Artsakhpress

Տնտեսական

Արցախի Գիտական կենտրոնում տեղի է ունեցել «Նարինե պլյուս» կաթնամթերքի արտադրամասի բացումը

Այսօր՝ հունվարի 29-ին, Արցախի Գիտական կենտրոնում տեղի է ունեցել «Նարինե պլյուս » կաթնամթերքի արտադրամասի բացումը:

Արցախի Գիտական կենտրոնում տեղի է ունեցել «Նարինե պլյուս» կաթնամթերքի արտադրամասի բացումը

Արցախի Գիտական կենտրոնում տեղի է ունեցել      «Նարինե պլյուս» կաթնամթերքի արտադրամասի բացումը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ողջույնի խոսքով հանդես է եկել Գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանը:

«Հույս ունեմ, որ մեր արտադրանքը ինչպես Արցախի շուկայում, այնպես էլ մեր Հանրապետության սահմաններից դուրս կունենա մեծ պահանջարկ: Մենք այս օրվան երկար ենք սպասել, և ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս գործում: Մենք մեր առջև նպատակ ենք դրել, որպեսզի կենտրոնում իրականացված գիտահետազոտական աշխատանքները այսուհետ ինքներս դնենք արտադրության մեջ »,-նշել է Ա. Սարգսյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ աշխարհն այսօր ղեկավարում է գիտությունը:

«Աշխարհը և արտադրությունները սպասում են գիտական տեխնոլոգիաների ու կիրառական արդյունքի: Սա մեր լավ սկիզբն է, նոր պատուհանն է, և ես հավատում եմ Գիտական կենտրոնի թիմին: Համոզված եմ, որ 2022 թվականը արդյունավետ և, իսկապես, նոր պատուհանի տարի է լինելու»,-ասել է Լ. Ղարախանյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Նարինե պլյուս» կաթնամթերքի արտադրանքի գիտական խմբի ղեկավար Արև Իսրայելյանը ներկայացրել է արտադրանքի մասին տեղեկություններ:

««Նարինե պլյուս» կաթնամթերքն ունի բարձր հակաօքսիդանտային և հակամանրեային ակտիվություն՝ լայն սպեկտրի ախտածին և պայմանական ախտածին բակտերիաների նկատմամբ:
Ամենօրյա օգտագործման դեպքում` կանխում է դիզբակտերիոզը: Հաշվի առնելով կենտրոնի հնարավորությունները՝ օրվա կտրվածքով հնարավոր է արտադրել մինչև 300 տուփ:
Արտադրանքի գինը կլինի 300-340դրամ: Փետրվարի 1-ից «Նարինե պլյուս»-ը դեղատներում կներկայացվի սպառողին»,-ներկայացրել է Ա. Իսրայելյանը:

Միջոցառմանը ներկա էր նաև ԱՀ Պետնախարար Արտակ Բեգլարյանը:

Բնութագրությունը հասանալի չէ


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածներին կցուցաբերվի ավելի մեծ ու արդյունավետ աջակցություն բնակվարձի ու զբաղվածության ծրագրերի շրջանակներում. Արտակ Բեգլարյան

300.000-ական դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 դրամ գումար. գլխավոր դատախազություն

Ազգային ժողովի նախագահին են դիմել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողները

Բնակապահովման ծրագրի էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ կատարվում է պատերազմից տուժած քաղաքացիների փաստաթղթերի ընդունելություն

Արթուր Թովմասյանը կոչ-հորդորով դիմել է ԱՀ Կառավարությանը (տեսանյութ)

Ստեփանակերտում տեղի է ունեցել Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին մարդ է անհետացել. ԱԻՊԾ

ԱԽ հրատապ նիստի պահանջ՝ ԱԺ խորհրդարանական կուսակցությունների կողմից

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ. ՊՆ

Search