Artsakhpress

Մշակույթ

Տատիկն ու Պապիկը՝ Արցախի տանը․ Դիլաքյան եղբայրների հայտնի շարքը ցուցադրվում է Երևանում

Երևանում այսօր բացվել է նյույորքաբնակ Դիլաքյան եղբայրների՝ Արցախի խորհրդանիշ հանդիսացող «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի թեմատիկայով իլյուստրացիոն աշխատանքների ցուցահանդեսը։

Տատիկն ու Պապիկը՝ Արցախի տանը․ Դիլաքյան եղբայրների հայտնի շարքը ցուցադրվում է Երևանում

Տատիկն ու Պապիկը՝ Արցախի տանը․ Դիլաքյան եղբայրների հայտնի շարքը ցուցադրվում է Երևանում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Պատերազմի օրերին սկիզբ առած ու մինչ օրս շարունակվող այս շարքը, որին հեղինակները ARTsakh խորագիրն են տվել, այսօր էլ շարունակում է մնալ սիրված ու ակտուալ, քանի որ պատերազմական քրոնիկոնից հետո կյանքն Արցախում ևս շարունակվում է։ Եղբայրները Տատիկի ու Պապիկի մեջ ամբողջացրել են արցախցու կերպարի գրեթե ողջ ներկապնակը՝ հավատարմություն, ընտանեկան արժեքներ, հայրենասիրություն, հող ու ջրի պաշտպան։ Ու հենց նրանց այսչափ դիպուկ լինելն է պատճառը, որ այս շարքը սիրվեց այնպես, ինչպես տարիներ առաջ Դիլաքյանների ստեղծած Աղջիկն ու Ծերուկը՝ «Գտնված երազը» մուլտֆիլմից։

«Արցախպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը ցուցահանդեսի բացման խոսքում ընդգծել է նախաձեռնության կարեւորությունը։

«Ուրախ եմ ողջունել ձեզ ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչության մեր այս գողտրիկ անկյունում, որին «Արցախի տուն» անունն ենք տվել։ Այսօր այս սրահն, իսկապես, Արցախի տուն է, որովհետև այստեղ են ամենահայտնի երկու արցախցիները՝ Տատիկն ու Պապիկը` իրենց կյանքի ամենադրամատիկական շրջաններից մեկի՝ 44-օրյա պատերազմի օրերի պատմություններով»,-նշել է նա։

Մշտական ներկայացուցիչը նաև հույս է հայտնել, որ ցուցահանդեսը կշրջի Սփյուռքի բոլոր օջախներով և կազադարարի, որ Արցախը կա, արցախցին տեղում է, նորոգում է իր տունն ու ապագայի հանդեպ հավատով է զինված` այնպես, ինչպես Դիլաքյան եղբայրների հետպատերազմական աշխատանքներում է շատ պատկերավոր նկարագրվում։

Հանդիպել իրենց պատմությունների հերոսներին՝ Տատիկին ու Պապիկին. սա է Դիլաքյան եղբայրների ամենամեծ նպատակն այսօր։ Իսկ մինչ այդ արվեստագետները խորհրդանշական նվեր փոխանցեցին Արցախի նախագահին` հույսով, որ մի օր այս աշխատանքները կցուցադրվեն Շուշիում։

Տեղեկացնենք, որ ցուցահանդեսը բաց կլինի ևս 2 օր՝ հունվարի 27-ին և 28-ին` ք․ Երևան, Նաիրի Զարյան 17/2 հասցեում` ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչությունում։

Նշենք, որ ցուցահանդեսը կազմակերպել են Դիլաքյան եղբայրները՝ ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության հետ համատեղ։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հուլիսի 1-ից կփոխվի տեղահանված քաղաքացիների բնակվարձերի փոխհատուցման պետական ծրագիրը. Նախագահ Հարությունյան

Պայթյուն ՌԴ զորամասերից մեկում. կա զոհ և 7 վիրավոր

Ի գիտություն տեղահանված անձանց 40 000 և 20 000 ՀՀ դրամի չափով տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրի շահառուների

Զոհված և անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքների բնակապահովման նպատակով հաստատվել է պետական աջակցության տրամադրման կարգը

Արցախում անհետ կորել է ՌԴ քաղաքացի

Փրկարարները Կարկառ գետից դուրս են բերել Օլգա Սանիկովայի դին

300.000-ական դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 դրամ գումար. գլխավոր դատախազություն

ՀՀ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն կիրականացնեն

Նախագահ Հարությունյանը շուրջ մեկ տասնյակ օրենքներ է ստորագրել

Search