Artsakhpress

Մշակույթ

Արցախում 2021 թվականին հայտնաբերվել է շուրջ 200 նոր հուշարձան

Արցախի Հանրապետության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ը, ամփոփելով 2021 թվականին կատարած աշխատանքը, հայտնել է, որ հաշվետու տարում շրջանային ծառայության աշխատակիցների կողմից Մարտակերտի ու Ասկերանի շրջաններում հայտնաբերվել են շուրջ 200 նոր հուշարձաններ, այդ թվում՝ խաչքարեր, տապանաքարեր ու եկեղեցի-մատուռներ:

Արցախում 2021 թվականին հայտնաբերվել է շուրջ 200 նոր հուշարձան

Արցախում 2021 թվականին հայտնաբերվել է շուրջ 200 նոր հուշարձան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հաղորդագրություն է զետեղվել ՊՈԱԿ-ի «Ֆեյսբուքի» էջում:
Հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ  2020 թվականի աշնանը Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով բռնազավթված տարածքներում է մնացել շուրջ 2000 հուշարձան, ինչպես նաև «Տիգրանակերտ», «Տողի մելիքական ապարանքներ», «Տյաք» պատմամշակութային և «Հունոտի կիրճ», «Ազոխի քարանձավ» բնապատմական արգելոցները:
2021 թվականին աշխատանքներ են տարվել պատմական, ճարտարապետական անշարժ հուշարձանների, պատմական միջավայրի, մշակութային այլ արժեքների պահպանման, հանրահոչակման և ուսումնասիրության ուղղությամբ, ինչպես նաև իրականացվել մշտադիտարկում և տեղեկությունների հավաքագրում բռնազավթված տարածքների հուշարձանների վիճակի վերաբերյալ:
Հուշարձանների պահապանների կողմից իրականացվել են համապատասխան շրջայցեր, կազմակերպվել հուշարձանների տարածքների մաքրման, բարեկարգման աշխատանքներ: Այդ առումով ուշադրության կենտրոնում հատկապես եղել են զբոսաշրջային գրավչություն ունեցող և ավելի շատ այցելվող հուշարձանները:
Հաշվետու ժամանակահատվածում գործել են 4 շրջանային ծառայություն՝ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի:
Ակտիվ աշխատանքներ են տարվել նաև հուշարձանների հանրահոչակման, ինչպես նաև ՊՈԱԿ-ի գործունեության լուսաբանման ուղղությամբ: «Աշխատանքային տարվա ընթացքում համագործակցել ենք տարբեր ԶԼՄ-ների հետ, հանրությանը ներկայացնելու համար ՊՈԱԿ-ի գործունեությունը: Այս ժամանակահատվածում տարբեր նյութեր, հոդվածներ և հարցազրույցներ են հրապարակվել տարբեր լրատվամիջոցներում: ՊՈԱԿ-ի գործունեությունը լուսաբանելու, ինչպես նաև հուշարձանները հանրահռչակելու համար հիմնականում գործել է «Artsakh monuments» «Ֆեյսբուքի» էջը, որը տարեսկզբին ուներ մոտ 3 000, իսկ այս պահի դրությամբ 7382 հետևորդ: Էջը բավական ակտիվ կապի մեջ էր նաև հետևորդների ու տարբեր հասարակական կազմակերպությունների հետ: Կազմակերպել են պատմամշակութային ժառանգության թեմատիկայով մրցույթներ: «Artsakh monuments» ֆեյսբուքյան էջին զուգահեռ, նույն անվամբ էջեր ենք բացել «Թվիթերում», «Տելեգրամում» և «Յութուբում»: Աշխատանքներ են տարվել «Artsakh monuments» կայքէջի ստեղծման ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության տեքստում: 
Շարունակվել է համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմիների, հասարակական կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների հետ: Ծառայության աշխատակիցների կողմից պարբերաբար դասախոսություններ են անցկացվել դպրոցներում՝ նվիրված տարբեր հուշարձանների, դրանց պահպանության կարևորությանը և խնդիրներին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածներին կցուցաբերվի ավելի մեծ ու արդյունավետ աջակցություն բնակվարձի ու զբաղվածության ծրագրերի շրջանակներում. Արտակ Բեգլարյան

Բնակապահովման ծրագրի էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ կատարվում է պատերազմից տուժած քաղաքացիների փաստաթղթերի ընդունելություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել է պետական դավաճանության դեպք

ԱԽ հրատապ նիստի պահանջ՝ ԱԺ խորհրդարանական կուսակցությունների կողմից

1994 թ. զինադադարի մասին փաստաթղթի տակ Արցախի ստորագրությունն է. Դավիթ Բաբայանը հիշեցնում է Շառլ Միշելին

Ստեփանակերտում տեղի է ունեցել Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին մարդ է անհետացել. ԱԻՊԾ

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ. ՊՆ

Հայտնաբերվել է մայիսի 22-ին անհետացած քաղաքացին

Search