Իրանը ցանկանում է, որ Ռուսաստանը Բուշերում ատոմակայանի նոր բլոկներ կառուցի
Իրանը բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ Բուշերում ԱԷԿ-ի նոր բլոկների կառուցման շուրջ, հաղորդում է Press TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդիին:
Իրանը ցանկանում է, որ Ռուսաստանը Բուշերում ատոմակայանի նոր բլոկներ կառուցի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հաղորդում Է regionpress.am-ը։
«Թեհրանն ու Մոսկվան բանակցություններ են վարում Բուշերի ԱԷԿ — ում նոր բլոկների կառուցման շուրջ», - ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Կառույցի ներկայացուցչի խոսքով՝ նախագիծը համապատասխանում է Ատոմային էներգիայի օգտագործման միջոցով առնվազն 10 հազար մեգավատ ԷլեկտրաԷներգիա արտադրելուԻրանի ծրագրին: «Մենք ակնկալում ենք պատվիրակությունների փոխանակում մոտ ապագայում, որպեսզի իրականացնենք նոր նախագծեր», — ասել է Քամալվանդին:
Ըստ կազմակերպության ներկայացուցչի, ՌԴ-ի հետ ատոմային էներգետիկայի ոլորտում ծրագրվող նախագծերից մեկը մոտ 5 մլրդ դոլար կարժենաԻրանի համար:
Հիշեցնենք, արդեն մի քանի տարի է՝Իրանն ու ՌԴ-ն աշխատում են ատոմային էներգետիկայի զարգացման խոշորագույն նախագծի՝ «Բուշեր» ԱԷԿ-ում նոր էներգաբլոկների կառուցման վրա։ Ատոմակայանի առաջին բլոկը, որը կառուցվել էր ՌԴ-ի մասնակցությամբ, Իրանի ազգային էներգահամակարգին միացված է եղել 2011 թվականի սեպտեմբերից:
Այժմ ընթանում է երկրորդ էներգաբլոկի շինարարությունը և կնքվել է երրորդ էներգաբլոկի կառուցման պայմանագիրը։