Artsakhpress

Ռազմական

Նվիրումը` անմահություն... Հրայր Դանիելյան

2020թ. Ադրբեջանի սանձազերծած զավթողական պատերազմում մեր հայրենիքի պաշտպանության զոհասեղանին իրենց մատաղ կյանքն են դրել բազմաթիվ նվիրյալներ: Նրանցից է Հրայր Դանիելյանը:

Նվիրումը` անմահություն... Հրայր Դանիելյան

Նվիրումը` անմահություն... Հրայր Դանիելյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հրայր Դանիելյանը ծնվել է 1997 թվականի հուլիսի 22-ին, ԱՀ Մարտունու շրջանի Նորշեն համայնքում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Արցախի պետական համալսարանի «Իրավագիտություն» բաժինը: Կիսատ թողնելով ուսումը` 2015թ. զորակոչվել է բանակ: Ժամկետային զինծառայության ընթացքում և ապրիլյան պատերազմում ցուցաբերած բարոյակամային բարձր հատկանիշների և խիզախության համար խրախուսվել է մի շարք պատվոգրերով ու կրծքանշաններով: Եղել է ավագ սերժանտ, հրետանավոր: 2020 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանը և անմիջապես աշխատանքի ընդունվել ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի բաժնում` որպես օպերլիազոր: Ուներ ոստիկանության լեյտենանտի կոչում։ Սեպտեմբերի 27-ից ոստիկանության համահավաք գումարտակի անձնակազմի հետ միասին մասնակցել է հայրենիքի փրկության մարտերին: Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 15-ին՝ Հադրութի պաշտպանության ընթացքում, անօդաչուի հարվածից: Արժանացել է «Արիության համար» մեդալի:

Փոխգնդապետ Մհեր Սարգսյանը մեծ հպարտությամբ, միևնույն ժամանակ, սրտի կսկիծով է խոսում հայրենասեր Հրայրի մասին:

«Բացի զինծառայողներին մարտական պատրաստակամության բարձր աստիճանի բերելուց, մենք նրանց դաստիարակում ենք նժդեհյան գաղափարախոսությամբ, հայրենի երկրի հանդեպ անգնահատելի նվիրվածությամբ: Այդպիսի զինվորների շարքին էր դասվում նաև Հրայրը: Այնքան շատ էր սիրում իր հայրենի Արցախը, որ պատրաստ եղավ իր կյանքը տալ սեփական երկրի սահմանների պահպանմանը: Նա իր ծառայության ընթացքում մշտապես աչքի է ընկել օրինակելի վարքով, հայ զինվորին բնորոշ խիզախությամբ և հայրենասիրությամբ», - «Արցախպրես»-ի հետ զրույցում նշել է Մ. Սարգսյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Հրայրի գործընկեր և զինակից Արմեն Գրիգորյանի խոսքով՝ նրա մարդ տեսակը ստիպում էր կերպարն ընկալել բոլորովին այլ կերպ:

«Հիանում էի նրա խելամտությամբ, մտահղացումներով, անկեղծությամբ, ուներ պատասխանատվության բարձր զգացում, ընկերասեր էր: Պատերազմի օրերին շարունակում էի հիանալ նրանով, նրա հայրենասիությամբ, ազգասիրությամբ, անընդհատ մտահոգվում էր հայրենիքի ճակատագրով և փորձում էր իր ներդրումն ունենալ», - նշել է Ա. Գրիգորյանը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հուլիսի 1-ից կփոխվի տեղահանված քաղաքացիների բնակվարձերի փոխհատուցման պետական ծրագիրը. Նախագահ Հարությունյան

Պայթյուն ՌԴ զորամասերից մեկում. կա զոհ և 7 վիրավոր

Ի գիտություն տեղահանված անձանց 40 000 և 20 000 ՀՀ դրամի չափով տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրի շահառուների

Զոհված և անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքների բնակապահովման նպատակով հաստատվել է պետական աջակցության տրամադրման կարգը

Արցախում անհետ կորել է ՌԴ քաղաքացի

Փրկարարները Կարկառ գետից դուրս են բերել Օլգա Սանիկովայի դին

300.000-ական դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 դրամ գումար. գլխավոր դատախազություն

ՀՀ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն կիրականացնեն

Նախագահ Հարությունյանը շուրջ մեկ տասնյակ օրենքներ է ստորագրել

Search