Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է թուրք լրագրողի ձերբակալությանը

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով լրագրող Սեդեֆ Քաբաշի ձերբակալությանը Թուրքիայում։

ԱՄՆ Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է թուրք լրագրողի ձերբակալությանը

ԱՄՆ Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է թուրք լրագրողի ձերբակալությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Պետդեպի խոսնակին Քաբաշի, ինչպես նաև թուրք երգչուհի Սեզեն Աքսուի երգերից մեկի՝ աղմուկ առաջացրած բառերի առնչությամբ Էրդողանի կոշտ հայտարության վերաբերյալ հարցեր էր ուղղել «Ամերիկայի ձայն»-ի թուրքական ծառայությունը։
«Խոսքի ազատությունը համընդհանուր է և խոսքի ազատության պաշտպանությունն ամրապնդում է ժողովրդավարությունը, եթե անգամ այն ներառում է բառեր, որոնք ոմանք համարում են վիճելի կամ մտահոգիչ: Ձեր նշած իրադարձություններից Սեդեֆ Քաբաշի ձերբակալության մասին տեղյակ ենք և հիասթափված»,-ermenihaber-ի փոխանցմամբ՝ նշել է նա։
Փրայսը միաժամանակ խուսափել է մեկնաբանություն անել Սեզեն Աքսուի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ։
Հիշեցնենք, որ թուրք լրագրող Սեդեֆ Քաբաշը թուրքական «Tele1» հեռուստաալիքի ուղիղ եթերում մասնավորապես նշել էր․ «Երբ խոշոր եղջերավոր կենդանին պալատ է մտնում, նա չի դառնում թագավոր, բայց այ պալատը դառնում է գոմ»։ Այդ արտահայտության համար նա ձերբակալվել էր, քանի որ այն դիտարկվել էր որպես Էրդողանին ուղղված վիրավորանք։

Իսկ թուրք հայտնի երգչուհի Սեզեն Աքսուի դեպքում կրոնին ուղղված վիրավորանք էր որակվել նրա «Şahane bir şey yaşamak» երգում կիրառված՝ «Բարև տարե՛ք այն տգետ Հավվային և Ադեմին» արտահայտությունը, ինչին ի պատասխան՝ Էրդողանը մզկիթից հայտարարել էր, թե որևէ մեկի լեզուն չի կարող երկարել և հասնել սուրբ Ադամին և Եվային և որ այդ երկարող լեզուները հարկ եղած դեպքում կտրելն իրենց պարտականությունն է։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածներին կցուցաբերվի ավելի մեծ ու արդյունավետ աջակցություն բնակվարձի ու զբաղվածության ծրագրերի շրջանակներում. Արտակ Բեգլարյան

Բնակապահովման ծրագրի էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ կատարվում է պատերազմից տուժած քաղաքացիների փաստաթղթերի ընդունելություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել է պետական դավաճանության դեպք

ԱԽ հրատապ նիստի պահանջ՝ ԱԺ խորհրդարանական կուսակցությունների կողմից

1994 թ. զինադադարի մասին փաստաթղթի տակ Արցախի ստորագրությունն է. Դավիթ Բաբայանը հիշեցնում է Շառլ Միշելին

Ստեփանակերտում տեղի է ունեցել Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին մարդ է անհետացել. ԱԻՊԾ

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ. ՊՆ

Հայտնաբերվել է մայիսի 22-ին անհետացած քաղաքացին

Search