Artsakhpress

Ռազմական

Դեկտեմբերի 5-ին զոհված Գոռ Մարտիրոսյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել հակառակորդի արձակած կրակոցից

Դեկտեմբերի 5-ին ժամկետային զինծառայող Գոռ Մարտիրոսյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել՝ հակառակորդի արձակած կրակոցից։

Դեկտեմբերի 5-ին զոհված Գոռ Մարտիրոսյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել հակառակորդի արձակած կրակոցից

Դեկտեմբերի 5-ին զոհված Գոռ Մարտիրոսյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել հակառակորդի արձակած կրակոցից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության մոլեռանդության շարժառիթով կատարված սպանությունը։ Քրեական գործի շրջանակներում նշանակվել է դիակի դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություն, սակայն այս փուլում ևս վարույթն իրականացնող մարմինն արդեն հաստատված է համարում, որ Գոռ Մարտիրոսյանը զոհվել է հակառակորդի արձակած կրակոցից։
Նախաքննական մարմնի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել չեզոք գոտում՝ Շուշիի «Նոյան Տապան» կոչվող նախկին հյուրանոցի մոտակայքում, ադրբեջանական դիրքերը հեռվում են եղել։ Տարածքում Գոռը և ընկերը շարժ են նկատել և, ըստ վարույթ իրականացնող մարմնի, Գոռ Մարտիրոսյանն ընկերոջն առաջարկել է վերադառնալ, իսկ ինքը մնացել է, սկսել են կրակել, ինչի հետևանքով Մարտիրոսյանը գլխի հատվածում հրազենային վիրավորում է ստացել։ ՔԿ-ից հայտնեցին, որ Մարտիրոսյանն իր մոտ գտնվող ինքնաձիգից 15 կրակոց է արձակել։ Հակառակորդի կողմից զոհեր չեն եղել, իսկ թե ինչ հեռավորությունից է արձակվել կրակոցը՝ վարույթն իրականացնող մարմնին դեռևս հայտնի չէ։
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղյուրում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը հաստատել է ԱՀ Կառավարության որոշումներ՝ դրամական աջակցության տրամադրման մասին

Արցախում ավտովթարի հետևանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

Ադրբեջանցիները Շուշիի Կանաչ ժամի տարածքում ճաշարան են կառուցել (տեսանյութ)

Երկրաշարժ Հայաստանում. Այն զգացվել է նաև Ստեփանակերտ քաղաքում

Կյանքից հեռացել է վաստակավոր բժիշկ Բրինա Մարությանը

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում.Արայիկ Հարությունյան

68 000 ՀՀ դրամի չափով տրամադրված ֆինանսական աջակցությունից չօգտված քաղաքացիների դիմումների ընդունումը շարունակվում է

Մեր տեղահանված հայրենակիցները պետք է ունենան կարգավիճակ. Արտակ Բեգլարյան

Մինչև հունվարի վերջ Ստեփանակերտում բնակարանամուտ կտոնի ընդհանուր առմամբ 300 ընտանիք

Search