Artsakhpress

Հասարակական

««Թուֆենկյան» հիմնադրամը կշարունակի անել ամեն ինչ, որպեսզի արցախցին ապրի ու արարի սեփական հողի վրա».կառույցն ամփոփում է անցած տարին և նախանշում անելիքները

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը գործում է 1999 թվականից։ Այն հիմնադրել է Ամերիկահայ գործարար Ջեյմս Թուֆենկյանը՝ արձագանքելու հայ հասարակության առջև ծառացած կարևորագույն սոցիալական, մշակութային, տնտեսական և էկոլոգիական մարտահրավերներին։ 2003 թվականից հիմնադրամը իր աշխատանքերն է ծավալում նաև Արցախում։

««Թուֆենկյան» հիմնադրամը կշարունակի անել ամեն ինչ, որպեսզի արցախցին ապրի ու արարի սեփական հողի վրա».կառույցն ամփոփում է անցած տարին և նախանշում անելիքները

««Թուֆենկյան» հիմնադրամը կշարունակի անել ամեն ինչ, որպեսզի արցախցին ապրի ու արարի սեփական հողի վրա».կառույցն ամփոփում է անցած տարին և նախանշում անելիքները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հիմնադրամի կողմից Արցախի Հանրապետության տարածքում կատարված և կատարվելիք աշխատանքների մասին «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի արտաքին կապերի տնօրեն Ռուբեն Ջանբազյանի հետ։

«Աշխատելով Արցախի ամենախոցելի և հեռավոր համայնքներում՝ «Թուֆենկյան» հիմնադրամը կառուցել է տներ, դպրոցներ, մանկապարտեզներ և կլինիկաներ, ստեղծել կամ վերանորոգել է ջրամատակարարման և ոռոգման համակարգեր, բնակարաններով ապահովել է վիրավոր զինվորներին, վերաբնակիչներին,և, իհարկե, տեղի բնակիչներին։

Բնութագրությունը հասանալի չէ

Ինչպես նաև վերանորոգել է Արցախի պատմական և մշակութային կառույցները, նպաստել Արցախի` միջազգային լրատվամիջոցներում արդար և բալանսավորված լուսաբանմանը»,-ներկայացրել է Ռ. Ջանբազյանը։

Մեր զրուցակցի հավաստմամբ՝ Հիմնադրամը հետպատերազմական ժամանակաշրջանում շարունակել է հավատարիմ մնալ իր սկզբունքներին՝ կատարելով լայնածավալ աշխատանքներ։

Բնութագրությունը հասանալի չէ

«Պատերազմից անմիջապես հետո, համագործակցելով Արցախի պատկան մարմինների հետ, հիմնադրամը որոշեց Մարտունու շրջանի Հերհեր և մոտակա համայնքներում ծավալել իր աշխատանքները: 2021 թվականի ընթացքում Հերհեր, Խերխան, Մաճկալաշեն, Ծովատեղ, Խնուշինակ համայնքներում իրականացվեցին պատերազմի ընթացքում ավերված բնակարանների վերանորոգման աշխատանքներ։ Հուլիսին Հերհեր համայնքում տեղի ունեցավ նաև համայնքապետարանի շենքի և բուժկետի բացում. բուժկետի նախկին շենքը գտնվում էր վթարային վիճակում, այնտեղ այլևս հնարավոր չէր որևէ աշխատանք իրականացնել:Պատերազմից հետո հիմնադրամը նաև վիրավորված զինվորների և զոհված զինծառայողների ընտանիքների համար բնակարաններ է վերանորոգել և շահագործման հանձնել. ընդհանուր առմամբ` շահագործման է հանձնվել 13 տուն։ Հիմնադրամի կողմից մարդասիրական օգնություն է ստացել նաև Մարտունու շրջանի շուրջ 400 ընտանիք՝ սննդի և առաջին անհրաժեշտության պարագաների տեսքով»,-նշել է նա։

Բնութագրությունը հասանալի չէ

Ռ. Ջանբազյանի խոսքով՝ ԱՀ նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի աշխատանքներն ապահով և որակյալ իրականացնելու գործում «Թուֆենկյան» հիմնադրամը ֆինանսական աջակցություն ցուցաբերեց՝ համակարգիչների և ականջակալների ձեռքբերման նպատակով: Մարտունի քաղաքի և շրջանի դպրոցներին լաբորատոր սարքավորումներ նվիրաբերեց. ծրագրից օգտվեց շրջանի շուրջ 29 դպրոց:

Բնութագրությունը հասանալի չէ

Հիմնադրամն, ընդհանուր առմամբ, տրամադրեց 33 կոմպլեկտ սարքավորում: Իսկ Շուշիի` Ստեփանակերտում վերաբացված «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանին նոր համակարգիչներ նվիրեց։ Խոսելով առաջիկայում հիմնադրամի կողմից նախատեսվող ծրագրերի մասին՝ Ռ. Ջանբազյանը հավաստիացրեց՝ հիմնադրամը կշարունակի գործել այն համոզմունքով, որ ամեն ինչ պետք է արվի, որ արցախցին շարունակի ապրել ու արարել իր սեփական հողի վրա:

Բնութագրությունը հասանալի չէ

«2022 թվականի ընթացքում «Թուֆենկյանը» կշարունակի տարբեր ծրագրեր իրականացրել։ Առաջիկայում կկատարենք համայնքապետարանների, բուժկետների, տների վերանորոգման աշխատանքներ, խաղահրապարակներ կկառուցենք, ինչպես նաև կյանքի կկոչենք տնտեսական ու սոցիալական մի շարք այլ ծրագրեր»,-ընդգծել է մեր զրուցակիցը։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search