Artsakhpress

Վերլուծական

Հայ-թուրքական նոր գործընթացը միայն մի դեպքում կարող է հաջողել. Ռուբեն Սաֆրաստյան

Ի՞նչ հեռանկարներ ունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր գործընթացը հայտնի «ֆուտբոլային դիվանագիտության» ձախողումից հետո, անկե՞ղծ են արդյոք Հայաստանի հետ հաշտվելու Թուրքիայի ձգտումները, ի՞նչ ռիսկեր և օգուտներ կարող է ստանալ Հայաստանը՝ մտնելով այդ պրոցեսի մեջ:

Հայ-թուրքական նոր գործընթացը միայն մի դեպքում կարող է հաջողել. Ռուբեն Սաֆրաստյան

Հայ-թուրքական նոր գործընթացը միայն մի դեպքում կարող է հաջողել. Ռուբեն Սաֆրաստյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արմենպրես պոդքաստ»-ի տաղավարում այդ թեմայի շուրջ զրուցել են Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ:
Թուրքագետի խոսքով՝ սա վերջին 30 տարվա ընթացքում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արդեն 4-րդ փորձն է, որոնցից երկուսը՝ «երկրորդ ճանապարհի դիվանագիտության» (TARC) և «ֆուտբոլային դիվանագիտության» գործընթացները նախաձեռնել էր ԱՄՆ-ը։ Իսկ բանակցային այս նոր ռաունդն, ըստ թուրքագետի, փորձում են առաջ մղել մի կողմից Միացյալ Նահանգները և մյուս կողմից Ռուսաստանը:
Ակադեմիկոսը մեծ ակնկալիքներ չունի բանակցությունների նոր փուլից և գրեթե համոզված է, որ այն արժանանալու է նախորդների ճակատագրին, բայց մյուս կողմից կարծում է, որ Հայաստանը պետք է մասնակցի այդ բանակցություններին մարտավարական, քաղաքական և դիվանագիտական որոշակի նկատառումներով:
Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ հայ-թուրքական նոր գործընթացը միայն մի դեպքում կարող է հաջողել, եթե Թուրքիան Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի ճնշմամբ ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
«Առաջին անգամ նախքան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի սկսվելը երեք հիմնական տերությունները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, որոնք հետաքրքրված են մեր տարածաշրջանով, երեքն էլ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Նախորդ դեպքերում այդպես չէր. ԱՄՆ-ը վերջերս է ճանաչել: Եվ մենք պետք է օգտագործենք դա: Մենք պետք է բանակցային գործընթացի հենց սկզբում դնենք հետևյալ հարցը, որ մեզնից մեծագույն զիջում է, երբ մենք համաձայնվում ենք բանակցել մի պետության հետ, որը շարունակողն է Հայոց ցեղասպանությունը իրականացրած Օսմանյան կայսրության: Եվ հաշվի առնելով Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում՝ պետք է հասնենք այն բանին, որ նրանք ճնշում գործադրեն Թուրքիայի վրա, և Թուրքիան հենց սկզբից ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որպեսզի այս գործընթացը գնա առաջ: Կարծում եմ՝ սա շատ հետաքրքիր նոր ոլորտ է մեզ համար բացում, պետք է փորձենք օգտագործել այս հնարավորությունը», - առաջարկեց «Արմենպրես»-ի զրուցակիցը:
Ռուբեն Սաֆրաստյանը համոզված է, որ Թուրքիան իր դիրքորոշումը Հայաստանի վերաբերյալ չի փոխել և գալիք բանակցությունների ընթացքում կրկին առաջ է քաշելու իր հայտնի երեք նախապայմանները, որ Հայաստանը պետք է վերահաստատի իր հանձնառությունը 1921 թ. Կարսի պայմանագրին և ճանաչի Հայաստանի և Թուրքիայի ներկա սահմանները, հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականության հետապնդումից և Արցախից: Այժմ այս երեքին միացել է չորրորդը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որի մասին Թուրքիայի նախագահ Էրդողանը մի քանի անգամ խոսել է հրապարակայնորեն:
Թուրքագետի խոսքով՝ կարևորն այն է, որ հայկական կողմը նշված սկզբունքային հարցերում պետք է լինի անդրդվելի և չհրաժարվի իր մոտեցումներից:
«Թուրքիայի հետ նորմալ հարաբերությունները բխում են ե՛ւ Հայաստանի, ե՛ւ տարածաշրջանի ընդհանուր շահերից: Բայց այստեղ գնի հարցն է՝ ի՞նչ գին պետք է մենք դրա համար տանք: Թուրքիան մեզնից շատ մեծ գին է պահանջում դրա համար: Դրանք այդ չորս պայմաններն են, չորս պարտադրանքը, որ նա մեզ վրա դնում է: Գինը շատ մեծ է և դա անընդունելի է մեզ համար: Գիտե՞ք՝ ինչու է անընդունելի: Որովհետև ե՛ւ ցեղասպանության հարցը, ե՛ւ Կարսի պայմանագրի հարցը, ե՛ւ Արցախի հարցը մեր ժամանակակից ինքնության մասն ենք կազմում: Մենք հայ ենք, որովհետև այդ խնդիրները մեզ համար կարևոր են: Եթե մենք այդ խնդիրներում գնանք սկզբունքային զիջումների՝ կնշանակի, որ մենք մեր ինքնության մի մասից ենք հրաժարվում։ Դրա համար պետք է այդ սկզբունքային հարցերում լինենք անդրդվելի, չպետք է գնանք ոչ մի զիջման: Իսկ մնացած հարցերում կարող են կոմպրոմիսներ լինել», - կարծում է Ռուբեն Սաֆրաստյանը:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search