Artsakhpress

Մշակույթ

Հյուսիսային նավատորմի երգի եւ պարի համույթը ժամանել է Լեռնային Ղարաբաղ

Ռուսաստանի Հյուսիսային նավատորմի երգի եւ պարի համույթի արտիստները շնորհավորել են ռուսական խաղաղապահ զորախմբին Լեռնային Ղարաբաղի հեռավոր դիտակետերում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հյուսիսային նավատորմի երգի եւ պարի համույթը ժամանել է Լեռնային Ղարաբաղ

Հյուսիսային նավատորմի երգի եւ պարի համույթը ժամանել է Լեռնային Ղարաբաղ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Համույթի գեղարվեստական անձնակազմը նոր ստեղծագործական ամանորյա ծրագիր է ներկայացրել ռուս խաղաղապահների համար։ «Այսօր մենք շնորհավորում ենք մեր խաղաղապահների Ամանորը։ Նրանց համար բերել ենք Հյուսիսային նավատորմի երգի եւ պարի համույթի համերգը, ինչպես նաեւ նվիրել մեր հայրենիքից մի փոքրիկ հատված՝ տոնածառ։ Համույթի համերգները կտեւեն մինչեւ ամանորյա տոների ավարտը։ Մենք յուրաքանչյուր զինծառայողի կշնորհավորենք եւ կհանձնենք նրանց ամանորյա նվերներ»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսեյ Պոլյուխովիչը։ 
2022 թվականի Ամանորի նախաշեմին Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ծառայության եւ տեղակայման վայրերում ընդունվում են շնորհավորանքներ եւ ամանորյա նվերներ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներից, հասարակական կազմակերպություններից եւ հիմնադրամներից։
«Մենք ուրախ ենք, որ այստեղ ենք՝ թեեւ երկար ժամանակ պահանջվեց հասնելու համար, եւ երբ պատրաստվում էինք գալ այստեղ, երկար մտածում էինք՝ ինչ բերել, քանի որ հիմնականում համույթի երգացանկը հայրենասիրական բաղադրիչ ունի։ Բայց մտածելով, որ Ամանորի նախաշեմին մենք չենք կարող երգել լուրջ բովանդակության երգեր, մենք որոշեցինք մի փոքր զանազանեցնել երգացանկը»,-ասել է Հյուսիսային նավատորմի երգի եւ պարի համույթի տնօրեն Դմիտրի Ակմանովը:
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներին համույթի կոլեկտիվը ելույթ կունենա Լեռնային Ղարաբաղի բոլոր 27 դիտակետերում ռուս խաղաղապահների եւ Ասկերանի, Մարտունու եւ Մարտակերտի շրջանների բնակիչների համար, ինչպես նաեւ մարդասիրական ակցիայի շրջանակում Ստեփանակերտի գիշերօթիկ դպրոցում, կշնորհավորեն 6-ից 15 տարեկան երեխաներին։
«Այսօր մեզ մոտ եկավ Հյուսիսային նավատորմի երգի-պարի համույթը։ Մենք լավ հանդես եկանք, մեզ դուր եկավ: Հրամանատարի տեղակալը մեզ տոնածառ նվիրեց։ Նրանց գալով մենք զգացինք, որ մոտենում է Նոր տարին»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Սկորոբոգատովը։  
Ավելի վաղ ՌԴ ՊՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռով Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղ է առաքվել տոնական բեռ՝ տոնածառեր եւ տոնածառի զարդարանք, սննդի եւ հիգիենայի պարագաներ, հրուշակեղեն եւ քաղցրավենիք, անձնական շնորհավորանքներ (նամակներ եւ բացիկներ) Հայրենիքի պաշտպաններին։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Տեղահանվածներին կցուցաբերվի ավելի մեծ ու արդյունավետ աջակցություն բնակվարձի ու զբաղվածության ծրագրերի շրջանակներում. Արտակ Բեգլարյան

300.000-ական դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 դրամ գումար. գլխավոր դատախազություն

Ազգային ժողովի նախագահին են դիմել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների աշխատակազմերի աշխատողները

Բնակապահովման ծրագրի էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ կատարվում է պատերազմից տուժած քաղաքացիների փաստաթղթերի ընդունելություն

Իրավապահ համակարգը պայքարում է նաև սեփական շարքերում հանցավոր երևույթների դեմ (ձայնագրություն)

Արթուր Թովմասյանը կոչ-հորդորով դիմել է ԱՀ Կառավարությանը (տեսանյութ)

Ստեփանակերտում տեղի է ունեցել Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը

Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին մարդ է անհետացել. ԱԻՊԾ

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ. ՊՆ

Search