Artsakhpress

Հասարակական

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը, Կապան-Տաթև ավտոճանապարհի Վերին Խոտանանի հատվածը և Վարդենյաց լեռնանցքը։
Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի Ջաջուռի հատվածը, Դիլիջան-Վանաձոր, Նոյեմբերյան-Իջևան և Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների (բուք է) ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Երևանում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում (բուք է), Վայոց ձորի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Տավուշի, Կոտայքի մարզերում տեղում է ձյուն։
Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Երևան-Սևան ավտոճանապարհի 24-39-րդ կմ-ին և Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին բուք է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրման նոր կարգ է սահմանվել

ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

«Թուրքիան միջին պետություն է և ձգտում է իր գլխից վերև թռնել». թուրքագետ

Ստեփանակերտում  բացվել է երիտասարդ քանդակագործների աշխատանքների ցուցահանդեսը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

Դոլարն ու եվրոն երկար անկումից հետո աճել են

«Մանկության երազներ». Ստեփանակերտում նկարչական ցուցահանդես է կազմակերպվել

Խորհրդակցություն՝ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ. քննարկվել են ԶՈՒ-ում կարգապահական խնդիրներին վերաբերող հարցեր

Search