Մայրաքաղաքի Տիգրան Մեծ փողոցի հարակից տարածքում շարունակվում են երեք բնակելի շենքերից բաղկացած թաղամասի կառուցապատման աշխատանքները։
Տիգրան Մեծ փողոցի հարակից տարածքում շարունակվում են բնակելի թաղամասի կառուցապատման աշխատանքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են ԱՀ Քաղաքաշինության նախարարությունից:
Ըստ աղբյուրի՝ շենքերից մեկում, որի շինաշխատանքներն իրականացվում են «Պանտ» ՍՊ ընկերության կողմից, ներկայումս կատարվում են երկրորդ հարկի ծածկի կառուցման և ներքին պատերի շարման աշխատանքները։ Նախագծի համաձայն՝ շենքը կլինի 12 հարկանի՝ բաղկացած 12 երկու սենյականոց, 24 երեք սենյականոց և 12 չորս սենյականոց բնակարաններից։ Նոր թաղամասը կառուցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։