ հնարավոր խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ գործընթացի մեկնարկը»։ ԵԱՀԿ գործող նախագահը նույնպես պատրաստակամություն է հայտնել՝ աջակցելու Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության ապահովմանն ուղղված բոլոր ջանքերին։ Եվրամիությունը ողջունում է Բրյուսելյան երկրորդ հանդիպման եւ դրա արդյունքների վերաբերյալ արված դրական բոլոր հայտարարությունները։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիմքը դրվել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումների արդյունքում։ Լավրովը եվրոպացի գործընկերներին կոչ է արել հասկանալ դա եւ «խոչընդոտներ չստեղծել»։ Լավրովը նաեւ նշել է, որ Շ․ Միշելի հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա Ռուսաստանի մասին, իսկ դա, ըստ ՌԴ ԱԳ նախարարի, «Լեռնային Ղարաբաղի հարցը սեփական ռուսաֆոբ հռետորաբանությունն արտահայտելու նպատակով օգտագործելու Եվրամիության մտադրության մասին է խոսում»։ ՌԴ արտգործնախարարը նաեւ նշել է, որ սահմանագծման/սահմանազատման հարցով հայ-ադրբեջանական երկկողմ հանձնաժողովը Ռուսաստանի խորհրդատվական ներգրավվածությամբ է գործելու։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունները։
Մենք, իհարկե, տեսել ենք Մոսկվայում իր հայաստանցի գործընկեր Ա․ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի արած մեկնաբանությունները։ Թույլ տվեք չհամաձայնել այս գնահատականներից մի քանիսի հետ։ Մասնավորապես, ինչ վերաբերում է Սահմանային համատեղ հանձնաժողովին, նախագահ Միշելի հայտարարության մեջ հստակ նշված է, որ ապրիլի 6-ին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ պարտավորությունները «համապատասխանում են 2021թ․ նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարությանը»։ Ինչպես տարածաշրջանի լրատվամիջոցներին տված հարցազրույցներում եմ տարբեր առիթներով ասել, մենք ճանաչում ենք 2020թ․ պատերազմի դադարեցման գործում Ռուսաստանի գործադրած առանցքային եւ որոշիչ ջանքերը, ինչպես նաեւ մինչ այժմ կատարած դիվանագիտական աշխատանքը։ Բնականաբար, ԵՄ-ն հետաքրքրված է մեր հարեւանությամբ անվտանգության, կայունության եւ բարգավաճման հարցում, եւ ես կարծում եմ, որ մեր ջանքերը փոխլրացնում են ցանկացած այլ ներգրավվածության, որը տարածաշրջանում կայուն խաղաղության եւ անվտանգության հասնելու հարցում հայերին եւ ադրբեջանցիներին աջակցելուն է ուղղված։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search