Artsakhpress

Հասարակական

Պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախի ժողովրդի իրավունքների առաջին պաշտպանը հայկական ԶՈՒ-ն է. Արցախի ՄԻՊ

Թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում, թե՛ դրանից հետո Արցախի ժողովրդի իրավունքների առաջին պաշտպանը հայկական զինված ուժերն են։

Պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախի ժողովրդի իրավունքների առաջին պաշտպանը հայկական ԶՈՒ-ն է. Արցախի ՄԻՊ

Պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախի ժողովրդի իրավունքների առաջին պաշտպանը հայկական ԶՈՒ-ն է. Արցախի ՄԻՊ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին շեշտել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում:
«44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի ժողովրդի իրավունքների համար մեկ պաշտպանը Արցախի զինված ուժերն էին, հայկական զինված ուժերն էին: Դրանից այն կողմ մարդու իրավունքների ավելի արդյունավետ պաշտպանություն իրականացնող չի եղել:Մենք՝ որպես ՄԻՊ աշխատակազմ, բարձրաձայնել ենք ադրբեջանական հանցագործությունները, միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները, բայց բանակի նման շոշափելի պաշտպանություն մենք ի զորու չենք եղել իրականացնել՝ պայմանավորված նաև մեր իրավասություններով»,-նշել է ՄԻՊ-ը:
Ստեփանյանը հավելել է՝ այն, որ Արցախի պատերազմի ընթացքում քաղաքացիական բնակավայրերում համեմատաբար ավելի քիչ զոհեր են եղել, քան օրինակ աշխարհի տարբեր կետերում հակամարտությունների ժամանակ, միանշանակ բանակի շնորհիվ է: «Պաշտպանել են, այսօր էլ շարունակում են պաշտպանել մեր ժողովրդի իրավունքները: Հավերժ խոնարհում հայրենիքի համար նահատակված հերոսների անմար հիշատակի և նրանց ընտանիքների առաջ»,-ասել է Ստեփանյանը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Ճանապարհատրանսպորտային պատահար` մահվան ելքով

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊԲ

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

Օգոստոսին կկայանա ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպումը. Պապիկյանը մասնակցել է ԱՊՀ ՊՆ-ների ղեկավարների նիստին

Ինչ է նշանակում ԼՂ կարգավիճակի նշաձողի իջեցում. ՀՀ վարչապետի պարզաբանումը

Search