Artsakhpress

Ռազմական

Նվիրումը` անմահություն... Նաիրի Աբրահամյան

Արցախյան 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի պաշտպանության անմահացան բազմաթիվ քաջորդիներ: Նրանցից է 22-ամյա Նաիրի Աբրահամյանը:

Նվիրումը` անմահություն... Նաիրի Աբրահամյան

Նվիրումը` անմահություն... Նաիրի Աբրահամյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Նաիրիի քույրը՝ Նոնա Աբրահամյանը, անսահման կարոտով է խոսում եղբոր մասին: «Եղբայրս ծնվել է 1998 թվականի սեպտեմբերի 30-ին, ԱՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում: Սովորել է տեղի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցում: Այնուհետև ծառայել ԱՀ ՊԲ շարքերում։ Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո Նաիրին՝ որպես պայմանագրային զինծառայող, ծառայության է անցել 3-րդ պաշտպանական շրջանի 3-րդ հրաձգային գումարտակի 8-րդ հրաձգային վաշտի կրակային աջակցման դասակի, ականանետի հաշվարկի հրամանատարի պաշտոնում` կրտսեր սերժանտի կոչմամբ: Իր ապրած կարճ կյանքի ընթացքում նա հասցրել է հասկանալ «ապրել» բառի ողջ խորությունը: Բնավորությամբ համառ էր, հաստատակամ, կենսուրախ, չափազանց ընկերասեր»,-պատմել է Ն. Աբրահամյանը: Պատերազմի օրերին մարտնչել է խիզախաբար, առանց մի քայլ նահանջելու։ Հոկտեմբերի յոթին՝ գիշերը, Մարտունու ուղղությամբ մարտական առաջադրանքը կատարելիս թշնամու դիպուկահարի կրակոցից հերոսն անմահանում է։

Նաիրի Աբրահամյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» և «Մարտական ծառայություն» մեդալներով:

Բնութագրությունը հասանալի չէ


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Զոհված և անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքների բնակապահովման նպատակով հաստատվել է պետական աջակցության տրամադրման կարգը

Փրկարարները Կարկառ գետից դուրս են բերել Օլգա Սանիկովայի դին

300.000-ական դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 դրամ գումար. գլխավոր դատախազություն

ՀՀ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտում անվճար հետազոտություններ և խորհրդատվություն կիրականացնեն

Նախագահ Հարությունյանը շուրջ մեկ տասնյակ օրենքներ է ստորագրել

Ազգային ժողովի նախագահին են դիմել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողները

Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Սամվել Կարապետյանին առնչվող գործի շուրջ հանրային արձագանքները

Արցախի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

Իրավապահ համակարգը պայքարում է նաև սեփական շարքերում հանցավոր երևույթների դեմ (ձայնագրություն)

Search