Artsakhpress

Սպորտ

Գաբրիել Սարգսյանը Եվրոպայի առաջնության առաջատարից հետ է կես միավոր

Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը կես միավոր է հետ մնում Եվրոպայի անհատական առաջնության առաջատարից:

Գաբրիել Սարգսյանը Եվրոպայի առաջնության առաջատարից հետ է կես միավոր

Գաբրիել Սարգսյանը Եվրոպայի առաջնության առաջատարից հետ է կես միավոր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 5 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 9-րդ տուրից հետո Գաբրիել Սարգսյանն ունի 7 միավոր, իսկ առաջատարը` Գերմանիայի ներկայացուցիչը` Մատիաս Բլուբաումը, 7,5: 6,5-ական միավոր ունեն Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Մարտիրոսյանը: Առաջնության ավարտին մնաց երկու տուր:
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն  այս տարի անցկացվում է Սլովենիայի Բրեժիցե քաղաքում: Այն մեկնարկել է մարտի 26-ին և կեզրափակվի ապրիլի 7-ին: Այն բաղկացած է 11 տուրից և անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո, որից առաջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը կստանա 20 հազար, երկրորդը` 15 հազար և երրորդը` 10 հազար եվրո:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերից և հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. կա վիրավոր

Արցախցի մարզիկը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Ալիևն օկուպացված Բերձորում կրկին սպառնալիքներ է հնչեցրել

Ժամանակավորապես կհոսանքազրկվեն մայրաքաղաքի որոշ հասցներ

Արձանագրվել է 11 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն

Լևոն Տեր-Պետրոսյանը մեկ հարկի տակ կհավաքի Հայաստանի ու Արցախի բոլոր նախագահներին. երբ կկայանա հանդիպումը

Ստեփանակերտում կայացել է Զաքար Քեշիշյանի համերգապատումը

Նախագահի ուղերձը սառը ցնցուղ էր՝ դրական արձագանքներով.ԱՀ ԱԺ պատգամավոր

Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը. հայկական կողմը կորուստներ չունի

Search