Artsakhpress

Միջազգային

Ղրղզստանն ու Տաջիկստանը պայմանավորվել են հրադադարի և սահմանից զինված ուժերի դուրս բերման շուրջ

Ղրղըզստանն ու Տաջիկստանը պայմանավորվել են սահմանին հրադադարի, ինչպես նաև սահմանին գտնվող լրացուցիչ ուժերն ու տեխնիկան տեղակայման վայրեր տեղափոխելու մասին, հայտնում է Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը։

Ղրղզստանն ու Տաջիկստանը պայմանավորվել են հրադադարի և սահմանից զինված ուժերի դուրս բերման շուրջ

Ղրղզստանն ու Տաջիկստանը պայմանավորվել են հրադադարի և սահմանից զինված ուժերի դուրս բերման շուրջ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հաղորդում Է regionpress.am։
Բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են նաև Բատկեն-Իսֆանա (Ղրղզստան) ավտոմայրուղու երթևեկության բացման, ինչպես նաև Ղրղզստանի և Տաջիկստանի իրավապահների համատեղ պարեկության մասին սահմանամերձ շրջաններում՝ հակամարտությունները կանխելու նպատակով։
Բանակցություններին մասնակցել են նաև Ղրղզստանի և Տաջիկստանի ուժային կառույցների ներկայացուցիչները։ Հիշեցնենք, հինգշաբթի Ղրղզստանի սահմանային ծառայությունը հայտնել էր, որ ղրղզա-տաջիկական սահմանին իրավիճակը սրվել է՝ Բատկեն-Իսֆանա ճանապարհի արգելափակման պատճառով։ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանային ներկայացուցիչների բանակցություններից հետո ճանապարհը բացվել է։
Բայց հետո փոխհրաձգություն է սկսվել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահ զորքերի ստորաբաժանումների միջև։ Տորթ-Կոչո և Չիր-Դոբո հատվածներում կրակոցներ են հնչել։ Տաջիկական կողմը օգտագործել է ականանետեր և նռնականետեր։
Ղրղզստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ փոխհրաձգության ժամանակ տուժել է յոթ մարդ։ Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ Տաջիկստանի հետ սահմանային գոտուց արդեն տարհանվել է գրեթե 1,5 հազար մարդ։ Տաջիկական կողմը հայտարարել է նաև զինվորականների և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածներին կցուցաբերվի ավելի մեծ ու արդյունավետ աջակցություն բնակվարձի ու զբաղվածության ծրագրերի շրջանակներում. Արտակ Բեգլարյան

Բնակապահովման ծրագրի էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ կատարվում է պատերազմից տուժած քաղաքացիների փաստաթղթերի ընդունելություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել է պետական դավաճանության դեպք

ԱԽ հրատապ նիստի պահանջ՝ ԱԺ խորհրդարանական կուսակցությունների կողմից

1994 թ. զինադադարի մասին փաստաթղթի տակ Արցախի ստորագրությունն է. Դավիթ Բաբայանը հիշեցնում է Շառլ Միշելին

Ստեփանակերտում տեղի է ունեցել Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին մարդ է անհետացել. ԱԻՊԾ

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ. ՊՆ

Հայտնաբերվել է մայիսի 22-ին անհետացած քաղաքացին

Search