Artsakhpress

Հարցազրույց

Ճիշտ չէ ասել, թե «Հայաստանը ձեռքերը լվացել է Ղարաբաղից», որովհետև Հայաստանից աննախադեպ աջակցություն կա Արցախին. արցախցի պատգամավոր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը:

Ճիշտ չէ ասել, թե «Հայաստանը ձեռքերը լվացել է Ղարաբաղից», որովհետև Հայաստանից աննախադեպ աջակցություն կա Արցախին. արցախցի պատգամավոր

Ճիշտ չէ ասել, թե «Հայաստանը ձեռքերը լվացել է Ղարաբաղից», որովհետև Հայաստանից աննախադեպ աջակցություն կա Արցախին. արցախցի պատգամավոր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Մեդիալաբի»-ին տված հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.
 
– Պարո՛ն Հարությունյան, վարչապետի հայտնի հարցազրույցում արցախյան հիմնախնդրի վերաբերյալ արտահայտած որոշ մտքեր վրդովմունք էին առաջացրել Արցախում, և բարձրաստիճան պաշտոնյաները հանդես եկան պատասխան հայտարարությամբ: Ինչ եզրակացություն կարող եք անել հիմա, արդյոք խզվո՞ւմ է Արցախ-Հայաստան կապը:
 
– Անկեղծ, չեմ կարծում, որ պետք է նման գնահատական տալ, ի՞նչ խզման մասին կարող է խոսք լինել: Ուղղակի սա կարելի է համարել դիրքորոշումների ճշգրտում, որովհետև փաստացի Արցախը քաշեց իր կարմիր գծերը՝ ընդգծելով՝ ինչն է Արցախի համար ընդունելի և ինչը՝ ոչ:
 
Սա ավելի շուտ պետք է դիտարկել որպես հարցում, որին ի պատասխան պետք է Հայաստանի իշխանություններն իրենց դիրքորոշումները պարզաբանված ներկայացնեն: Եթե անկեղծ, Փաշինյանի հայտարարությունը ավելի շատ ոչ թե ապագայի Հայաստանի դիրքորոշմանն էր վերաբերում, այլ բանակցային սեղանին նախկինում դրված փաստաթղթին: Ինձ թվում է, արդեն պետք է վերջ տալ անցյալի ու դրա բացթողումների մասին խոսելուն ու խոսել ներկայի մասին:
 
Հիմա մեզ ավելի շատ հետաքրքրում է, թե ինչ է այսօր սեղանին և ինչ է լինելու վաղը: Ես կարծում եմ, որ մեր հասարակությունն արդեն հոգնել է, չի ուզում վերադառնալ անցյալ ու լսել անցյալի անհաջողությունների մասին: Մենք հիմա ուզում ենք, որ ամեն ինչ ճիշտ ու Արցախի ժողովրդի համար ընդունելի լինի:
 
Նման հայտարարությունները կարող են ժողովրդի շրջանում տարակուսանք առաջացնել, որովհետև առանց այն էլ բավական անորոշ վիճակում ենք գտնվում և չգիտենք՝ ինչ է մեզ սպասում վաղը, մյուս օրը:
 
Շատ վտանգավոր կլինի, եթե մենք նման հայտարարությունները անենք պառակտելու համար, որովհետև այս փուլում մեզ համար ամենավտանգավոր հարցը դա է: Արցախից հնչած հայտարարությունները պետք է դիտարկել զուտ դիրքորոշման ճշգրտման տեսանկյունից:
 
– Օրինակ, Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ «Հայաստանը ձեռքերը լվացել է Ղարաբաղից»:
 
– Կարծում եմ՝ ճիշտ չէ նման ձևակերպումը: Օրինակ, միայն բյուջեի մասով Հայաստանի օգնությունը շատ մեծ է: Այս տարի մեր երկրի բյուջեն շատ ավելի մեծ է, քան եղել է մինչ այժմ: Եվ դա շնորհիվ Հայաստանի աջակցության:
 
Չեմ կարծում, որ դա ճիշտ ձևակերպում է, որովհետև Հայաստանից աննախադեպ աջակցություն կա Արցախին: Դա ձեռքեր լվացողի պահվածք չէ, էլի:
 
Բացի այդ, մենք տեսնում ենք, որ համագործակցության ցանկություն կա: Օրինակ՝ մեր ԱԺ կրթության հանձնաժողովը օրեր առաջ հանդիպում է ունեցել Հայաստանի մեր գործընկերների հետ, պատրաստակամություն են հայտնել այցելել մեզ: Հարկավոր չէ այդպես միանշանակ պնդել:
 
Իմ կարծիքով՝ Փաշինյանի հայտարարությունը ավելի շատ ներքաղաքական գործընթացից էր բխում և պատասխան էր ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությունների: Երկու կողմից էլ շոշափվեց Արցախը, և, այսպես ասած, տուժողը մենք եղանք: Այդ առումով խորհրդարանի արձագանքը ճիշտ էր, երբ մենք արձանագրեցինք՝ ինչն է ընդունելի Արցախի համար:
 
Մենք այդ հայտարարությամբ նաև մյուս քաղաքական ուժերին ու գործիչներին կոչ ենք արել, որ իրենք էլ զսպվածություն ցուցաբերեն Արցախի հարցով տարբեր տեսակետներ հայտնելուց և Արցախն անընդհատ բախումների առարկա չդարձնեն: Սա ինչու եմ ասում, որովհետև վերջին շրջանում Արցախը շատ ակտիվ է օգտագործվում միմյանց մեղադրելու համար: Երբեմն ընդդիմադիր պատգամավորների կողմից տեսակետներ են հնչեցվում, որոնք մեզ համար անընդունելի են:
 
Օրինակ՝ ասում են՝ Արցախն այլևս չկա, մենք կորցրինք Արցախը: Ի՞նչ է նշանակում Արցախը գոյություն չունի, նման հայտարարությունները կասկածի տակ են դնում Արցախի սուբյեկտայնությունը: Այդպես խոսում է նաև Իլհամ Ալիևը: Այնպես չէ, որ միայն վարչապետի հայտարարությունն է մեր վրդովմունքն առաջացնում: Մենք համարում ենք, որ Արցախը չպետք է դարձնել ներքաղաքական պայքարում դիրքավորվելու առարկա:
 
– Դուք ասում եք՝ Փաշինյանն ըստ էության արձագանքում էր իր ընդդիմախոսներին և հիմնականում շոշափում էր անցյալի թեմաներ, այդ դեպքում ինչո՞ւ Արցախից նման հակազդեցություն եղավ:
 
– Որովհետև ձևակերպումներ կային, որոնք մեզ համար անընդունելի էին, օրինակ՝ հայկական միավորում արտահայտության հետ կապված էր մեր մեծ մտահոգությունը, քանի որ բանակցային գործընթացում նման տերմինոլոգիա չկար: Նաև խոսվում էր ադրբեջանցիների շահերից, ինչի կապակցությամբ մենք կարծում ենք, որ Հայաստանի վարչապետի ասելիքը չէ:
 
Մենք շեշտել ենք, որ մեզ ավելի շատ անհրաժեշտ են ապագայի քայլերը և ոչ թե՝ ինչ է եղել անցյալում:
 
– Պարո՛ն Հարությունյան, նաև տեսակետ կար, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր այս արձագանքով փորձել է բարձրացնել իր վարկանիշը: Ի՞նչ կասեք այդ մասին:
 
– Նման խոսակցությունները շատ պրիմիտիվ են: Կարծում եմ՝ եթե Արայիկ Հարությունյանը նման միտում ունենար, նույն հայտարարությունը կաներ նոյեմբերի 11-ին կամ դրանից հետո այլ օր: Լուրջ չեն նման տեսակետները: Ուղղակի Արայիկ Հարությունյանը մեկ անգամ ևս մեր ապագայի վերաբերյալ արցախցիների դիրքորոշումը, մոտեցումն ընդգծեց:

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search