Artsakhpress

Վերլուծական

Ադրբեջանա-արցախյան հակամարտություն. 30 տարի առաջ այս օրը` հունվարի 26-ին, ջախջախվեց թշնամու ընտրազորը

1992 թ. հունվարի 26-ին ԱՀ Շուշիի շրջանի Քարինտակի հերոսական պաշտպանության շնորհիվ թշնամու ընտրազորը ջախջախվեց և հետ շպրտվեց:

Ադրբեջանա-արցախյան հակամարտություն. 30 տարի առաջ այս օրը` հունվարի 26-ին, ջախջախվեց թշնամու ընտրազորը

Ադրբեջանա-արցախյան հակամարտություն. 30 տարի առաջ այս օրը` հունվարի 26-ին, ջախջախվեց թշնամու ընտրազորը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս կապակցությամբ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար, պատմաբան Մհեր Հարությունյանը նշեց, որ բազմաքանակ թշնամու դեմ կենաց-մահու մարտն ընդունած Քարինտակը դարձավ Հայաստանի ռազմական պատմության նորագույն շրջանի մարտական փառքի գյուղերից մեկը:

«Բնակավայրի հերոսական պաշտպանությունն առայսօր հարուցում է ռազմարվեստի տեսաբանների ու դաշտային հրամանատարների կամ արհեստավարժ զինվորական մասնագետների զարմանքը: Կարծում ենք, որ ճակատամարտի արդյունքները դեռ երկար կհետաքրքրեն նրանց և կշարժեն այլևայլ հեղինակների վառ երևակայությունը: 1992 թ. հունվարի 26-ը բեկումնային եղավ ադրբեջանա-արցախյան պատերազմի ընթացքում. Քարինտակի հերոսամարտը վճռեց պայքարի ելքը` հող նախապատրաստելով առաջին հերթին Շուշիի ազատագրման, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և նրա հետագա հաղթական առաջխաղացման համար: Դժբախտաբար, 2020 թ. նոյեմբերի սկզբներին Քարինտակն անցավ ոսոխի տիրապետության տակ: Թշնամին գյուղ նորխուժեց: Իհարկե, պատմությունը դեռ կբացահայտի 2020 թ. նոյեմբերի առեղծվածները, իսկ հայ մարդը կրկին կվերադառնա հայրենի Քարինտակ, բայց մինչ այդ սերունդները դասեր պետք է քաղեն մեր հերոսական անցյալից», - եզրափակել է Մ. Հարությունյանը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հուլիսի 1-ից կփոխվի տեղահանված քաղաքացիների բնակվարձերի փոխհատուցման պետական ծրագիրը. Նախագահ Հարությունյան

Պայթյուն ՌԴ զորամասերից մեկում. կա զոհ և 7 վիրավոր

Ի գիտություն տեղահանված անձանց 40 000 և 20 000 ՀՀ դրամի չափով տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրի շահառուների

Զոհված և անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքների բնակապահովման նպատակով հաստատվել է պետական աջակցության տրամադրման կարգը

Արցախում անհետ կորել է ՌԴ քաղաքացի

Փրկարարները Կարկառ գետից դուրս են բերել Օլգա Սանիկովայի դին

300.000-ական դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 դրամ գումար. գլխավոր դատախազություն

ՀՀ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն կիրականացնեն

Նախագահ Հարությունյանը շուրջ մեկ տասնյակ օրենքներ է ստորագրել

Search