Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտի դրամատիկական թատրոնն այսօր...խնդիրներն ու ծրագրերը ներկայացնում է տնօրենը

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի առջև հետպատերազմական շրջանում ծառացել են մի շարք խնդիրներ, սակայն դրանք չեն խանգարում, որպեսզի մշակութային օջախը շարունակի իր գործունեությունը:

Ստեփանակերտի դրամատիկական թատրոնն այսօր...խնդիրներն ու ծրագրերը ներկայացնում է տնօրենը

Ստեփանակերտի դրամատիկական թատրոնն այսօր...խնդիրներն ու ծրագրերը ներկայացնում է տնօրենը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Արմեն Հարությունյանը:

«Հետպատերազմական շրջանում թատրոնը երկու խնդրի առաջ է կանգնել: Առաջինը դերասանական կազմի համալրում է, քանի որ պատերազմից հետո մեր գլխավոր դերակատարները տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն կամ Ռուսաստանի Դաշնություն: Հարցի լուծմամբ զբաղվում ենք, փորձում ենք նոր դերասանների ներգրավել, քանի որ ունենք տաղանդավոր երիտասարդներ, ովքեր ցանկություն են հայտնել աշխատելու մեզ հետ։ Ամենամեծ խնդիրը ներկա ժամանակներում նյութական միջոցների սղությունն է: Թատրոնը, կարծես, դուրս է պատկան մարմինների ուշադրությունից։ Նոր բեմադրությունների համար ֆինանսավորում չունենք, սակայն փորձում ենք մեր միջոցներով, հնարավորության սահմաններում, գործունեություն ծավալել: Պատերազմից հետո թատրոնը հանդիսատեսին է ներկայացրել 3 նոր բեմադրություն՝ «Ալվան ծաղիկ», «Երկնքից երեք խնձոր ընկավ» և «Հրեշը լուսնի վրա»: Վերջինս ռուսալեզու էր, քանի որ նպատակ ունեինք հյուրախաղերով հանդես գալու Ռուսաստանի Դաշնությունում, բայց սահմանափակումների պատճառով այն հետաձգվել է»,-ներկայացրել է Ա. Հարությունյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ Ստեփանակերտի թատրոնն ընթացիկ տարում հյուրախաղերով հանդես է եկել Երևանում, Հրազդանում, Արտաշատում, Գյումրիում, Վանաձորում, «Լոռի» փառատոնի շրջանակներում էլ՝ Ստեփանավանում և Տաշիրում:
«Քանի որ մոտենում է Ամանորը, նախատեսում ենք դպրոցականների համար միջոցառում կազմակերպել, նաև նվերներ բաժանել երեխաներին: Սակայն նվերների պատրաստման համար որոշակի դժվարություններ կան` կապված հովանավորության հետ: Եթե լինեն մարդիկ, ովքեր կցանկանան մեր երեխաներին տոն պարգևել, մենք միայն ուրախ կլինենք»,- նշել է նա:
Խոսելով թատրոնի ապագա գործունեության և ծրագրերի մասին՝ տնօրենն ասաց, որ 2022 թվականին լրանում է դրամատիկականի 90-ամյակը, և այդ առիթով միջոցառում կկազմակերպվի: «Միջոցառմանը ներկայացվելու է թատրոնի անցած ուղին: Կցուցադրվեն տարբեր ներկայացումներից փոքրիկ հատվածներ. նախատեսում ենք շատ հետաքրքիր ու գեղեցիկ ծրագիր կյանքի կոչել: Ըստ մշակված նոր ծրագրի՝ առաջիկայում ունենք երեք նոր բեմադրություն, չորրորդը բեմադրելու համար, ցավոք, դեռ ֆինանսական միջոցներ չենք հայթայթել։ Երեխաների համար հանդես կգանք «Մատնաչափիկը» ներկայացմամբ, հանդիսատեսի դատին կներկայացնենք նաև «Անմահների դիրքը» հայրենասիրական բեմականացումը, որը Ապրիլյան 4-օրյա պատերազմի մասին է: Խաղացանկում ընդգրկել ենք նաև Նիկոլայ Գոգոլի «Ամուսնություն» կատակերգությունը: Ծրագիրը բավական մեծ է ու դժվար, բայց մենք այն անպայման կյանքի կկոչենք»,- ընդգծել է մեր զրուցակիցը:

Տնօրենն օրախնդիր է համարում շենքային պայմանները. «Գործող թատրոնի բեմը շատ փոքր է, բայց մենք այն հարմարեցնում ենք ներկայացումներին: Մեր միջոցներով լուծել ենք ձայնային, լուսային խնդիրները: Ձեռք ենք բերել գեներատոր և պրոյեկտոր: Տոմսերի վաճառքից ստացված հասույթով փորձում ենք ամեն ինչ ձեռք բերել, պակասը լրացնել և թատրոնը կենդանի պահել` յուրաքանչյուրս մեր հերթին նպաստելով օջախի` տարիներ ի վեր շարունակվող գործունեությանը»,- նշել է Ա. Հարությունյանը:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search