Artsakhpress

Քաղաքական

Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատումը Ղարաբաղին չի վերաբերում. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ Ռուսաստանը կողմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի շուտափույթ սահմանազատմանը։

Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատումը Ղարաբաղին չի վերաբերում. Լավրով

Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատումը Ղարաբաղին չի վերաբերում. Լավրով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Դա չի վերաբերում ղարաբաղյան տարածաշրջանին և կարգավորման խնդիրներին։ Սա զուտ երկկողմանի խնդիր է, որի վրա մենք առաջարկում ենք սկսել աշխատել արդեն մոտ մեկ տարի՝ ստեղծելով սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով՝ առաջարկելով մեզ որպես այդ հանձնաժողովի խորհրդատու։

ՌԴ Գլխավոր շտաբը և այլ կառույցներ ունեն քարտեզներ, որոնք արտացոլում են Խորհրդային Միության ձևավորման տարբեր փուլերը և նրա վարչական սահմանների և միութենական հանրապետությունների միջև սահմանների փոփոխությունը»,- ասաց Լավրովը։

Լավրովը տեղեկացրեց, որ երեկ այս թեմայով զրուցել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նրա խոսքով, կան կողմերի համապատասխան առաջարկներ, որոնցում կան տարաձայնություններ, քննարկումներ են ընթանում։

Լավրովը նաև ընդգծեց, որ Մոսկվայի դիրքորոշումը պարզ է՝ անհրաժեշտ է լուծել բոլոր այն հարցերը, որոնք մնում են չլուծված՝ պաշտոնապես ստեղծված հանձնաժողովի շրջանակներում։


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ճանաչել է ԼՂ անկախությունը Ադրբեջանից․ ՀԴԿ

Պատարայից՝ Աստղաշեն. Արցախում նոր ճանապարհներ՝ աշխարհասփյուռ նվիրատուների միջոցներով

Ռուս խաղաղապահներն Արցախում արկեր են վնասազերծել. տեսանյութ

Հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել. ՀՀ ՊՆ

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Վերին Լարսից ոչ հեռու նոր անցակետի տեղակայմանը

Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊԲ

Ջրականում ականի վրա ադրբեջանցի է պայթել

Ադրբեջանը, հին ավանդույթի համաձայն, թաքցրել է մարտական կորուստները եւ դրանք ներկայացրել որպես դժբախտ դեպքեր

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ

Search