Artsakhpress

Հասարակական

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 500 000 դոլար կհատկացնի Արցախում իրականացվող նախագծերի համար

Հունվարի 20-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է Արցախում 2020 թվականի պատերազմից հետո լուրջ հումանիտար ճգնաժամի մեջ հայտնված մարդկանց օգնելու աջակցության նոր փուլի մասին:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 500 000 դոլար կհատկացնի Արցախում իրականացվող նախագծերի համար

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 500 000 դոլար կհատկացնի Արցախում իրականացվող նախագծերի համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Ավրորա-2021»-ի մրցանակի դափնեկիր Ջուլյեն Լուսենգեն ընտրել է 13 նախագիծ, որոնք կստանան մրցանակի միջոցները եւ դրանք կօգտագործեն տեղական բնակչության հրատապ կարիքները բավարարելու համար: Հաշվի առնելով համահիմնադիրների լրացուցիչ ներդրումը, այս փուլում «Ավրորան» 500 000 դոլար կհատկացնի Արցախում իրականացվող նախագծերին։
Ինչպես հայտնում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մամուլի ծառայությունից, նախագծերն ուղղված են առողջապահության (6 նախագիծ), կրթության, մշակույթի եւ սպորտի (3 նախագիծ) զարգացմանը, սոցիալական զարգացմանը (2 նախագիծ), մարդասիրական օգնությանը (1 նախագիծ) եւ ենթակառուցվածքների վերականգնմանը (1 նախագիծ)։
2021 թվականի դեկտեմբերի 12-ին «Ավրորան» եւ Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչությունը Երեւանում սուրբծննդյան տոնավաճառ էին կազմակերպել։ Միջոցառման ողջ հասույթը՝ մոտ 25 000 դոլար, կուղղվի ձմեռային սեզոնին Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների պարենային անվտանգության ապահովմանը։ Բացի այդ, ցանկացողներին կտրամադրվի բարձրորակ կարտոֆիլի սերմացու։ Շահառու կարող է դառնալ ավելի քան 3200 մարդ։
«Ավրորան» արդեն ավելի քան 1 740 000 դոլար է հատկացրել Արցախում 80 նախագծերի աջակցությանը եւ օգնել է տարածաշրջանի 131 000 բնակչի։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Զոհված և անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքների բնակապահովման նպատակով հաստատվել է պետական աջակցության տրամադրման կարգը

Փրկարարները Կարկառ գետից դուրս են բերել Օլգա Սանիկովայի դին

300.000-ական դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 դրամ գումար. գլխավոր դատախազություն

ՀՀ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն կիրականացնեն

Նախագահ Հարությունյանը շուրջ մեկ տասնյակ օրենքներ է ստորագրել

Ազգային ժողովի նախագահին են դիմել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողները

Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Սամվել Կարապետյանին առնչվող գործի շուրջ հանրային արձագանքները

Արցախի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

Իրավապահ համակարգը պայքարում է նաև սեփական շարքերում հանցավոր երևույթների դեմ (ձայնագրություն)

Search