Artsakhpress

Միջազգային

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ կայցելի Ռուսաստան

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հաստատել է, որ մտադիր է մոտ օրերս այցելել Ռուսաստան և հանդիպել Սերգեյ Շոյգուի հետ:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ կայցելի Ռուսաստան

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ կայցելի Ռուսաստան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հաղորդում Է regionpress.am։
Այս մասին հինգշաբթի հայտնել է The Times-ը, որին Ուոլեսն ասել է. «Ես ուզում եմ, որ ռուսները հասկանան, որ ուկրաինացիները կռվելու են, իսկ Ռուսաստանը վտանգում է իր տնտեսությունը՝ հայտնվելով մեկուսացման մեջ, դա այն ժառանգություն չէ, որը նախագահ Վլադիմիր Պուտինը կցանկանար թողնել սերունդների հիշողության մեջ», - ասել է նա։
Հնարավորություն կա, որ այս ամենը դադարեցվի, բայց ես լավատես չեմ»:
Ուոլեսը նաև ասել է, որ Ուկրաինայի շուրջ աճող լարվածության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան, ՆԱՏՕ-ի հետ համաձայնության գալով, «անշուշտ կարող է ավելի շատ ցամաքային, ծովային և օդային ուժեր տեղակայել»։
Ինչպես նշում է The Times-ը, քննարկվող տարբերակներից մեկը բրիտանական ֆրեգատ ուղարկելն է Սև ծով։ Ավելի վաղ The Daily Telegraph-ը, հղում անելով բրիտանական պաշտպանության նախարարության աղբյուրներին, հայտնել էր, որ Միացյալ Թագավորությունը և ԱՄՆ-ը դիտարկում են Ռումինիա, Բուլղարիա և Հունգարիա 1000-ական զինծառայող ուղարկելու հարցը։ Ուոլեսը չորեքշաբթի այցելել է Բեռլին, որտեղ հանդիպել է իր գերմանացի գործընկեր Քրիստին Լամբրեխտի հետ։
Ինչպես նշում է The Times-ը, բրիտանացի նախարարը պնդել է, որ Գերմանիան պետք է ավելի կոշտ դիրքորոշում ընդունի Ռուսաստանի Դաշնության դեմ, իսկ Հյուսիսային հոսք 2-ի դեմ պատժամիջոցների սպառնալիքը «այն ճնշման լծակներից է, որը կարող է փոխել իրավիճակը», և, հետևաբար, պետք է օգտագործվի Բեռլինի կողմից։ «Գերմանիայից՝ որպես եվրոպական խոշորագույն տնտեսության, մենք հստակ ազդանշաններ ենք ուզում պատժամիջոցների վերաբերյալ»,- ասել է նա այցի ընթացքում։
Առաջիկա այցելություններ
Հունվարի 17-ին Ուոլեսը հայտարարել էր, որ Շոյգուին հրավիրել է Լոնդոն՝ ընդհանուր անվտանգության հետ կապված հարցեր քննարկելու համար։ Հունվարի 21-ին Շոյգուն Ուոլեսին Մոսկվա այցելելու հրավեր էր ուղարկել՝ հաստատելով իր պատրաստակամությունը քննարկելու անվտանգության բոլոր հրատապ խնդիրները և հիշեցնելով, որ Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարների վերջին հանդիպումը տեղի է ունեցել Լոնդոնում։ 2013 թվականի մարտի 13-ին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում կայացել էր երկկողմ բանակցություններ 2+2 ձևաչափով։
Նախապատրաստվում է նաև արտաքին գործերի նախարարության ղեկավար Լիզ Թրուսի այցը Մոսկվա։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի ասել էր, որ իր գործընկերը կայցելի Ռուսաստան «առաջիկա երկու շաբաթվա ընթացքում», և նրա այցի ժամկետն արդեն համաձայնեցված է։
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները Ռուսաստան չեն այցելել 2017 թվականի դեկտեմբերից։ Հետո Մոսկվա եկավ Բորիս Ջոնսոնը, ով այժմ բրիտանական կառավարության ղեկավարն է։
Հիշեցնենք, վերջերս արևմտյան երկրներում, ինչպես նաեւ Ուկրաինայում հայտարարություններ են հնչում Ուկրաինայի տարածք ռուսական հնարավոր ներխուժման մասին։ Պեսկովը նման տեղեկատվությունն անվանել էր դատարկ և լարվածության անհիմն սրացում։
Նա ընդգծել էր, որ Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը և զգուշացրել էր, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը ուժով լուծելու փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

«Թուրքիան միջին պետություն է և ձգտում է իր գլխից վերև թռնել». թուրքագետ

Ստեփանակերտում  բացվել է երիտասարդ քանդակագործների աշխատանքների ցուցահանդեսը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

Դոլարն ու եվրոն երկար անկումից հետո աճել են

«Մանկության երազներ». Ստեփանակերտում նկարչական ցուցահանդես է կազմակերպվել

Խորհրդակցություն՝ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ. քննարկվել են ԶՈՒ-ում կարգապահական խնդիրներին վերաբերող հարցեր

Search