Artsakhpress

Սպորտ

ՖԻՖԱ-ն լավագույն ֆուտբոլիստներ է ճանաչել Լևանդովսկուն և Պուտելասին

Լեհաստանի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է տղամարդկանց անվանակարգում ՖԻՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստ:

ՖԻՖԱ-ն լավագույն ֆուտբոլիստներ է ճանաչել Լևանդովսկուն և Պուտելասին

ՖԻՖԱ-ն լավագույն ֆուտբոլիստներ է ճանաչել Լևանդովսկուն և Պուտելասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Azatutyun.am-ի փոխանցմամբ,  Լևանդովսկին երկրորդ անգամ անընդմեջ է շահում այս տիտղոսը: Նա անցած մրցաշրջանում Բունդեսլիգայում 40 գոլ խփելով՝ գերազանցել է «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի լեգենդ, հանգուցյալ Գերդ Մյուլերի 49 տարի պահպանված ռեկորդը:
Կին մարզիկների անվանակարգում ՖԻՖԱ-ն լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ալեքսիա Պուտելասին:
Լոնդոնի «Չելսիի» մարզիչ Թոմաս Տուխելը տղամարդկանց մարզիչների անվանակարգում է վաստակել մրցանակն, իսկ Էմա Հայեսը լավագույն կին մարզիչ է ճանաչվել:
Տուխելի գլխավորությամբ «Չելսին» վաստակել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը: Հայեսի գլխավորությամբ էլ «Չելսիի» կանանց թիմն Անգլիայում շահել է Սուպերգավաթը, Ֆեդերացիայի գավաթը և Պրեմիեր լիգայի գավաթը:
Պորտուգալիայի հավաքականի և «Մանչեստեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հատուկ մրցանակ է ստացել միջազգային ասպարեզում գոլերի ռեկորդ սահմանելու համար:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածներին կցուցաբերվի ավելի մեծ ու արդյունավետ աջակցություն բնակվարձի ու զբաղվածության ծրագրերի շրջանակներում. Արտակ Բեգլարյան

Բնակապահովման ծրագրի էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ կատարվում է պատերազմից տուժած քաղաքացիների փաստաթղթերի ընդունելություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել է պետական դավաճանության դեպք

ԱԽ հրատապ նիստի պահանջ՝ ԱԺ խորհրդարանական կուսակցությունների կողմից

1994 թ. զինադադարի մասին փաստաթղթի տակ Արցախի ստորագրությունն է. Դավիթ Բաբայանը հիշեցնում է Շառլ Միշելին

Ստեփանակերտում տեղի է ունեցել Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին մարդ է անհետացել. ԱԻՊԾ

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ. ՊՆ

Հայտնաբերվել է մայիսի 22-ին անհետացած քաղաքացին

Search