Artsakhpress

Միջազգային

Իրանական գազի մատակարարումը Թուրքիա վերականգնվել է

Իրանի գազի ազգային ընկերությունը (NIGC) հայտարարել է Թուրքիա գազի մատակարարումը վերսկսելու մասին։

Իրանական գազի մատակարարումը Թուրքիա վերականգնվել է

Իրանական գազի մատակարարումը Թուրքիա վերականգնվել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հաղորդում Է regionpress.am։
2022 թվականի հունվարի 19-ին տեղի ունեցած տեխնիկական խնդիրները լուծված են։ Իրանական կողմի տվյալներով՝ թուրքական կայանում տեղի էր ունեցել գազի արտահոսք։
Թուրքական գազի փոխադրման BOTAS օպերատորը հայտարարել էր 2022 թվականի հունվարի 20-ին Իրանից Թուրքիա գազի մատակարարումների դադարեցման մասին։
Արդեն հունվարի 17-ին Իրանի և Թուրքիայի սահմանին գտնվող Գուրբուլակ գազաչափական կայանի (GIS) ճնշումը սկսել էր ընկնել։ Մատակարարումները կրճատվել էին մինչև օրական պայմանագրային ծավալի 1/3-ը, իսկ հունվարի 20-ին ծավալը հասել էր 0-ի։ Կառույցից ծանուցել են թուրք գործընկերներին, որ հունվարի 20-ից սկսած 10 օրով գազի մատակարարումները կդադարեցվի տեխնիկական անսարքության պատճառով։ Հիշեցնենք, որ Իրանը Թուրքիային մատակարարում է տարեկան միջինը 10 մլրդ մ3 գազ Թավրիզ-Անկարա մայրուղային գազատարով (MGP):
Վերջին տվյալներով՝ 2021 թվականին իրանական գազի մասնաբաժինը Թուրքիայի էներգետիկ հաշվեկշռում կազմել է մոտ 16 տոկոս։ Գազափոխադրման նախորդ խոշոր միջադեպը տեղի էր ունեցել գրեթե 2 տարի առաջ: 2020 թվականի մարտի 31-ին իրանական գազի մատակարարումները Թուրքիա դադարեցվել էին գազատարի հատվածում պայթյունի հետևանքով, որը տեղի էր ունեցել Թուրքիայի արևելյան Ագրի նահանգի Գուրբուլակ GIS-ի մոտակայքում՝ Իրանի հետ սահմանի մոտ:
Այն ժամանակ որպես պայթյունի պատճառ նշվում էր ահաբեկչությունը։ Նախկինում գազատարի վրա մի քանի պայթյուններ են եղել, հիմնականում՝ Թուրքիայում քրդերի քաղաքական իրավունքների և Թուրքիայի կազմում քրդական ինքնավարության ստեղծման համար պայքարող Քրդստանի աշխատավորական կուսակցության գործողությունների հետևանքով։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Զոհված և անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքների բնակապահովման նպատակով հաստատվել է պետական աջակցության տրամադրման կարգը

Փրկարարները Կարկառ գետից դուրս են բերել Օլգա Սանիկովայի դին

300.000-ական դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 դրամ գումար. գլխավոր դատախազություն

ՀՀ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն կիրականացնեն

Նախագահ Հարությունյանը շուրջ մեկ տասնյակ օրենքներ է ստորագրել

Ազգային ժողովի նախագահին են դիմել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողները

Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Սամվել Կարապետյանին առնչվող գործի շուրջ հանրային արձագանքները

Արցախի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

Իրավապահ համակարգը պայքարում է նաև սեփական շարքերում հանցավոր երևույթների դեմ (ձայնագրություն)

Search