Artsakhpress

Միջազգային

Երեք երկիր վերականգնել է ՄԱԿ-ում ձայնի իրավունքը

Իրանը, Վանուատուն և Գվինեան վերականգնել են ՄԱԿ-ում ձայնի իրավունքը՝ կրճատելով կազմակերպությանն ունեցած պարտքը:

Երեք երկիր վերականգնել է ՄԱԿ-ում ձայնի իրավունքը

Երեք երկիր վերականգնել է ՄԱԿ-ում ձայնի իրավունքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 1lurer.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Պոլինա Կուբիյակը։

«ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ի գիտություն է ընդունել, որ Գվինեան, Իրանը և Վանուատուն անհրաժեշտ վճարումներ են կատարել պարտքերի կրճատման համար։ Դա նշանակում է, որ նրանք կարող են կրկին քվեարկել Գլխավոր վեհաժողովում»,- ասել է Կուբիյակը:

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Գլխավոր վեհաժողովին ուղարկել էր ութ երկրի ցուցակ, որոնք զրկվել են ձայնի իրավունքից՝ կազմակերպության հանդեպ ունեցած ֆինանսական պարտավորությունները չկատարելու պատճառով: Այդ երկրների թվում են նաև Վենեսուելան, Սուդանը, Անտիգուա և Բարբուդան, Կոնգոն և Պապուա Նոր Գվինեան:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածներին կցուցաբերվի ավելի մեծ ու արդյունավետ աջակցություն բնակվարձի ու զբաղվածության ծրագրերի շրջանակներում. Արտակ Բեգլարյան

Բնակապահովման ծրագրի էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ կատարվում է պատերազմից տուժած քաղաքացիների փաստաթղթերի ընդունելություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել է պետական դավաճանության դեպք

ԱԽ հրատապ նիստի պահանջ՝ ԱԺ խորհրդարանական կուսակցությունների կողմից

1994 թ. զինադադարի մասին փաստաթղթի տակ Արցախի ստորագրությունն է. Դավիթ Բաբայանը հիշեցնում է Շառլ Միշելին

Ստեփանակերտում տեղի է ունեցել Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին մարդ է անհետացել. ԱԻՊԾ

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ. ՊՆ

Հայտնաբերվել է մայիսի 22-ին անհետացած քաղաքացին

Search