Artsakhpress

Միջազգային

«Մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները կօգտագործվեն սպառնալիքները վերացնելու համար». ՌԴ-ն ԱՄՆ-ին բողոքի նոտա է հղել՝ նախազգուշացնելով ՆԱՏՕ-ի սադրանքների վտանգավոր հետևանքների մասին

ՌԴ ԱԳՆ-ն չորեքշաբթի բողոքի նոտա է հղել Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը՝ նախազգուշացնելով Ռուսաստանի սահմանների երկայնքով սադրանքների վտանգավոր հետևանքների մասին։

«Մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները կօգտագործվեն սպառնալիքները վերացնելու համար». ՌԴ-ն ԱՄՆ-ին բողոքի նոտա է հղել՝ նախազգուշացնելով ՆԱՏՕ-ի սադրանքների վտանգավոր հետևանքների մասին

«Մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները կօգտագործվեն սպառնալիքները վերացնելու համար». ՌԴ-ն ԱՄՆ-ին բողոքի նոտա է հղել՝ նախազգուշացնելով ՆԱՏՕ-ի սադրանքների վտանգավոր հետևանքների մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ակտիվությունը Ռուսաստանի սահմանների երկայնքով, ներառյալ ռազմական ինքնաթիռների թռիչքները և ռազմածովային նավերի վտանգավոր զորավարժությունները, շարունակում են թափ հավաքել։ Մեր սահմանների պաշտպանության համակարգի ուժը փորձելու փորձերից ամերիկյան զինվորականները և ՆԱՏՕ-ի նրանց դաշնակիցներն անցել են քաղաքացիական ինքնաթիռների դեմ սադրանքներին, ինչը վտանգում է օդային տարածքի անվտանգությունը և մարդկային կյանքերը։ Այս սադրիչ գործողությունների կապակցությամբ դեկտեմբերի 8-ին Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը բողոքի նոտա է տրվել՝ զգուշացնելով նման անխոհեմության վտանգավոր հետևանքների մասին»,- ասվում է Զախարովայի՝ ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված մեկնաբանության մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ Մոսկվան, իրեն իրավունք վերապահելով արձագանքել ԱՄՆ-ի և նրանց գլխավորած ՆԱՏՕ-ի անդամների համապատասխան մարտահրավերներին, կոչ է անում առարկայական երկխոսություն սկսել անվտանգության երաշխիքների շուրջ և քննարկել ռազմաքաղաքական լարվածությունը նվազեցնելու ուղիները, ներառյալ օդում և ծովում վտանգավոր միջադեպերի կանխարգելման տարբերակները:
«Հակառակ դեպքում, մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները կօգտագործվեն ի հայտ եկած սպառնալիքները կանխելու և վերացնելու համար», - ասել է դիվանագետը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը հաստատել է ԱՀ Կառավարության որոշումներ՝ դրամական աջակցության տրամադրման մասին

Երկրաշարժ Հայաստանում. Այն զգացվել է նաև Ստեփանակերտ քաղաքում

Ադրբեջանցիները Շուշիի Կանաչ ժամի տարածքում ճաշարան են կառուցել (տեսանյութ)

Կյանքից հեռացել է վաստակավոր բժիշկ Բրինա Մարությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատումը Ղարաբաղին չի վերաբերում. Լավրով

Հրավիրելու ենք մասնագետների, ովքեր իշխանության մաս չեն, սակայն ունեն լուրջ որակավորում.Արայիկ Հարությունյան

Մեր տեղահանված հայրենակիցները պետք է ունենան կարգավիճակ. Արտակ Բեգլարյան

Մինչև հունվարի վերջ Ստեփանակերտում բնակարանամուտ կտոնի ընդհանուր առմամբ 300 ընտանիք

«Ադրբեջանը ճանաչել էր ԼՂ ինքնորոշման իրավունքը՝ համաձայնելով ստորագրել խաղաղության պայմանագիր․ ի՞նչ կարիք կար մերժել»․ Վ․ Աթանեսյան

Search