Artsakhpress

Հասարակական

Նվիրումը` անմահություն... Թաթուլ Այվազյան

2020թ. Ադրբեջանի սանձազերծած զավթողական պատերազմում հայրենիքի պաշտպանության զոհասեղանին իրենց մատաղ կյանքն են դրել բազմաթիվ նվիրյալներ:

Նվիրումը` անմահություն... Թաթուլ Այվազյան

Նվիրումը` անմահություն... Թաթուլ Այվազյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նրանցից է կրտսեր սերժանտ Թաթուլ Այվազյանը:

Թաթուլ Կամոյի Այվազյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 15-ին, Ստեփանակերտ քաղաքում։ Մանկությունն անց է կացրել ԱՀ Մարտակերտի շրջանի Կիչան համայնքում, ավարտել տեղի միջնակարգ դպրոցը։

Բնութագրությունը հասանալի չէ

«2020թ. հունվարին եղբայրս զորակոչվել է բանակ, ծառայել Մատաղիսում։ Նա օրինակելի զինվոր էր, բարի ու ընկերասեր: ՀՀ Շիրակի մարզի Լուսակերտ համայնքում կազմակերպված սերժանտական դասերին մասնակցելուց հետո ստացել է կրտսեր սերժանտի կոչում և շարունակել ծառայությունը։ Չարաբաստիկ պատերազմից երկու օր առաջ` սեպտեմբերի 25-ին, Թաթուլը դիրքի ավագ է նշանակվել։ Եղբայրս զոհվել է պատերազմի առաջին օրը։ Ընկերների պատմելով՝ մարտական ընկերոջ կյանքը փրկելիս է մահացու վիրավորում է ստացել։ Մինչև 2021 թվականի սեպտեմբեր ամիսը համարվել է անհետ կորած։ Մարմինը հողին ենք հանձնել սեպտեմբերի 3-ին։ Հաջորդ օրը հարազատ դպրոցում կազմակերպել են ցերեկույթ՝ նվիրված Թաթուլի հիշատակին ու քայլերթով միչև գյուղի հուշարձանը պսակ են տարել, իսկ ընկերները հերթով պահում էին նկարը։ Դպրոցի փառքի սրահում էլ անկյուն են առանձնացրել՝ ի հիշատակ Թաթուլի», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է հայրենիքի նվիրյալ Թաթուլի քույրը՝ Լուիզան:

Բնութագրությունը հասանալի չէ

Թաթուլ Կամոյի Այվազյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ճանաչել է ԼՂ անկախությունը Ադրբեջանից․ ՀԴԿ

Պատարայից՝ Աստղաշեն. Արցախում նոր ճանապարհներ՝ աշխարհասփյուռ նվիրատուների միջոցներով

Ռուս խաղաղապահներն Արցախում արկեր են վնասազերծել. տեսանյութ

Հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել. ՀՀ ՊՆ

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Վերին Լարսից ոչ հեռու նոր անցակետի տեղակայմանը

Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊԲ

Ջրականում ականի վրա ադրբեջանցի է պայթել

Ադրբեջանը, հին ավանդույթի համաձայն, թաքցրել է մարտական կորուստները եւ դրանք ներկայացրել որպես դժբախտ դեպքեր

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ

Search