Artsakhpress

Քաղաքական

Շառլ Միշելի հայտարարությունը Փաշինյան-Ալիեւ հանդիպման արդյունքով

Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիեւ եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարություն է տարածել․

Շառլ Միշելի հայտարարությունը Փաշինյան-Ալիեւ հանդիպման արդյունքով

Շառլ Միշելի հայտարարությունը Փաշինյան-Ալիեւ հանդիպման արդյունքով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին տեղեկացնում է lragir.am։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ընդունել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ քննարկելու Հարավային Կովկասում առկա իրավիճակն ու երկու երկրների հետ ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման ուղիները:
Նախագահ Միշելը առաջնորդներին վստահեցրել է, որ ԵՄ-ն հավատարիմ է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ սերտ համագործակցությանը հակամարտության հաղթահարման, տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու նպատակով համագործակցության եւ վստահության մթնոլորտի ստեղծման գործում, որն, ի վերջո, պետք է ամրագրվի խաղաղության համապարփակ համաձայնագրով: Երեք առաջնորդների ընդհանուր նպատակն է կառուցել անվտանգ, կայուն եւ բարգավաճ Հարավային Կովկաս՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների:
Վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը վերահաստատել են, որ 2020թ.նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի երկու եռակողմ հայտարարությունների շրջանակներում ստանձնած առանցքային պարտավորությունները կհարգվեն, և որ հիմք կընդունվեն 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված փոխըմբռնումները: Նախագահ Միշելը բարձր է գնահատել երկու առաջնորդների ձեռնարկած քայլերը ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին վերջերս տեղի ունեցած զինված բախումներից հետո լարվածության թուլացում ապահովելու համար: Մասնավորապես, արձանագրվել է նախագահ Միշելի աջակցությամբ երկու երկրների պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի բարեհաջող հաստատումը։ Այս մեխանիզմը կարող է օգնել կանխել ապագա միջադեպերը եւ դրական ազդեցություն ունենալ՝ գործնականում նպաստելով լարվածության թուլացմանը:
Նախագահ Միշելն ընդգծել է, որ առանցքային հումանիտար հարցերի լուծումը վճռորոշ նշանակություն ունի: Նա ողջունել է Ադրբեջանի կողմից տասը հայ բանտարկյալի ազատ արձակումն ու ականապատ դաշերի մնացած բոլոր քարտեզների տրամադրումը Հայաստանի կողմից: Նա կոչ է արել ամբողջապես եւ արագ կերպով լուծել բոլոր առանցքային հումանիտար հարցերը, ինչպիսիք են մյուս ձերբակալվածների ազատ արձակումը եւ անհայտ կորածների ճակատագրի լուծումը՝ ընդունելով, որ երկու կողմերի հումանիտար ժեստերը նույնպես նպաստում են վստահության ամրապնդմանը եւ օգնում են ստեղծել պայմաններ, որոնք կնպաստեն խաղաղության եւ հաշտեցման առաջխաղացմանը: ԵՄ-ն կշարունակի աջակցել մարդասիրական ականազերծման ջանքերին, այդ թվում ՝ փորձագիտական խորհրդատվությունների տրամադրման եւ հակամարտությունից տուժած բնակչությանը վերականգնման եւ վերակառուցման հարցում օգնություն ցուցաբերելու միջոցով: ԵՄ-ն նաեւ կշարունակի աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության ամրապնդման միջոցներին:
Առաջնորդները քննարկել են ԵՄ-ի եւ երկու երկրների միջեւ առկա եւ հեռանկարային առեւտրատնտեսական գործընկերային հարաբերությունները: Նրանք նաեւ քննարկել են վստահության ամրապնդման, խաղաղ գոյակցության խթանման եւ տարածաշրջանում տնտեսական համագործակցության ընդլայնման համար տնտեսական խորհրդատվական հարթակ ստեղծելու ԵՄ մտադրությունը:
Նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը համակարծիք են եղել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանազատման շուրջ նախատեսվող բանակցությունների համատեքստում անհրաժեշտ կլինի հետագա շոշափելի քայլեր ձեռնարկել գործնականում լարվածությունը նվազեցնելու համար ՝ բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտ ապահովելու նպատակով: Նախագահ Միշելը կոչ է արել ինչպես Երեւանին, այնպես էլ Բաքվին ակտիվ եւ բարեխղճորեն աշխատել լարվածության թուլացման ուղղությամբ: Նա ընդգծել է, որ ուժերի պատշաճ հեռավորության ապահովումը միջադեպերի կանխարգելման կարեւոր տարր է: Սահմանազատման եւ սահմանագծման հարցերին աջակցելու նպատակով ԵՄ-ն փորձագիտական առաքելություն/խորհրդատվական խումբ կտրամադրի՝ տեխնիկական աջակցություն տրամադրելով երկու երկրներին:
Նախագահ Միշելը նաեւ ընդգծել է Հարավային Կովկասում ընդհանրապես եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ մասնավորապես հաղորդակցային ենթակառուցվածքի վերականգնման կարեւորությունը՝ բոլոր երկրների ինքնիշխանությունը լիարժեք հարգելու հիմքով: Որոշվել է ձեռնամուխ լինել փոխադարձության սկզբունքի հիման վրա սահմանային եւ մաքսային հսկողության համապատասխան միջոցներով երկաթուղային ուղիների վերականգնմանը: ԵՄ-ն պատրաստ է աջակցել կապուղիների զարգացմանը՝ ըստ իր Տնտեսական եւ Ներդրումային ծրագրի: Առաջարկվող տնտեսական խորհրդատվական պլատֆորմը կարող է նաեւ աջակցել այս գործընթացին:
Առաջնորդները պայմանավորվել են հետևել իրենց հանդիպման արդյունքներին և շարունակել համագործակցել։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search