Artsakhpress

Տնտեսական

Տնտեսվարող որոշ խմբերի համար էլեկտրաէներգիայի նոր սակագներ են սահմանվել

Այսօր՝ հունվարի 27-ին, կայացել է Արցախի Հանրապետության Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի արտահերթ նիստը:

Տնտեսվարող որոշ խմբերի համար էլեկտրաէներգիայի նոր սակագներ են սահմանվել

Տնտեսվարող որոշ խմբերի համար  էլեկտրաէներգիայի նոր սակագներ են սահմանվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նիստի օրակարգում ընդգրկված էր «Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 55Ն և նոյեմբերի 25-ի N 61Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը:
 
 Զեկուցեց Հանրային ծառայությունների վարչության պետ Աննա Առաքելյանը:
 
«Արցախէներգո» ՓԲ ընկերությունը հայտ է ներկայացրել հանձնաժողով՝  սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները վերանայելու վերաբերյալ: Հայտի ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված էր «Արցախէներգո»  ՓԲ-ի կողմից գնվող էլեկտրական էներգիայի սակագնի փոփոխությամբ: Ներկայացված հայտը ամբողջական է և համապատասխանում է հանձնաժողովի՝ 2018 թվականի հունվարի 30-ի N 1Ն որոշմամբ հաստատված կարգին: Էներգետիկայի մասին օրենքով հանձնաժողովին վերապահված իրավասությունների իրականացմամբ հայտի ուսումնասիրման արդյունքում առկա է սակագների վերանայման անհրաժեշտություն»,-ներկայացրել է Ա. Առաքելյանը:
 
Նա ընդգծել է, որ, Արցախի Կառավարության 2022 թվականի հունվարի 26- ի թիվ 53 Ն որոշմամբ, սակագների  վերանայումը չի տարածվում բնակիչ- բաժանորդների, ջերմոցային տնտեսությունների, մշակող արդյունաբերության ոլորտում` հացի ու կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների վրա. վերջիններիս կողմից սպառվող էլեկտրական էներգիայի համար շարունակելու են գործել նույն խթանիչ սակագները։
«Բնակչության ջերմոցային տնտեսությունների և մշակվող արդյունաբերության ոլորտում հացի ու կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների սպառողական խմբերի համար էլեկտրական էներգիայի սակագները կմնան անփոփոխ»,-հավելել է նա:
 
Հիմք ընդունելով էներգետիկայի մասին օրենքի տասներկուերորդ հոդվածի առաջին մասի Ա կետը, տասնվեցերորդ հոդվածի երկրորդ մասը, նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 41-րդ հոդվածը՝ ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի՝ 2018 թ հունվարի 30-ի ԱՀ էներգետիկայի բնագավառում սակագնի սահմանման վերանայման կարգը սահմանելուն և հանձնաժողովի 2007 թ դեկտեմբերի 26-ի թիվ 23 Ն որոշումը ուժը կորցրած  ճանաչելու մասին թիվ 1 Ն որոշումը, Արցախի Հանրապետության Կառավարության 2022 թվականի հունվարի 26-ի թիվ 53 Ն որոշումը և հաշվի առնելով «Արցախէներգո» ՓԲԸ-ի՝ 2022 թ հունվարի 24-ի հայտը՝ հանձնաժողովը որոշել է սահմանել «Արցախէներգո» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի հետևյալ սակագները՝ 110 կՎ լարմամբ  սնվող  սպառողների համար` 42 դրամ /կՎ/ժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը՝ գործող  36 դրամի փոխարեն, 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար՝ 44.5 կՎ/ժամ՝ ներառյալ  ավելացված արժեքի հարկը` գործող 40 դրամի փոխարեն, 6.10 կՎ լարմամբ սնվող սպառողների համար, բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետով սահմանված սպառողների, 50.5 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը` գործող 46 դրամի փոխարեն, 6.10 կԲ լարմամբ սնվող ջեմոցային տնտեսությունների, մշակող արդյունաբերության ոլորտում հացի ու կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների համար սահմանել 46 դրամ, որը չի աճել, մնացել է անփոփոխ, 6,10 կՎ լարմամբ սնվող ջերմոցային տնտեսությունների, մշակող արդյունաբերության ոլորտում հացի ու կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների համար՝ 46,0 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը (սակագինը մնացել է անփոփոխ). 5) 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողների համար, բացառությամբ սույն կետի 6-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված սպառողների`
ա. ցերեկային սակագին` 53 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը՝ գործող 49 դրամի փոխարեն.
բ. գիշերային սակագին` 48 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը՝ գործող 44 դրամի փոխարեն, 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողների (բնակչության) համար`
ա. ցերեկային սակագին` 49 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը (սակագինը մնացել է անփոփոխ),
բ. գիշերային սակագին` 44 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը (սակագինը մնացել է անփոփոխ), 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող ջերմոցային տնտեսությունների, մշակող արդյունաբերության ոլորտում հացի ու կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների համար՝
ա. ցերեկային սակագին` 49 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը (սակագինը մնացել է անփոփոխ).
բ. գիշերային սակագին` 44 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը (սակագինը մնացել է անփոփոխ):
Նշված սակագներն կգործեն 2022 թվականի մարտի 1-ից:
 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search