Artsakhpress

Մինչև 2050 թվականը աշխարհի բնակչության մեկ քառորդը կլինի աֆրիկացի

2022 թվականին աշխարհի բնակչությունը կանցնի 8 միլիարդից։ Ընդամենը երկու տասնամյակի ընթացքում այն աճել է մեկ երրորդով:

Մինչև 2050 թվականը աշխարհի բնակչության մեկ քառորդը կլինի աֆրիկացի

Մինչև 2050 թվականը աշխարհի բնակչության մեկ քառորդը կլինի աֆրիկացի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է The Guardian-ը,  ըստ ժողովրդագրերի,մինչև 2050 թվականը մեր մոլորակի վրա կլինի մոտ 9,5 միլիարդ մարդ: Սա շփոթեցնող է դարձնում Իլոն Մասկի վերջին մեկնաբանությունները: Նրա խոսքով, «ծնելիության ցածր մակարդակը և ծնելիության արագ անկումը» «քաղաքակրթության համար ամենամեծ վտանգներից մեկն է»:
 
Ծնելիության մակարդակը Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Արևելյան Ասիայում սովորաբար 2,1 ծնունդից ցածր է մեկ կնոջ հաշվով, այն  դեպքում, երբ բնակչությունը մնում է կայուն մահացության նույն մակարդակի վրա։ Իտալիայում ծնելիության մակարդակն ամենացածրն է, որ երբևէ եղել է երկրի պատմության մեջ։ Հարավային Կորեայի ծնելիության մակարդակը տասնամյակներ շարունակ մնացել է մեկ կնոջ հաշվով մեկ ծնունդից ցածր, չնայած մոտ 120 միլիարդ դոլարի (90 միլիարդ ֆունտ ստեռլինգ) ծախսվել է այն բարձրացնելուն ուղղված նախաձեռնությունների վրա: Ճապոնիան դարը սկսել է 128 միլիոն քաղաքացիներով, բայց 2050 թվականին կունենա ընդամենը 106 միլիոն քաղաքացի:
 
Չինաստանի բնակչությունը կհասնի 1,45 միլիարդի գագաթնակետին 2030 թվականին, բայց եթե ապացուցվի, որ Չինաստանը չի կարող բարձրացնել իր ծնելիության մակարդակը, աշխարհի ամենաբնակեցված երկիրը կարող է ավարտել դարը՝ 600 միլիոնից պակաս բնակչությամբ: Սա այն «մեծ ռիսկն» է, որի մասին ակնարկել է Մասքը։ Խնդիրն այն է, որ նրա հայտարարությունը կարծես ենթադրում է, որ «քաղաքակրթությունը» չի ներառում Աֆրիկան:
 
Աֆրիկայի 54 ազգերի կեսից ավելիի բնակչությունը մինչև 2050 թվականը կկրկնապատկվի: Այնուհետև մայրցամաքում բնակվելու է աշխարհի բնակչության առնվազն 25%-ը, մինչդեռ 1950թ.-ին 10%-ից պակաս էր: Այս մասշտաբով ընդլայնումն աննախադեպ է. մինչդեռ Ասիայի բնակչությունը այս ժամանակահատվածում կբազմապատկվի 4-ով, Աֆրիկայի բնակչությանը թիվը տասնապատիկ կավելանա։ «Քրոնիկ երիտասարդությունը», ինչպես այն անվանել է ժողովրդագիր Ռիչարդ Ցինկոտան,  բոլոր աֆրիկացիների 40%-ը 14 տարեկանից փոքր երեխաներ են, իսկ աֆրիկյան երկրների մեծ մասում միջին տարիքը 20-ից ցածր է:
 
2020-ականներին աֆրիկացի մայրերը կունենան մոտ 450 միլիոն երեխա։ Կանխատեսվում է, որ 2040-ականներին այս թիվը կհասնի ավելի քան 550 միլիոնի՝ այդ տասնամյակում աշխարհում ծնված բոլոր երեխաների մոտ 40%-ը: Համաշխարհային  մասշտաբով ծնունդների թիվը ամենաբարձր մակարդակի վրա է՝ տարեկան 140 միլիոն, և առաջիկա երկու-երեք տասնամյակների ընթացքում դժվար թե շատ նվազի:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածներին կցուցաբերվի ավելի մեծ ու արդյունավետ աջակցություն բնակվարձի ու զբաղվածության ծրագրերի շրջանակներում. Արտակ Բեգլարյան

Բնակապահովման ծրագրի էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ կատարվում է պատերազմից տուժած քաղաքացիների փաստաթղթերի ընդունելություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել է պետական դավաճանության դեպք

ԱԽ հրատապ նիստի պահանջ՝ ԱԺ խորհրդարանական կուսակցությունների կողմից

1994 թ. զինադադարի մասին փաստաթղթի տակ Արցախի ստորագրությունն է. Դավիթ Բաբայանը հիշեցնում է Շառլ Միշելին

Ստեփանակերտում տեղի է ունեցել Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին մարդ է անհետացել. ԱԻՊԾ

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ. ՊՆ

Հայտնաբերվել է մայիսի 22-ին անհետացած քաղաքացին

Search