Իրանի նախագահը Ռուսաստանին առաջարկել է համաձայնեցնել ռազմավարական համագործակցության պլանը
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հունվարի 19-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած բանակցություններում առաջարկել է համաձայնեցնել ռազմավարական համագործակցության պլանը:
Իրանի նախագահը Ռուսաստանին առաջարկել է համաձայնեցնել ռազմավարական համագործակցության պլանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հաղորդում Է regionpress.am-ը։
Ըստ ԻԻՀ նախագահի այն վերաբերում է տնտեսությանը, քաղաքականությանը, մշակույթին, գիտությանը, տեխնոլոգիաներին, պաշտպանական և ռազմական թեմատիկային, անվտանգության հարցերին, ավիացիային, տիեզերքին և շատ այլ ուղղություններին»:
Ռաիսին ընդգծել է, որ «մենք ունենք երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթ, որը կարող է որոշել առաջիկա 20 տարիների հեռանկարները։ Մենք այդ փաստաթուղթը փոխանցել ենք մեր ռուս գործընկերներին։ Մենք կարծում ենք, որ այդ փաստաթուղթը երկարաժամկետ հեռանկարում կորոշիԻրանի Իսլամական Հանրապետության ևՌուսաստանի Դաշնության միջև ռազմավարական փոխգործակցությունը»:
Ռաիսին նշել է, նաև որ «Իրանի Իսլամական Հանրապետությունում որևէ սահմանափակում չկա բարեկամ երկրի՝Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման և ընդլայնման համար, և այդ հարաբերությունները կլինեն ռազմավարական և չեն լինի կարճաժամկետ կամ տեղային, այլ կլինեն մշտական»:
«Ես կցանկանայի ասել, որ ներկայիս, շատ բացառիկ պայմաններում, երբ դիմակայություն է ընթանում Արևմուտքի միակողմանի գործողություններին, այդ թվում նաևԱՄՆ– ին, մենք կարող ենք սիներգիա ստեղծել մեր փոխգործակցության մեջ», - հայտարարել է նա: