Artsakhpress

Տնտեսական

Հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակներում պարբերաբար իրականացվելու են հսկողական միջոցառումներ․ ՊԵԿ

ԱՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակներում պարբերաբար իրականացվելու են հսկողական միջոցառումներ՝ ապօրինի գործունեության, հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների և փաստաթղթավորման պահանջների խախտման, չձևակերպված աշխատողների ու աշխատավարձերի մեծությունների ոչ լիարժեք հայտարարագրման և այլ հարկային իրավախախտումների բացահայտման ուղղություններով:

Հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակներում պարբերաբար իրականացվելու են հսկողական միջոցառումներ․ ՊԵԿ

Հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակներում պարբերաբար իրականացվելու են հսկողական միջոցառումներ․ ՊԵԿ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ինչպես տեղեկացնում են ԱՀ պետական եկամուտների կոմիտեից, իրականացվելիք միջոցառումները նպատակ ունեն ապահովել հավասար մրցակցային պայմաններ բոլոր տնտեսավարող սուբյեկտների համար, նպաստել պատերազմից տուժած արցախյան տնտեսության զարգացմանն ու տեղահանված բնակիչների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:
Կոմիտեն հորդորում է բոլոր տնտեսավարող սուբյեկտներին գործունեությունն իրականացնել օրենսդրության պահանջներին համապատասխան` զերծ մնալով պատասխանատվության ենթարկվելուց:
Միաժամանակ, կոմիտեն դիմում է քաղաքացիներին իրենց ակտիվ մասնակցությունն ունենալ անօրինական գործունեության դեմ իրականացվող միջոցառումներին. կատարված գնումների դիմաց պահանջել կտրոն, գործատուների մոտ աշխատանքի ընդունվել աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանմամբ:
Տնտեսավարող սուբյեկտների կողմից թույլ տրվող խախտումների մասին կարող եք տեղեկացնել՝ զանգահարելով պետական եկամուտների կոմիտեի թեժ գիծ` (047) 94-86-20 հեռախոսահամարով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածներին կցուցաբերվի ավելի մեծ ու արդյունավետ աջակցություն բնակվարձի ու զբաղվածության ծրագրերի շրջանակներում. Արտակ Բեգլարյան

Բնակապահովման ծրագրի էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ կատարվում է պատերազմից տուժած քաղաքացիների փաստաթղթերի ընդունելություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել է պետական դավաճանության դեպք

ԱԽ հրատապ նիստի պահանջ՝ ԱԺ խորհրդարանական կուսակցությունների կողմից

1994 թ. զինադադարի մասին փաստաթղթի տակ Արցախի ստորագրությունն է. Դավիթ Բաբայանը հիշեցնում է Շառլ Միշելին

Ստեփանակերտում տեղի է ունեցել Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին մարդ է անհետացել. ԱԻՊԾ

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ. ՊՆ

Հայտնաբերվել է մայիսի 22-ին անհետացած քաղաքացին

Search