Artsakhpress

Տնտեսական

Քարահունջ համայնքում սոցիալական ձեռնարկատիրություն է գործում  

Արցախ Աբրահամյանը, ներկայացնելով «ՀԱԳԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ ՍՁ գաղափարը, ֆինանսավորում է ստացել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԱՀ կառավարության, «Սոցիալական Ձեռներեցների դպրոց»-ի և Գավառի պետական համալսարանի «Յունուս կենտրոն»-ի հետ համատեղ իրականացված «Սոցիալական ձեռնարկատիրական կրթությունն Արցախում» ծրագրի շրջանակներում:

Քարահունջ համայնքում սոցիալական ձեռնարկատիրություն է գործում  

Քարահունջ համայնքում սոցիալական ձեռնարկատիրություն է գործում
 
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Հրատապ պետք է եղել օղու թորման սարք, ինչը ձեռք կբերեմ ամերիկահայ գործարար Արմեն Արսլանյանի ֆինանսավորման շնորհիվ», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ա. Աբրահամյանը և հավելել, որ, ուսանելով Սոցիալական Ձեռներեցների դպրոցում, սովորել է, ինչպես նկատել, վեր հանել համայնքի առջև ծառացած խնդիրները և առաջարկել լուծումներ։
 
Մեր զրուցակցի խոսքով՝ «ՀԱԳԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն հիմնադրվել էր ԱՀ Քաշաթաղի շրջանի Վուրգավան գյուղում իր և մանկության երեք ընկերների կողմից (ՀԱԳԱ-ն նրանց անունների սկզբնատառերն են)։
 
 
Բնութագրությունը հասանալի չէ«Գյուղում չկային աշխատատեղեր, գյուղացին իր մշակած այգու բերքի իրացման խնդիր ուներ, երեխաները, պատանիները, երիտասարդները չունեին տարբեր մասնագիտություններ, արհեստ սովորելու հնարավորություններ (շրջանում առկա չէր)։ Պետք է ցույց տալ, օրինակ ծառայել երիտասարդության համար, որ կա այլընտրանք, որ կարելի է մնալ համայնքում, ապրել ու զարգացնել այն՝ զանազան խնդիրներ լուծելով: Այդպես ընկերներով մեր սեփական փոքրիկ ներդրումներով հիմնեցինք գինու, մրգօղու շատ փոքրիկ արտադրամաս։ 2020 թվականին կորոնավիրուսի բռնկման պատճառով չկարողացանք հավուր պատշաճի վաճառք իրականացնել։ Հասկացանք, ոը գործը գլուխ է գալիս, բայց վիրուսը խանգարում է, իսկ հետո էլ սկսվեց չարաբաստիկ պատերազմը... Ինչպես գյուղը, այնպես էլ արտադրամասը իր ողջ եղածով մնաց թշնամուն», - պատմել է Ա. Աբրահամյանը։
 
Նա չի հիասթափվել և նույնը հիմա ձեռնարկել է ԱՀ Մարտունու շրջանի Քարահունջ համայնքում։
 
«Այս պահին արտադրվում է միայն խաղողի գինի և մրգօղի: Կիրացվի գյուղացու բերքը, կհիմնվեն նոր այգիներ, պատանիները, երիտասարդները կինտեգրվեն կոլեկտիվ, զարգացնող աշխատանքին (տղաների կողմից շշալցվում, աղջիկների կողմից հետաքրքիր, գեղագիտական, նոր մոդելով ձևավորվում, փաթեթավորվում են գինու շշերը), կսովորեն գեներացնել նոր, ստանդարտներից դուրս բիզնես գաղափարներ: Շահույթի կեսից ավելին կտրամադրվի 2 համայնքների աղբահանության խնդրի լուծմանը, ինչը վառ օրինակ կդառնա երիտասարդության համար, պատանիների համար կկազմակերպվեն ուսանելի միջոցառումներ, վարպետաց դասեր՝ էքսկուրսիաների միջոցով՝ սերմանելու գործունյա մտածողություն, ծանոթացնելու տարբեր մասնագիտությունների», - նշել է Ա. Աբրահամյանը:
 
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search