Artsakhpress

Հասարակական

Նվիրումը` անմահություն... Կարեն Բեգլարյան

2020թ. Ադրբեջանի սանձազերծած զավթողական պատերազմում հայրենիքի զոհասեղանին իրենց մատաղ կյանքն են դրել բազմաթիվ նվիրյալներ:

Նվիրումը` անմահություն... Կարեն Բեգլարյան

Նվիրումը` անմահություն...  Կարեն Բեգլարյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Նրանցից է Կարեն Բեգլարյանը:

Կարեն Մհերի Բեգլարյանը ծնվել է 1997 թվականի հունվարի 8-ին, Ստեփանակերտում: Սովորել է մայրաքաղաքի Ե. Չարենցի անվան համար 7 հիմնական դպրոցում, ապա` Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում։

Բնութագրությունը հասանալի չէ

«Պարտադիր ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո 2018-ից ծառայության է անցել Մարտակերտի զորամասում` որպես հետախույզ-սակրավոր: Պատերազմի առաջին իսկ օրվանից մարտադաշտում էր։ Մասնակցել է Մարտակերտի շրջանի գյուղերի ինքնապաշտպանությանը: 2020 թվականի հոկտեմբերի 6-ին Վարանկաթաղի բարձունքը պաշտպանելիս վիրավորվել է։ Չորս օր մաքառել ապրելու համար։ Հոկտեմբերի 10-ին Կարենը դարձավ հավերժի ճամփորդ», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կարենի այրին` Անգելինան:

Բնութագրությունը հասանալի չէ

Նա ամուսնու հիշատակին նվիրված վիպակ է գրել` «Անավարտ պատմություն»-ը։

«Կարենը դեռ վաղ տարիքից աշխույժ, ակտիվ երեխա է եղել ու մշտապես աչքի է ընկել իր հայրենասիրությամբ: Շատ էր սիրում իր մասնագիտությունը։ Նա արձակուրդում էր, երբ սկսվեց պատերազմը, առանց մի վայրկյան վարանելու, տանը թողնելով հղի կնոջը, մեկնեց դիրքեր։ Պայքարեց` գիտակցելով իր ու զինակիցների գործի կարևորությունը», - ասել է մեր զրուցակիցը։

Բնութագրությունը հասանալի չէ

Կարեն Մհերի Բեգլարյանը ԱՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի և «Մարտական ծառայություն» շքանշաններով։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում աճել է ծնունդների թիվը. հայտնի են նորածինների` ծնողների կողմից նախընտրելի անունները

Դոլարն ու եվրոն երկար անկումից հետո աճել են

«Մանկության երազներ». Ստեփանակերտում նկարչական ցուցահանդես է կազմակերպվել

Նավթի գները թույլ աճ են գրանցում

ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

Պետբյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը գերակատարվել են ավելի քան 17 տոկոսով

ՀՀ-ն և ՌԴ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության աշխատանքային խումբ են ստեղծել

Ուկրաինան «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարվածել է Ռուսաստանի տարածքին. կան զոհեր. ՌԴ ՊՆ

Նախագահ Հարությունյանն Ասկերանի Դահրավ համայնքում ծանոթացել է «100 տուն Արցախում» նախագծի ընթացիկ աշխատանքներին

Search