Artsakhpress

Տնտեսական

2022թ․ հաշվետու տարվա համար անհատ ձեռնարկատերերը շարունակում են ազատված մնալ եկամտային հարկի վճարումից․ ՊԵԿ

«Եկամտային հարկի մասին» օրենքի 21.1-ին հոդվածի համաձայն, անհատ ձեռնարկատերերը շարունակում են ազատված մնալ ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտներից եկամտային հարկի վճարումից նաև 2022 թվականի հաշվետու տարվա համար:

2022թ․ հաշվետու տարվա համար անհատ ձեռնարկատերերը շարունակում են ազատված մնալ եկամտային հարկի վճարումից․ ՊԵԿ

2022թ․ հաշվետու տարվա  համար անհատ ձեռնարկատերերը շարունակում են ազատված մնալ եկամտային հարկի վճարումից․ ՊԵԿ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հունվարիԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից։
Միաժամանակ, նույն հոդվածի համաձայն՝ անհատ ձեռնարկատերերը կարող են հրաժարվել արտոնությունից՝ մինչև սույն թվականի հունվարի 20-ը ներառյալ հաշվառման վայրի հարկային մարմին արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու դեպքում:
Արտոնությունից հրաժարված անհատ ձեռնարկատերերը կհաշվարկեն և կվճարեն եկամտային հարկ՝ օրենքով սահմանված կարգով և չափով:
Հավելենք, որ կենսաթոշակ նշանակելիս անհատ ձեռնարկատեր լինելու ժամանակահատվածը հաշվառվում է աշխատանքային ստաժում, եթե ձեռնարկատերը ստացել է եկամուտ և վճարել եկամտային հարկ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածներին կցուցաբերվի ավելի մեծ ու արդյունավետ աջակցություն բնակվարձի ու զբաղվածության ծրագրերի շրջանակներում. Արտակ Բեգլարյան

Բնակապահովման ծրագրի էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ կատարվում է պատերազմից տուժած քաղաքացիների փաստաթղթերի ընդունելություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել է պետական դավաճանության դեպք

ԱԽ հրատապ նիստի պահանջ՝ ԱԺ խորհրդարանական կուսակցությունների կողմից

1994 թ. զինադադարի մասին փաստաթղթի տակ Արցախի ստորագրությունն է. Դավիթ Բաբայանը հիշեցնում է Շառլ Միշելին

Ստեփանակերտում տեղի է ունեցել Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին մարդ է անհետացել. ԱԻՊԾ

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ. ՊՆ

Հայտնաբերվել է մայիսի 22-ին անհետացած քաղաքացին

Search