Artsakhpress

Միջազգային

Բայդենը նախազգուշացնում է լուրջ հետեւանքների մասին Ուկրաինա ռուսական ներխուժման դեպքում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար «լուրջ» եւ «հսկայական» հետեւանքների մասին, այդ թվում՝ նրա դեմ անձնական պատժամիջոցների, եթե Ռուսաստանի առաջնորդը հրամայի ներխուժել Ուկրաինա, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Բայդենը նախազգուշացնում է լուրջ հետեւանքների մասին Ուկրաինա ռուսական ներխուժման դեպքում

Բայդենը նախազգուշացնում է լուրջ հետեւանքների մասին Ուկրաինա ռուսական ներխուժման դեպքում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ես հենց սկզբից հասկացրել եմ նախագահ Պուտինին, որ եթե նա գնա Ուկրաինա, դա  լուրջ հետեւանքների կհանգեցնի, այդ թվում՝ զգալի տնտեսական պատժամիջոցների։ Բացի այդ, ես ստիպված կլինեմ ուժեղացնել մեր ներկայությունը, ՆԱՏՕ-ի ներկայությունն արևելյան ճակատում՝ Լեհաստանում, Ռումինիայում եւ այլն»,- ասել է Բայդենը։
«Եթե նա գնա այնտեղ այդ բոլոր ուժերով, դա կլինի ամենամեծ ներխուժումը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր,- հավելել է նա:-Դա կփոխի աշխարհը»:
Նա նաեւ ընդգծել է, որ այս շաբաթ բարձր պատրաստականության վիճակում գտնվող 8500 ամերիկացի զինվորականներից ոչ մեկը չի տեղափոխվի Ուկրաինա եւկտեղակայվի ՆԱՏՕ-ի օպերացիայի շրջանակներում, այլ ոչ թե՝ ԱՄՆ-ի առանձին օպերացիայի:
Նա չի հստակեցրել, թե երբ կարող է որոշել ուղարկել այդ զորքերը։
«ԱՄՆ-ն «սրբազան պարտք» ունի՝ օգնելու ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, ովքեր սպառնալիքների են բախվում, ասել է Բայդենը։ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, բայց ցանկանում է դառնալ: «Ես խոսել եմ ՆԱՏՕ-ի մեր գրեթե բոլոր դաշնակիցների հետ, եւ մենք նույն կերպ ենք պատկերացնում իրավիճակը,- ասել է ԱՄՆ նախագահը:- Մենք պետք է հստակ հասկացնենք, որ ՆԱՏՕ-ի ոչ մի անդամ անհանգստանալու պատճառ չունի այն մասով՝ արդյո՞ք մենք կգանք նրանց պաշտպանելու»:
Բայդենը, ով լրագրողների հետ զրուցել է Վաշինգտոնում տեղակայված փոքր ընկերության շենքում, որը վաճառում է տեղական արտադրության ապրանքներ է , ասել է, որ ինքը որեւէ ազդանշան չի տեսնում առ այն, թե ինչ է անելու Ռուսաստանի առաջնորդը մոտ ապագայում:
«Դա թեյի տերեւների վրա գուշակություն է հիշեցնում»,- ասել է Բայդենը:
Ավելի վաղ՝ երկուշաբթի, ԱՄՆ-ն նախազգուշացրել էր Ռուսաստանին, որ եթե այն ներխուժի Ուկրաինա, ապա ավելի ծանր տնտեսական հետեւանքների կբախվի, քան 2014 թվականին ուկրաինական Ղրիմի բռնակցումից հետո։
Անվտանգության ուժերի ներկայացուցիչը, անանուն մնալու պայմանով, ասել է, որ ԱՄՆ-ն «պատրաստ է նաեւ արտահանման վերահսկման նոր միջոցներ ներմուծել», որոնք բացասաբար կանդրադառնան Ռուսաստանի տնտեսության վրա։
«Մենք դրանք օգտագործում ենք Ռուսաստանից ապրանքների արտահանումն արգելելու համար»,- ասել է ներկայացուցիչը:

     

Քաղաքական

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձ

Հայաստանում աշխատանքի են ընդունվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բավականին մեծ թվով անձինք։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search