Artsakhpress

Վերլուծական

Էրդողանը շահագործում է ուկրաինական պատերազմը՝ առաջ մղելու համար Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը․ Հարութ Սասունյան

Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում մի քանի ղեկավարներ խնդրահարույց հայտարարություններ են արել՝ քաոսային իրավիճակից օգտվելու և իրենց սեփական օրակարգերն առաջ մղելու համար...

Էրդողանը շահագործում է ուկրաինական պատերազմը՝ առաջ մղելու համար Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը․ Հարութ Սասունյան

Էրդողանը շահագործում է ուկրաինական պատերազմը՝ առաջ մղելու համար Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը․ Հարութ Սասունյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 16 մարտիԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հենց որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իմացավ, որ Ուկրաինայի կառավարությունը խնդրել է «անհապաղ միացում» Եվրամիությանը (ԵՄ), նա նույն խնդրանքով դիմեց Թուրքիայի համար։

Էրդողանը կեղծավորությամբ ասաց. «Մենք բարձր ենք գնահատում Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության հասնելու ջանքերը։ Բայց ես հարցնում եմ ԵՄ անդամներին՝ ինչո՞ւ է ձեզ անհանգստացնում Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին»։ Նա կոչ արեց ԵՄ-ին Ուկրաինայի նման «նույն նրբազգացությունը» ցուցաբերել թուրքական խնդրանքի նկատմամբ, և լկտիաբար քննադատեց ԵՄ անդամ երկրներին «անկեղծ չլինելու համար»:

Էրդողանը թեթևամտորեն հարցրեց. «Կընդգրկե՞ք Թուրքիային ձեր օրակարգում, երբ ինչ-որ մեկը հարձակվի նաև մեզ վրա»: Ապա դժգոհեց. «Ինչո՞ւ չեք տալիս անհրաժեշտ ռազմական  սարքավորումները Թուրքիային»։ Ինչի՞ համար, որ հարձակվի՞ ու սպանի ավելի շատ մարդկանց և գրավի՞ ավելի շատ երկրներ:

Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացրել է 1987 թվականին և պաշտոնապես ճանաչվել է որպես անդամակցության թեկնածու 1999 թվականին, սակայն նրա անդամակցության բանակցությունները, որոնք սկսվել են 2005 թվականին, կասեցվել են Կիպրոսի կառավարության առարկությունների պատճառով՝ 1974 թվականին Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի բռնազավթման պատճառով։ Գերմանիան և Ֆրանսիան նույնպես դեմ են արտահայտվել Թուրքիայի ԵՄ անդամակցությանը։

Նույնիսկ Ուկրաինայի դեպքում, չնայած այդ երկրի հանդեպ առկա համակրանքին, երկար ժամանակ կպահանջվի ԵՄ-ի հետ բանակցություններն ավարտելու և անհրաժեշտ տնտեսական ու քաղաքական բարեփոխումների համար՝ ԵՄ-ին անդամակցելու չափանիշներին համապատասխանելու համար։

Մյուս կողմից, Թուրքիայի ԵՄ անդամակցությունն շատ ավելի հեռու է, եթե իհարկե դա երբևէ տեղի ունենա: Թուրքիան չի համապատասխանում ԵՄ անդամակցության չափանիշներին։ Այն ունեցել է մի քանի ռազմական հեղաշրջումներ և հեղաշրջումների փորձեր՝ ի լրումն իր հակաժողովրդավարական վարչակարգի, որն իրականում բռնապետություն է: Թուրքիան խախտել է մարդու իրավունքների գրեթե բոլոր օրենքները, այդ թվում՝ լրագրողների զանգվածային բանտարկում, ազատ մամուլի փակում, աջակցություն իսլամիստ ահաբեկիչներին, քրդերի ջարդ, քրիստոնեական եկեղեցիների պղծում, Հյուսիսային Կիպրոսի բռնազավթում, ռազմական միջամտություն Սիրիայում, Հյուսիսային Իրաքում և Լիբիայում, օգնություն Ադրբեջանին՝ Արցախը բռնազավթելու համար և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումից հրաժարում։

ԵՄ-ին անդամակցելու համար Թուրքիան նախ պետք է վերանայի իր ամբողջ սահմանադրությունը և օրենքները, որպեսզի դառնա ժողովրդավարական երկիր, ազատ արձակի տասնյակ հազարավոր բանտարկված անմեղ քաղաքացիների, դադարեցնի ահաբեկիչներին աջակցել, ընդունի և իրագործի մարդու իրավունքների եվրոպական չափանիշները, վերականգնի փոքրամասնությունների իրավունքները, դուրս գա Հյուսիսային Կիպրոսից, ճանաչի Հայոց ցեղասպանությունը և փոխհատուցի հայկական կորուստները։

Երբ Էրդողանը երկչոտաբար հարցրեց, թե արդյոք Թուրքիան ևս կքննարկվի ԵՄ անդամակցության համար, «երբ ինչ-որ մեկը հարձակվի նաև մեզ վրա», իրականում ոչ ոք չի հարձակվել Թուրքիայի վրա, ընդհակառակը, Թուրքիան է հարձակվել բազմաթիվ այլ երկրների վրա:

Ցավոք, ուկրաինացի ժողովրդի ողբերգական տառապանքը ռուսական պատերազմի ժամանակ եզակի երեւույթ չէ։ Պատմության ընթացքում տեղի են ունեցել նման անհամար  դաժան պատերազմներ և զանգվածային սպանություններ։ Չի կարելի մոռանալ 1915-23 թվականներին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը, որի հետևանքով զոհվեց 1.5 միլիոն հայ․ 1974 թվականին Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոս ներխուժումն ու բռնազավթումը, որը դեռ շարունակվում է․ Թուրքիայի արշավանքը Հյուսիսային Սիրիա և 2020 թվականին Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Արցախի դեմ պատերազմը՝ բարբարոսական պատերազմական հանցագործություններ կատարելով, որի ընթացքում աշխարհը լուռ էր, երբ ռմբակոծվում էին հիվանդանոցները, դպրոցները,  բնակարանները, մորթվում կանայք ու երեխաներ։ Չկային պատժամիջոցներ Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ, չկար վայրագությունների մասին լրատվամիջոցների շուրջօրյա լուսաբանում, չկար ոչ մի ռազմական կամ տնտեսական օգնություն Հայաստանին և Արցախին:

Այժմ անցնենք թուրք քաղաքական ղեկավարների երկու անսպասելի հայտարարություններին։ Թուրքական ազգայնական «Մեծ միասնություն» կուսակցության գլուխը և Էրդողանի կառավարության դաշնակից Մուսթաֆա Դեստիչին զգուշացրել է, որ Ուկրաինայից հետո Ռուսաստանը թիրախավորելու է Կարսն ու Արդահանը՝ Արևմտյան Հայաստանի երկու քաղաքները, որոնք բռնազավթված են Թուրքիայի կողմից։ «Եթե դուք հետագայում տեսնեք Ռուսաստանին մեր սահմաններում, չզարմանաք», ասել է թուրքական կուսակցության առաջնորդը։
Նմանապես, ընդդիմադիր թուրքական «Լավ» (IYI) կուսակցության նախագահ Մերալ Աքշեները հայտարարել է. «Ո՞վ կարող է պնդել, որ Թուրքիան ապահով է: Ո՞վ կարող է ասել, որ Պուտինի մտքում չկա՞ն Կարսը, Արդահանը և Էրզրումը [Կարինը]»։
Սրանք ակնհայտորեն ամպագոռգոռ հայտարարություններ են։ Ռուսաստանը նման մտադրություններ չունի։ Ընդհակառակը, Ռուսաստանը փորձում է Թուրքիային դուրս քաշել ՆԱՏՕ-ից։ Այնուամենայնիվ, այս երկու հայտարարությունները մեկ կարևոր օգուտ ունեն հայկական կողմի հանար. դրանք հիշեցնում են թուրք բնակչությանը, որ Կարսը, Արդահանը և Էրզրումը (Կարինը) վիճելի քաղաքներ են, որոնք չեն պատկանում Թուրքիային։ Նրանք Արեւմտյան Հայաստանի մի մասն են։

Վերջապես, ահա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ուշագրավ հայտարարությունն այս ամսվա սկզբին, որը նա արել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում. «Տարածքային ամբողջականության հարգման սկզբունքը վերաբերում է միայն այն պետություններին, որոնց կառավարությունները ներկայացնում են իրենց տարածքում ապրող ամբողջ ժողովրդին»:

Թեև Լավրովը նկատի ուներ 1970 թ․ ՄԱԿ-ի հռչակագիրը՝ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա արդարացնելու համար, նա, ըստ երեւույթին, մոռացել է, որ իր մեջբերած սկզբունքը վերաբերում է նաև արցախահայությանը։ Լավրովը պնդում էր, որ Ուկրաինայի կառավարությունը չի ներկայացնում ուկրաինական պետության տարածքում ապրող բոլոր ժողովուրդներին։ Եթե Լավրովն այդպես է մտածում, ապա Ռուսաստանը պետք է ընդունի, որ Ադրբեջանի կառավարությունը ևս չի ներկայացնում Արցախի տարածքում ապրող հայերին։ Ուստի Ռուսաստանը պետք է հայտարարի, որ աջակցում է Արցախի Հանրապետության ինքնորոշմանը...


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search