Artsakhpress

Մշակույթ

Հայկական գենոֆոնդն ունի ավելի քան 6000 տարվա գենետիկական պատմություն. գիտական ապացույց հայ ժողովրդի ծագման վերաբերյալ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում իրականացվել է Հայկական լեռնաշխարհի և Բալկանների հնագույն և ժամանակակից ԴՆԹ նմուշների ամբողջական գենոմների համեմատական վերլուծություն:

Հայկական գենոֆոնդն ունի ավելի քան 6000 տարվա գենետիկական պատմություն. գիտական ապացույց հայ ժողովրդի ծագման վերաբերյալ

Հայկական գենոֆոնդն ունի ավելի քան 6000 տարվա գենետիկական պատմություն. գիտական ապացույց հայ ժողովրդի ծագման վերաբերյալ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Այն ցույց է տվել, որ հայերը տարբերվում են Բալկանների հնագույն և ժամանակակից բնակիչներից՝ հերքելով հայ ժողովրդի ծագման վերաբերյալ պատմագիտության մեջ գերակշռող տեսություններից մեկը համարվող «բալկանյան վարկածը»։ Հետազոտություններն ուղղված են Հայկական լեռնաշխարհի բնակչության գենետիկական շարունակականության վերականգնմանը, հայկական գենոֆոնդի քարտեզագրմանը և իրականացվել են Քեմբրիջի, Կոպենհագենի, Տարտուի համալսարանների, ՌԴ գիտությունների ակադեմիայի համագործակցությամբ:

Գիտական աշխատանքների ղեկավար, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը ասել է. «Հայկական լեռնաշխարհում հայերի նախնիների բնիկության կամ եկվորության հարցը վաղուց ի վեր բուռն բանավեճերի առարկա է հնագետների, մարդաբանների, պատմաբանների և լեզվաբանների շրջանում։ Հայ ժողովրդի՝ ակադեմիական գրականության մեջ շրջանառվող ոչ բնիկ ծագման վերաբերյալ վարկածների թվում գերակշռում է այսպես կոչված «բալկանյան տեսությունը», որը հիմնված է հին հույն պատմիչ Հերոդոտոսի (մ.թ.ա. 440 թ.) հաղորդած տեղեկությունների վրա։ Պատմագիրը հայերին համարում էր փռյուգիացի գաղութարարներ իրենց լեզվի և զինվորական հանդերձների պատճառով, որ նրանք կրում էին պարսից արքա Քսերքսեսի բանակում››։

Լեզվական, պատմական և հնագիտական ​​համոզիչ ապացույցների բացակայության պարագայում հայերի բալկանյան ծագման վարկածն անհրաժեշտ է ստուգել ավելի զգայուն և օբյեկտիվ գործիքակազմի կիրառմամբ, ինչպիսինն է ժամանակակից գենետիկան։ «Այդ տեսանկյունից՝ Հերոդոտոսի «տարբերակը» հնարավոր է միայն բալկանյան գենետիկական սուբստրատի որոշակի ազդակների առկայության դեպքում՝ Բալկաններից մինչև Հայկական լեռնաշխարհ ընկած տարածաշրջանի ինչպես հնագիտական նյութում, այնպես էլ ժամանակակից բնակչության, այդ թվում՝ հայերի գենոֆոնդում»,– ասաց պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը:

Անցյալի ժողովրդագրական գործընթացների մասին գենետիկական առումով «գրավոր» ապացույցներ ստանալու համար հետազոտվել են վերոնշյալ աշխարհագրական տարածքից ստացված հնագույն ԴՆԹ-ի նմուշները, որոնք պատկանում են ժամանակագրորեն հաջորդական դարաշրջաններին (նեոլիթից մինչև անտիկ)՝ համեմատելով դրանք նույն տարածաշրջանի ժամանակակից բնակչության գենետիկական նյութի հետ։ Ամբողջական գենոմային վերլուծության արդյունքում պարզվել է, որ հայկական գենոֆոնդն ունի ավելի քան 6000 տարվա շարունակական գենետիկական պատմություն։ Այս պատկերն էականորեն տարբերվում է հարավարևմտյան Ասիայի՝ արտաքին գենետիկական զգալի ազդեցությունների ենթարկված այլ պոպուլյացիաների ժողովրդագրական պատմությունից։

«Մի քանի հազարամյակների ընթացքում գենոֆոնդի կայունության բարձր մակարդակով հայերն առանձնանում են նույնիսկ Սարդինիայի բնակչությունից, որը երկար ժամանակ համարվում էր դասական՝ գենետիկական իզոլյատ նեոլիթից ընդհուպ մինչև բրոնզի դարի վերջը, այն դեպքում, երբ գրեթե ողջ մայրցամաքային Եվրոպան ենթարկվել է բազմաթիվ ներխուժումների օտարերկրացիների կողմից, որոնց գենետիկական ազդակները պահպանվել են մինչ օրս: Հայկական լեռնաշխարհում հայերի բնիկ ծագումն ապացուցող տեղեկություններն արժեքավոր աղբյուր են հայագետների համար, որոնք զբաղվում են հայերի էթնոգենեզի, հայկական մշակույթի և լեզվի ծագման ու զարգացման հարցերով»,- ընդգծել է պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը:

Հետազոտություններն իրականացվում են հայկական գենոֆոնդի ուսումնասիրմանն ուղղված մի շարք պետական ծրագրերի շրջանակում. դրանք հովանավորում է ՀՀ գիտության կոմիտեն։ Աշխատանքներն իրականացվել են առավելապես երիտասարդ գիտնականների ջանքերով։

Արդյունքները տպագրվել են Current Biology, Human Genetics, Human Biology, Molecular Genetics and Genomics ամսագրերում:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search