«Անտոնիա-Արսլան» հայ-իտալական կրթահամալիրի «Կարի արտադրության տեխնոլոգիա» խմբի առաջին կուրսեցիների կարած հագուստների առաջին ցուցադրությունն է։
Տեղի է ունեցել «Անտոնիա-Արսլան» հայ-իտալական կրթահամալիրի առաջին կուրսեցիների կարած հագուստների ցուցադրություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը:
«Ցուցադրության երեկոյին ուղիղ կապով մեզ միացան մեծանուն հայը` Անտոնիա Արսլանը, հայագետ Շվոն Նաշ Մարշալը, կրթահամալիրի իտալացի բարեկամները, հոգաբարձուների խորհրդի անդամ Ռիտա Մահդեսյանը։ Երեկոյին ներկա էր նաև կրթահամալիրի ստեղծման ու գործունեության մեծ բարեկամ, առաջին տիկին Քրիստինե Հարությունյանը: Դառնալով դուալ կրթության իրականացման հաջողակ նախագիծ, կրթահամալիրը կմտնի միջազգային հավատարմագրման փուլ։ Կրթությամբ, գիտությամբ ու ճիշտ ներդրվող մասնագիտություններով կհաղթահարենք օրավուր մարտահրավերները»,-գրել է նախարարը։