Artsakhpress

Միջազգային

Ռուսաստանը չի հանդուրժի, եթե Կիևն ու արևմտյան երկրները Դոնբասում սադրանքի դիմեն. Գավրիլով

Ռուսաստանը նախազգուշացնում է, որ չի հանդուրժի, եթե Կիևն ու արևմտյան երկրները սադրանքի դիմեն Դոնբասում և հարձակվեն այնտեղ բնակվող ռուսաստանցիների վրա: 

Ռուսաստանը չի հանդուրժի, եթե Կիևն ու արևմտյան երկրները Դոնբասում սադրանքի դիմեն. Գավրիլով

Ռուսաստանը չի հանդուրժի, եթե Կիևն ու արևմտյան երկրները Դոնբասում սադրանքի դիմեն. Գավրիլով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին տեղեկությունը հայտնել է ՌԴ պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը Վիեննայում ռազմական անվտանգության և սպառազինությունների վերահսկման հարցերով բանակցությունների ընթացքում:
«Ամեն ինչ հստակ ասվեց և զգուշացվեց՝ մենք չենք հանդուրժի, եթե հարձակվեն մեր քաղաքացիների վրա։ Հստակ ասված է, բոլոր ԶԼՄ-ներում հստակ հնչել է»,-ասել է Գավրիլովը «Изолента live» Youtube-ալիքի եթերում։
Կիևը և արևմտյան պետությունները վերջին ժամանակներս մտահոգություն են հայտնում Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի կողմից «ագրեսիվ գործողությունների» իբր ուժեղացման կապակցությամբ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ Ռուսաստանը զորքեր է տեղափոխում իր տարածքի սահմաններում և իր հայեցողությամբ: Նրա խոսքով՝ դա ոչ մեկին չի սպառնում ու ոչ մեկին չպետք է անհանգստացնի։
Ռուսաստանը բազմիցս հերքել է Արևմուտքի և Ուկրաինայի մեղադրանքները «ագրեսիվ գործողությունների» վերաբերյալ՝ հայտարարելով, որ ոչ մեկին չի սպառնում և ոչ մեկի վրա չի պատրաստվում հարձակվել, իսկ «ՌԴ ագրեսիայի» մասին հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ՝ ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Զոհված և անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքների բնակապահովման նպատակով հաստատվել է պետական աջակցության տրամադրման կարգը

Փրկարարները Կարկառ գետից դուրս են բերել Օլգա Սանիկովայի դին

300.000-ական դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 դրամ գումար. գլխավոր դատախազություն

ՀՀ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն կիրականացնեն

Նախագահ Հարությունյանը շուրջ մեկ տասնյակ օրենքներ է ստորագրել

Ազգային ժողովի նախագահին են դիմել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողները

Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Սամվել Կարապետյանին առնչվող գործի շուրջ հանրային արձագանքները

Արցախի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

Իրավապահ համակարգը պայքարում է նաև սեփական շարքերում հանցավոր երևույթների դեմ (ձայնագրություն)

Search