Artsakhpress

Հասարակական

Առաջաձորում քսաներկու տեղահանված ընտանիք է հաստատվել. համայնքը շարունակում է ապրել

ԱՀ Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքը 660 բնակիչ ունի:

Առաջաձորում քսաներկու տեղահանված ընտանիք է հաստատվել. համայնքը շարունակում է ապրել

Առաջաձորում քսաներկու տեղահանված ընտանիք է հաստատվել. համայնքը շարունակում է ապրել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Առաջաձոր համայնքի ղեկավար Վահրամ Անդրեասյանը: Նրա խոսքով՝ բնակիչները շարունակում են ապրել իրենց բնականոն կյանքով:

«44-օրյա պատերազմի ավարտից հետո համայնքում քսաներկու ընտանիք է հաստատվել: Դպրոցն ունի 129 աշակերտ: Մանկապարտեզ է հաճախում 25 երեխա: Գյուղի ազատ տներից մեկում գործում է համայնքապետարանը: Բուժկետը վերանորոգման կարիք ունի, իսկ հանդիսությունների սրահ չունենք: Մի քանի ամիս առաջ ասֆալտապատվել է գյուղը մայրուղուն կապող ճանապարհահատվածը»,-ներկայացրել է համայնքապետը տեղեկացնելով, որ համայնքը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով, ջրամատակարարմամբ:

Վ. Անդրեասյանը նշեց, որ գյուղացիների հիմնական զբաղվածությունը գյուղատնտեսությունն է, կան նաև «Կաշենի» հանքում աշխատողներ:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Ճանապարհատրանսպորտային պատահար` մահվան ելքով

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊԲ

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

Օգոստոսին կկայանա ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպումը. Պապիկյանը մասնակցել է ԱՊՀ ՊՆ-ների ղեկավարների նիստին

Ինչ է նշանակում ԼՂ կարգավիճակի նշաձողի իջեցում. ՀՀ վարչապետի պարզաբանումը

Search