Artsakhpress

Միջազգային

Պուտինը Մակրոնի հետ զրույցում առաջին անգամ մեկնաբանել է անվտանգության երաշխիքների հարցով Արևմուտքի պատասխանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Մոսկվան ուշադիր կուսումնասիրի Արևմուտքի պատասխաններն անվտանգության երաշխիքների առաջարկներին և դրանից հետո կկողմնորոշվի հետագա գործողությունների հարցում:

Պուտինը Մակրոնի հետ զրույցում առաջին անգամ մեկնաբանել է անվտանգության երաշխիքների հարցով Արևմուտքի պատասխանը

Պուտինը Մակրոնի հետ զրույցում առաջին անգամ մեկնաբանել է անվտանգության երաշխիքների հարցով Արևմուտքի պատասխանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ռուսական կողմը ուշադիր ուսումնասիրում է հունվարի 26-ին ստացված ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գրավոր պատասխաններն անվտանգության երաշխիքների մասին, ինչից հետո կկողմնորոշվի իր անելիքների հարցում»,- tert.am-ի փոխանցմամբ՝ ասվում է հաղորդագրության մեջ:

Պուտինը զրույցի ընթացքում նշել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հաշվի չեն առել Ռուսաստանի սկզբունքային մտահոգությունները:

«Ամերիկյան և նատոյական պատասխաններում այդպես էլ հաշվի չի առնվել ՌԴ-ի սկզբունքային մտահոգությունները, ինչպիսին են ՆԱՏՕ-ի ընդլայնման անթույլատրելիությունը, ռուսական սահմանի մոտ սպառազինման հարվածային համակարգերի տեղակայումը, ինչպես նաև Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ներուժի և ենթակառուցվածքների վերադարձը 1997 թվականի դիրքեր, երբ ստորագրվել էր Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտը»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է, Արևմուտքն անտեսել է նաև այն առանցքային հարցե, թե «ինչպես են ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները մտադիր հետևել ԵԱՀԿ և ՌԴ-ՆԱՏՕ փաստաթղթերում ամրագրված անվտանգության անբաժանելիության սկզբունքին, որի համաձայն՝ մի երկրի անվտանգությունը չպետք է կառուցվի մյուսի անվտանգության հաշվին»:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածներին կցուցաբերվի ավելի մեծ ու արդյունավետ աջակցություն բնակվարձի ու զբաղվածության ծրագրերի շրջանակներում. Արտակ Բեգլարյան

Բնակապահովման ծրագրի էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ կատարվում է պատերազմից տուժած քաղաքացիների փաստաթղթերի ընդունելություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել է պետական դավաճանության դեպք

ԱԽ հրատապ նիստի պահանջ՝ ԱԺ խորհրդարանական կուսակցությունների կողմից

1994 թ. զինադադարի մասին փաստաթղթի տակ Արցախի ստորագրությունն է. Դավիթ Բաբայանը հիշեցնում է Շառլ Միշելին

Ստեփանակերտում տեղի է ունեցել Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին մարդ է անհետացել. ԱԻՊԾ

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ. ՊՆ

Հայտնաբերվել է մայիսի 22-ին անհետացած քաղաքացին

Search