Artsakhpress

Հասարակական

Հաթերքում կաթնամթերքի արտադրամաս կբացվի

Միլենա Օհանյանը սովորում է Արցախի պետական համալսարանում: Նրա ընտանիքը որոշել է ԱՀ Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքում հիմնել կաթնամթերքի արտադրամաս:

Հաթերքում կաթնամթերքի արտադրամաս կբացվի

Հաթերքում կաթնամթերքի արտադրամաս կբացվի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մենք տան պայմաններում պատրաստում ենք մածուն, պանիր, կաթնաշոռ, քամած մածուն, կարագ և վաճառում: Սա ընտանեկան բիզնես է, որը ունի սոցիալական ուղղվածություն: Ընտանիքիս բոլոր անդամները սիրում են կաթնամթերք, և քանի որ գյուղում շատերը օգտվում են մեր արտադրանքից ու բավականին գոհ են` թե՛ որակից, թե՛ համից, որոշեցինք ունենալ մեր արտադրամասը։ Անկեղծ կարող եմ ասել, որ այս պահին նույնիսկ ունենք պատվերներ, որ չենք կարողանում կատարել` կաթի և կաթնամթերքի ոչ բավարար ծավալի պատճառով:

Բնութագրությունը հասանալի չէ

Տեղական պահանջարկը որքան հնարավոր է բավարարում ենք ու արդեն այս տարի մեր համագյուղացիներից գնել ենք անասուններ կաթնամթերքի արտադրման ծավալները մեծացնելու համար: Առայժմ փորձում ենք լուծել շենքային պայմանների հարցերը, որպեսզի արտադրամասը ամբողջովին պատրաստ լինի գործունեություն ծավալելու համար: Աշխատում ենք քայլ առ քայլ հասնել մեր նպատակին», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մ. Օհանյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակիցը նշեց, որ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԱՀ կառավարության, «Սոցիալական Ձեռներեցների դպրոց»-ի և Գավառի պետական համալսարանի «Յունուս կենտրոն»-ի հետ համատեղ իրականացված «Սոցիալական ձեռնարկատիրական կրթությունն Արցախում» ծրագրի շրջանակներում ֆինանսավորում է ստացել:

«Գնելու եմ կաթնամթերքի համար սառցարան և հարիչ, որի օգնությամբ կարագ ենք ստանալու ենք», - հավելեց նա:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածներին կցուցաբերվի ավելի մեծ ու արդյունավետ աջակցություն բնակվարձի ու զբաղվածության ծրագրերի շրջանակներում. Արտակ Բեգլարյան

300.000-ական դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 դրամ գումար. գլխավոր դատախազություն

Ազգային ժողովի նախագահին են դիմել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողները

Բնակապահովման ծրագրի էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ կատարվում է պատերազմից տուժած քաղաքացիների փաստաթղթերի ընդունելություն

Իրավապահ համակարգը պայքարում է նաև սեփական շարքերում հանցավոր երևույթների դեմ (ձայնագրություն)

Արթուր Թովմասյանը կոչ-հորդորով դիմել է ԱՀ Կառավարությանը (տեսանյութ)

Ստեփանակերտում տեղի է ունեցել Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին մարդ է անհետացել. ԱԻՊԾ

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ. ՊՆ

Search