Artsakhpress

Վերլուծական

Ադրբեջանը փորձում է օգտվել իրավիճակից՝ ստուգելով իր «կարմիր գծերը» ԼՂ-ում. Ալեքսանդր Իսկանդարյան

Ադրբեջանը փորձում է օգտվել Ուկրաինայում Ռուսաստանի խիստ զբաղվածությունից՝ Արցախում ձեռնարկվող ռազմատենչ և ծավալապաշտական գործողություններով ստուգելով իր «կարմիր գծերը» Լեռնային Ղարաբաղի հարցում:

Ադրբեջանը փորձում է օգտվել իրավիճակից՝ ստուգելով իր «կարմիր գծերը» ԼՂ-ում. Ալեքսանդր Իսկանդարյան

Ադրբեջանը փորձում է օգտվել իրավիճակից՝ ստուգելով իր «կարմիր գծերը» ԼՂ-ում. Ալեքսանդր Իսկանդարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 28 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ«Հոդված 3» ակումբի կազմակերպած հեռավար քննարկման ընթացքում այդպիսի կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ խոսելով վերջին օրերի իրադարձությունների մասին:
 
Քաղաքագետը լուրջ չի համարում այն տեսակետը, որ Ադրբեջանը կարող է «երկրորդ ճակատը» բացել Ռուսաստանի դեմ Լեռնային Ղարաբաղում, բայց, այդուհանդերձ, կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցողը կապված է ուկրաինական իրադարձությունների հետ:
 
«Նմանատիպ բաները առաջին անգամ չեն տեղի ունենում: Այն, ինչ տեղի է ունենում վերջին ժամանակներում, իմ կարծիքով՝ կապված է այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում: Իսկապես Ռուսաստանը հիմա, մեղմ ասած, ժամանակ չունի Հարավային Կովկասով զբաղվելու համար, և այն, ինչ տեղի է ունենում Ղարաբաղի շուրջ, իր ձգտումների ու մտահոգությունների կենտրոնը չէ: Իհարկե, երկրորդ ճակատի մասին խոսելն այնքան էլ լուրջ չէ. ուղղակի մասշտաբներն են անհամեմատելի: Բայց, ամեն դեպքում, Ադրբեջանը փորձում է օգտվել իրավիճակից, որպեսզի ստուգի «կարմիր գծերը», փորձում է ճնշում գործադրել և տեսնել՝ որտեղ է ստացվում և որտեղ՝ ոչ: Ստուգել, իհա՛րկե, Ռուսաստանի արձագանքը, ոչ թե Արցախի կամ Հայաստանի Հանրապետության», - մեկնաբանեց Ալեքսանդր Իսկանդարյանը:
 
Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանը Արցախի դեմ կիրառում է այսպես կոչված՝ «սալյամիի մարտավարությունը», այսինքն՝ փորձում է կտորներով պոկել Արցախի հայկական հողերը, մյուս կողմից էլ՝ հասկանալ, թե որտեղ են իր «սահմանները»:
 
«Նկատի ունեմ ոչ թե աշխարհագրական սահմանները, այլ սահմանները այն բանի, թե ինչ կարելի է անել և ինչ՝ ոչ: Այլ խոսքերով՝ ռուս խաղաղապահների վրա հարձակվելը առայժմ թերևս «վտանգավոր է առողջության համար», բայց նույնը կարող են փորձել անել արցախցիների դեմ և տեսնել, թե ինչ կլինի: Ռուսաստանի արձագանքը միանգամայն հասկանալի է՝ հաշվի առնելով ստեղծված հանգամանքները: Ռուսաստանը աշխատում է դիվանագիտական գործիքակազմով, համոզված եմ, որ ընթանում է բավական հագեցած բանակցային գործընթաց, հեռախոսազանգեր են հնչում այս կամ այն կողմից: Բայց դա, ցավոք սրտի, բավարար չէ: Ուստի տեսնենք, թե ինչով այս ամենը կավարտվի, բայց վախենամ, թե սա ոչ առաջին, ոչ էլ վերջին անգամն է, և Ադրբեջանը շարունակելու է իր «սալյամիի մարտավարությունը», քանի որ այն ոչ թե պատահականություն է, այլ մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հետևանք», - հավելեց Կովկասի ինստիտուտի տնօրենը:
 
«Հոդված 3» ակումբը առցանց քննարկում էր կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության կտրուկ աճի վերաբերյալ՝ «ԷՍԿԱԼԱՑԻԱ ԱՐՑԱԽՈՒՄ . ԳԱԶԱՅԻՆ ՏԵՌՈՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԼՈԿԱԼ ՄԱՐՏԵՐ» խորագրով:
 
Շաբաթներ շարունակ Ադրբեջանը հետևողականորեն սրում է ռազմական, բարոյահոգեբանական և հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շրջանում: Լարվածությունը կտրուկ աճեց, երբ մարտի 24-ին ադրբեջանական զորքերը, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժեցին Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում:
 
Կիրակի օրը՝ մարտի 27-ին, Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումները Ասկերանի Փառուխ գյուղի շրջանից, սակայն Ադրբեջանի ՊՆ-ն հերքեց այդ տեղեկությունը՝ նշելով, թե «Փառուխ գյուղում և հարակից բարձունքներում Ադրբեջանի ԶՈՒ դիրքերում որևէ փոփոխություն չի եղել»:
 
Իր հերթին Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդել է, որ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։ Նշվում է, որ շնորհիվ Արցախի զինված ուժերի խիզախ ջանքերի՝ հայկական կողմին հաջողվել է կասեցնել ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների առաջխաղացումը և պահպանել Քարագլուխ լեռան հիմնական մասի հանդեպ տիրապետումը։
 

     

Քաղաքական

«Հայաստանը նոր ականներ է տեղադրել մեր բնակավայրերում և դրանց մոտակայքում ու ականները տեղափոխել է Լաչինի միջանցքով»․ Ադրբեջանի ներկայացուցիչը՝ Հաագայի դատարանում

«Ադրբեջանը դատարանին է դիմում խնդրանքով՝ դադարեցնել ադրբեջանցիների՝ էթնիկ և ազգային պատկանելության հիմքով շարունակական սպանությունները 2020-ի նոյեմբերին ստորագրված հայտարարությունից հետո ՀՀ-ի կողմից տեղադրված պայթուցիկ սարքերի միջոցով»,- ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ) Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով բանավոր լսումների ժամանակ հայտարարեց Ադրբեջանի փոխարտգործնախարար, արդարադատության միջազգային դատարանում այդ երկրի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը։

ԵԽ ֆրանսիացի պատվիրակը կիսակապակցված և վիրավորական է բնորոշել Լաչինի միջանցքի վերաբերյալ ԵԽ բանաձևի մասին Ադրբեջանի հայտարարությունը

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատվիրակ Նատալի Լուիզան անդրադարձել է Ադրբեջանի խորհրդարանի տարածած հայտարարությանը, որով վերջինս քննադատել է Եվրոպական խորհրդարանում Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ «Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության իրականացում. 2022թ. տարեկան զեկույց» (CFSP) ԵԽ-ի ընդունած բանաձևը:

Ադրբեջանի գործողությունները միտված են ԼՂ ժողովրդին էթնիկ զտման ենթարկելուն. Միրզոյանը՝ Ճապոնիայի ԱԳ նախարարին

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի ԱԳ նախարար Յոշիմասա Հայաշիի հետ:

Տնտեսական

Ջեռուցվող ջերմատների տնտեսավարողներին պարարտանյութ կտրամադրվի

Ջեռուցվող ջերմատնային տնտեսություններում բանջարեղենի և ծաղկի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները  կարող են դիմել ԱՀ գյուղատնտեսության նախարարություն բույսերի համար անհրաժեշտ օրգանական պարարտանյութ ստանալու համար:

Ապրանքատեսակների իրացման բարձր գների առնչությամբ իրականացվում են գնագոյացման ուսումնասիրություններ. ՀԾՏՄԿ հանձնաժողով

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի, տեսչական և հարկային մարմինների աշխատանքային խմբերի կողմից իրականացվող դիտանցումների արդյունքում արձանագրվող և հանրության կողմից բարձրացվող՝ ապրանքատեսակների իրացման բարձր գների հետ կապված խնդիրների վերաբերյալ Հանձնաժողովի կողմից իրականացվում են գնագոյացման ուսումնասիրություններ: 

Հասարակական

Զարեհ Սինանյանը Վսեվոլոժսկում հանդիպել է Լենինգրադի մարզի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ

Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Լենինգրադի շրջանի Վսեվոլոժսկ քաղաքում էր։

Անընդունելի ենք համարում խաղաղապահների հետ կապված ցանկացած չստուգված տեղեկության հանրայնացումը. ԱՀ դատախազություն

Արցախի Հանրապետության դատախազությունը հայտարարություն է տարածել սոցցանցերում շրջանառվող, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինվորականների կողմից ենթադրյալ հափշտակություններ կատարելու մասին, հրապարակումենրի վերաբերյալ:

Խնապատ։ Շրջափակում, օր 51-րդ

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման հետևանքով   Արցախի  Հանրապետության Ասկերանի շրջանի Խնապատ համայնքում ևս  բազմաթիվ խնդիրներ են առաջացել։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Ստեփանակերտից Երևան է տեղափոխվել ևս 3 բուժառու

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ, որոնցից երկուսը ուռուցքային հիվանդություններով և մեկը՝ վիրահատություն պահանջող ախտաբանությամբ, այսօր՝ հունվարի 31-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հունվարի 26-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հունվարի 30-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հունվարի 29-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում

Բաքվի պլանը հետեւյալն է՝ մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները. Փաշինյան

Բրիտանական կազմակերպությունը 350 000 ֆունտ ստերլինգ է հատկացրել Լաչինի միջանցքի շրջափակումից տուժածներին

Բնակչությանը կոչ ենք անում բարեխղճորեն կատարել դեկտեմբերի կոմունալ վճարումները․ Տեղեկատվական շտաբ

Արցախի գազամատակարարումը վերականգնվել է

Այսօր՝ ժամը 15:00-ից, Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը կվերականգնվի

Search