Artsakhpress

Հասարակական

68 000 ՀՀ դրամի չափով տրամադրված ֆինանսական աջակցությունից չօգտված քաղաքացիների դիմումների ընդունումը շարունակվում է

Շարունակվում է չորս ամիս շարունակ 68 000 ՀՀ դրամի չափով տրամադրված ֆինանսական աջակցության պոտենցիալ շահառու հանդիսացող, բայց աջակցությունից չօգտված քաղաքացիների դիմումների ընդունումը:

68 000 ՀՀ դրամի չափով տրամադրված ֆինանսական աջակցությունից չօգտված քաղաքացիների դիմումների ընդունումը շարունակվում է

68 000 ՀՀ դրամի չափով տրամադրված ֆինանսական աջակցությունից չօգտված քաղաքացիների դիմումների ընդունումը շարունակվում է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ին հայտնում են ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից։ Աղբյուրը մանրամասնում է` տվյալ խմբին պատկանող այն քաղաքացիները, ովքեր գտնվում են մայրաքաղաք Ստեփանակերտում, սակայն, առողջական կամ այլ հանգամանքներից ելնելով, հնարավորություն չունեն ներկայանալ նախարարություն, կարող են դիմել թեժ գիծ՝ 114 հեռախոսահամարի միջոցով գրանցելով իրենց անձնական տվյալներն ու բնակության հասցեն: Դիմումն ու անհրաժեշտ այլ փաստաթղթերը գրանցելու նպատակով կառույցի աշխատակիցներն անձամբ կայցելեն նրանց:

«Հանրապետության շրջաններում գտնվող և տեղաշարժվելու հնարավորություն չունեցող քաղաքացիները կարող են այլ անձի միջոցով դիմումն ու անհրաժեշտ այլ փաստաթղթերը ներկայացնել նախարարության՝ Կնունյանցների 1 հասցեում գտնվող վարչական շենք: Տվյալ դեպքում դիմումը պետք է ստորագրված լինի համայնքապետի կողմից՝ հավաստելով քաղաքացու՝ Արցախի Հանրապետությունում գտնվելու փաստը»,-հայտնում են նախարարությունից` կից ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

1) անձը հաստատող փաստաթուղթը և պատճենը,

2) հանրային ծառայությունների համարանիշը և պատճենը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը կամ վավեր սոցիալական ապահովության քարտը և պատճենը,

3) «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում (այսուհետ՝ «Արցախբանկ» ՓԲԸ) բացված բանկային հաշվի մասին տեղեկանքը կամ վճարային քարտի տրամադրման և սպասարկման պայմանագիրն ու պատճենը,

4) փաստացի բնակված անձը՝ նաև մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ն առնվազն վերջին երեք ամիսն Արցախի Հանրապետությունում փաստացի բնակված լինելու հանգամանքը հաստատող՝ բնակշահագործման մարմնի կամ թաղային կոմիտեի կամ տեղական ինքնակառավարման մարմնի տված փաստաթուղթը,

5) հանձնաժողովի պահանջով՝ գործընթացի համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր։

*Անչափահաս կամ անգործունակ անձի համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են նրա օրինական ներկայացուցչի (ծնողի, խնամակալի) կողմից։ Այս դեպքում, բացի շահառուի անհրաժեշտ փաստաթղթերի ցանկից (բացառությամբ «Արցախբանկ» ՓԲԸ-ում բացված բանկային հաշվի մասին տեղեկանքից կամ վճարային քարտի տրամադրման և սպասարկման պայմանագրից ու պատճենից), օրինական ներկայացուցիչը ներկայացնում է նաև իր անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը կամ վավեր սոցիալական ապահովության քարտը և դրանց պատճենները, ինչպես նաև «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում բացված բանկային հաշվի մասին տեղեկանքը կամ վճարային քարտի տրամադրման և սպասարկման պայմանագիրն ու պատճենը:


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search